Jump to content

Դավիթ Պետրոսյան (ճարտարապետ, մշակութաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Պետրոսյան
Ճարտարապետ, մշակութաբան, հոդվածագիր-հրապարակախոս, հայ-ազգայնական հասարակական գործիչ, ազգային միավորումների և կազմակերպությունների համահիմնադիր
Ծնվել էսեպտեմբերի 25, 1992
ԾննդավայրԵրևան, Հայաստան Հայաստան
Մահացել էնոյեմբերի 20, 2021
Մահվան վայրԵրևան, Հայաստան Հայաստան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԱզգությունՀայ
Կրթություն
Մասնագիտությունճարտարապետ, մշակութաբան
ԾնողներԳևորգ Մարատի Պետրոսյան, Նունե Ալբերտի Մինասյան
Ստորագրություն

Դավիթ Գևորգի Պետրոսյան (սեպտեմբերի 25, 1992, Երևան, Հայաստան - նոյեմբերի 20, 2021, Երևան, Հայաստան), հայ ճարտարապետ, մշակութաբան, պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման և վերակառուցման մասնագետ, գիտական ուսումնասիրությունների հեղինակ, հայկական հնագիտական արշավախմբերի անդամ, գտածոների վերակազմող-նկարիչ, հոդվածագիր, ազգային միավորումների և կազմակերպությունների համահիմնադիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների, գիտակրթական և մշակութային ծրագրերի, երեք գրքույկների։ Գրել է բանաստեղծություններ, հրապարակախոսական հոդվածներ, աֆորիզմներ, խոհափիլիսոփայական ստեղծագործություններ։ Հանդես է եկել Հայկ Շիրակյան գրական կեղծանվամբ։ Նրա հրատարակած գիտական հոդվածներն ու գրական ստեղծագործությունները հարուստ են ազգային և համամարդկային խոհափիլիսոփայական մտորումներով, արմատական դոկտրիններով ու բանաձևումներով, նոր բառակազմությամբ և ալեգորիաներով[1]։

Գրական առաջին քայլերը սկսել է մանկական տարիքից՝ գրելով բանաստեղծություններ[2] և արձակ շարադրանք[3]։

2009 թ․ ընդունվել է Երևանի Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետ։ 2013 թ․ ավարտել է ուսումը՝ պաշտպանելով «Եղիպատրուշ գյուղի Սուրբ Աստվածածին վանական համալիրի վերականգնումը» ատենախոսությունը և ստացել բակալավրի կոչում (ՃՇՀԱՀ արխիվ)։

2013 թ․ ուսանել է նույն համալսարանի ճարտարապետության և դիզայնի ֆակուլտետի ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման և գեղեցիկ արվեստի ամբիոնում։ 2015 թ․ ավարտել է «Զովունի (Արագածոտնի մարզ) վաղմիջնադրյան ճարտարապետական հուշարձանախմբի (Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Զովունի)) պահպանման, վերանորոգման և օգտագործման հայեցակարգ» մագիստրոսական ատենախոսության պաշտպանությամբ, ստանալով Ճարտարապետության մագիստրոսի կոչում (ՃՇՀԱՀ արխիվ)։

2015-2017 թթ․ կրթությունը շարունակել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետում, որպես արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի մագիստրոս։ Պաշտպանելով «Օտարման և փոխառման ազդեցությունները հայ հոգևոր մշակույթում» ատենախոսությունը ստացել է մագիստրոսական երկրորդ կոչումը, որպես մշակութաբան (ՀՊՄՀ արխիվ)։

Համալսարանական տարիներից սկսած Դավիթը անընդմեջ ուսումնասիրել է հայ հոգևոր մշակույթը՝ գրականություն, կերպարվեստ, հոգևոր և ժողովրդական երաժշտություն, ճարտարապետություն՝ մասնավորապես՝ եկեղեցաշինություն (Շիրազ[4], Կոմիտաս[5], Թամանյան[6][7][8]․․․)։

Ազգային, մշակութային, պատմական և հնէաբանական տարբեր կազմակերպություններում կատարած աշխատանքների ընթացքում, խորապես ուսումնասիրելով հայոց հնագույն մշակույթը, անհագորեն զբաղվում է ինքնակրթությամբ և գիտական աշխատանքներով։ Մեծ բաղձանքով տոգորված սովորում է գրաբարը, հայոց պատմիչների աշխատությունների բնօրինակները հետազոտելու համար։

Խորությամբ ուսումնասիրել է «Մատեան Ողբերգության» պոեմը, որը պատկանում է մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին։ Նրա ընթերցմամբ ձայնագրված են հատվածներ[9]։

Աշխատանքային տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաշատ, պեղումներ

Դավիթն իր ուսանողական տարիները համատեղել է ազգային, մշակութային, պատմական և հնէաբանական տարբեր ինստիտուտներում ու կազմակերպություններում տարվող աշխատանքների հետ, կատարել է չափագրումներ[10] Չիչխանավանքի պեղումների ընթացքում։

2012-2013 թթ․ ՀՀ ԳԱԱ «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» հին հնագիտության բաժնի ավագ լաբորանտ, գտածոների վերակազմող-նկարիչ, պատմական մայրաքաղաք Արտաշատի հնագիտական արշավախմբի անդամ

2013-2014 թթ․ ՀՀ ՄՆ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», գտածոների վերակազմող-նկարիչ, Թեյշեբաինի բերդաքաղաքի հնագիտական արշավախմբի անդամ

2014-2015 թթ․ ՀՀ ՔՇՆ «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ» էքսկուրսավար, գիտական ուսումնասիրությունների հեղինակ, շրջիկ ցուցահանդեսների, միջոցառումների կազմակերպիչ

2017-2018 թթ․ «My Apartments Yerevan» և «My Hotel Yerevan» ՍՊԸ-ում, հյուրընկալ

2017-2018 թթ․ «Open Armenia Tour» զբոսաշրջային ընկերություն, հիմնադիր-կառավարիչ

Ախթալա

2017-2021 թթ․ՀՀ ԿԳՆ «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» Կերպարվեստի ֆակուլտետի արվեստագիտության և հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս

2019-2020 թթ․ «Անանիա Շիրակացու անվան ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր Արվեստի ամբիոնի ղեկավար, ուսուցիչ

2021 թ․ (հուլիս-սեպտեմբեր) «Նոր Փրոջեկտս» ՍՊԸ, փաթեթավորող-օժանդակ բանվոր

2021 թ․ «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի դպրոց, հեղինակային ծրագրի ուսուցիչ

2021 թ․ «Հայաստանի պատմության թանգարան» Նոր և նորագույն շրջանի պատմության բաժին, պահոցների պահպանման սեկտորի ֆոնդապահ-կոնսերվատոր

Դավիթ Պետրոսյանը զբաղվել է հասարակական գործունեությամբ և համագործակցել է ազգայնական տարբեր կազմակերպությունների հետ և հանդիսացել է նրանցից մի մասի համահիմնադիրը։ Այդ շարքում են՝

  • «Ազգային ատյան» հասարակական միավորում (համահիմնադիր)
  • «Ցուցասլաք» կազմակերպություն (համահիմնադիր)
  • «Հայք» քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամ (համահիմնադիր)
  • «Երկիր և մշակույթ» կազմակերպություն (անդամ)
  • «www.arvestagir.am» առցանց մշակութային հանդես (հոդվածագիր).
  • ՀՀ Հանրային խորհրդի «Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով» (անդամ)

Հեղինակած աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Պետրոսյանը հեղինակ է տասից ավելի գիտական հոդվածների, գիտակրթական և մշակութային տասից ավելի ծրագրերի, հրատարակված երեք գրքույկների, Ճարտարապետական հուշարձանների վերականգնման 2 նախագծի, համահեղինակ է «Հայկական ազգայնականություն» մանիֆեստի[11]։

Հրատարակված գիտական հոդվածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Շարունակելով բացահայտել Թամանյանին, «Ճարտարապետություն և շինարարություն» ամսագիր, 11 (105), Երևան, 2014, էջ 36[6]
  • «Քաղաք-այգի» տեսությունը և Ալեքսանդր Թամանյանի քաղաքաշինական ուղին, «Գիտական աշխատություններ» ՃՇՀԱՀ, I (56), Երևան, 2015, էջ 31[7]
  • Ալեքսանդր Թամանյանն ու հնությունների պահպանությունը, «Էջմիածին» կրոնագիտական-հայագիտական հանդես, Բ, Էջմիածին, 2015, էջ 77[8]
  • Էներգետիկ հուշարձան. 20-րդ դարի հայկական ճարտարապետության վերածննդի առաջնեկը, «Ճարտարապետություն և շինարարություն» ամսագիր, 6 (112), Երևան, 2015, էջ 17[12]
  • Կոմիտասի մշակութաբանական հետազոտությունները, «Գիտական տեղեկագիր» ՀՊՄՀ, 1-2 (26-27), Երևան, 2016, էջ 173[5]
  • Միայն իբրև վերջին հույս, «Ճարտարապետություն և շինարարություն» ամսագիր, 6-8 (125-126), Երևան, 2016, էջ 44[13]
  • Հուշարձանի տեղափոխումը. եգիպտական և հայկական զուգահեռներ, «Էջմիածին» կրոնագիտական-հայագիտական հանդես, ԺԲ, Էջմիածին, 2016, էջ 137[14]
  • Եկեղեցաշինության ետնաբեմում կամ անհաղորդ վեղարներ, «Ճարտարապետություն և շինարարություն» ամսագիր, 7-8 (137-138), Երևան, 2017, էջ 52[15]
  • Օտար ազդեցությունները հայ հոգևոր մշակույթում. ազգային ինքնության հարցեր, «Հայագիտական հանդես» ՀՊՄՀ, 3 (37) Ե Երևան, 2017, էջ 177[16]
  • «Նարեկի» ազդեցությունը «Հայոց դանթեականը» պոեմի վրա, «Հայագիտական հանդես» ՀՊՄՀ, 2 (40) Երևան, 2018, էջ 90[4]

Հրատարակված գրքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Զրույց ազգանորոգ ոգու հետ[17]
  • Կարսի 1920 թ. ինքնասպանները[18]
  • Սասնա ծռեր ազգային կտակարանի խրատաբանությունը[19]

«Թուր Կեծակի» հեղինակային ծրագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է տասից ավելի գիտակրթական և մշակութային ծրագրերի։ Անսահման նվիրումով կատարել է ուսուցչի պարտականությունը, այն համարել է իր խոսքերով ասած՝ բոլոր մասնագիտությունների մեջ «ամենաբերկրալին»։

Մեծ խանդավառությամբ դասավանդել է հեղինակային «Թուր Կեծակի» ուսումնական ծրագրը՝ սաների մոտ ձևավորելով կուռ հայրենասիրական և հայրենատիրական հենք։ Դասը մեկնարկվում էր իր իսկ հեղինակած խրոխտ ու արիացնող բանաստեղծությամբ՝
ՀԱՅԿԻՑ ԱՌՆԵՄ ՇՈՒՆՉԸ ԻՄ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Այլախոհի Ճակատագիրը». Անանիա Շիրակացու անվան ճեմարան, հատված հեռահար դասընթացից.
  2. «Արևածաղիկ». Արևածաղիկ մանկապատանեկան ամսաթերթ, «Մայրենի լեզու»-2(57)2004. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
  3. «Արևածաղիկ». Արևածաղիկ մանկապատանեկան ամսաթերթ, «Ե՞րբ է գալիս տարվա ամենագեղեցիկ եղանակը»-10(53)2003. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
  4. 4,0 4,1 «Գիտական տեղեկագիր» (PDF). «Գիտական տեղեկագիր» ՀՊՄՀ. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
  5. 5,0 5,1 ««Գիտական տեղեկագիր» ՀՊՄՀ» (PDF). Վերցված է 2022 թ․ փետրվարի 18-ին.
  6. 6,0 6,1 «Ճարտարապետություն և շինարարություն ամսագիր». Հայաստանի Ճարտարապետների միություն և Հայաստանի Շինարարների միություն. 11 (105), Երևան, 2014, էջ 36. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  7. 7,0 7,1 «Գիտական աշխատություններ». «Գիտական աշխատություններ» ՃՇՀԱՀ. Վերցված է 2022 թ․ փետրվարի 18-ին.
  8. 8,0 8,1 «Էջմիածին (ամսագիր) կրոնագիտական-հայագիտական հանդես». Պաշտոնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսության. Վերցված է 2022 թ․ փետրվարի 18-ին.
  9. «Կարդում է Դավիթ Պետրոսյանը». «Անանիա Շիրակացու անվան ճեմարան», Գրիգոր Նարեկացի - «Մատյան ողբերգության». 2020. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
  10. «Չիչխանավանք». «Գասպրինտ» հրատարակչւթիւն», ԵՐԿԻՐ ԵՒ ՄՇԱԿՈՅԹ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՒԹԻՒՆ. 2015. Վերցված է 2022 թ․ փետրվարի 22-ին.
  11. «մանիֆեստ». Ազգային ատյան, «Հայկական ազգայնականություն» Մանիֆեստ. 2019. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
  12. «Ճարտարապետություն և շինարարություն ամսագիր». Հայաստանի Ճարտարապետների միություն և Հայաստանի Շինարարների միություն. 6 (112), Երևան, 2015, էջ 17. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  13. «Ճարտարապետություն և շինարարություն ամսագիր». Հայաստանի Ճարտարապետների միություն և Հայաստանի Շինարարների միություն. 6-8 (125-126), Երևան, 2016, էջ 44. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  14. «Էջմիածին (ամսագիր) կրոնագիտական-հայագիտական հանդես». Պաշտոնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսության. Վերցված է 2022 թ․ փետրվարի 18-ին.
  15. «Ճարտարապետություն և շինարարություն ամսագիր». Հայաստանի Ճարտարապետների միություն և Հայաստանի Շինարարների միություն. 7-8 (137-138), Երևան, 2017, էջ 52. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  16. «Հայագիտական հանդես» (PDF). «Գիտական տեղեկագիր» ՀՊՄՀ. Վերցված է 2022 թ․ փետրվարի 18-ին.
  17. «Արվեստագիր». «Արվեստագիր» մշակութային հանդես. 2017. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
  18. «Արվեստագիր». «Արվեստագիր» մշակութային հանդես. 2019. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.
  19. «Արվեստագիր». «Արվեստագիր» մշակութային հանդես. 2019. Վերցված է 2022 թ․ փետրվարի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են