Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ (Որպես պատճառ նշվում է հետևյալը. «կարճ տարբերակ») Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։
Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվանափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։
Արմեն Պետրոսյանը ծնվել է 1975 թվականի սեպտեմբերի 26-ին Երևանում։ Մինչ 9-րդ դասարանը սովորել է Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցում,1992 թվականին ավարտել է Րաֆֆու անվան թիվ 36 դպրոցը։ 1998 թվականին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ Հայտնի է «Ֆուլ Հաուս» սիթքոմից, որտեղ նկարահանվել է Սերգեյի դերում։ Նրա հաղորդումներից հայտնի են «Բլեֆը», «7,5»-ը, «Երեկոյան կոկտեյլը», «Սուպեր դուետը» (2007-2014[2])։ Նա նաև «Ֆուլ Հաուս» սիթքոմի պրոդույսերն է։ «Yere1» հաղորդման ընթացքում Պետրոսյանը արձակել է «Ես մենակ եմ, տխուր եմ» հումորային երգը։
1994-2000թթ. — ՈւՀԱ-ի «Նոր հայեր» թիմի հիմնադիրներից մեկը (1994թ. Հայաստանի չեմպիոն,1997թ. Բարձրագույն լիգայի հաղթող, 1998թ.Ամառային Սուպերգավաթի չեմպիոն)
2002-2005թթ. — Հայ TV հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր[3]
2003-2005թթ. — «Երեկոյան կոկտեյլ» հաղորդման հեղինակ և հաղորդավար
2005-2008թթ. — «Բլեֆ» հաղորդաշարի համահեղինակ և հաղորդավար[4]
2006թ. — «Սուպեր դուետ» երաժշտական նախագծի պրոդյուսեր
2007-2009թթ. — «7,5» հումորային ներկայացման հիմնադիր և դերասան
2009թ.— Ֆորտ Բոյար միջազգային հեռուստախաղի մասնակից
2009-2014թթ. — «Yere1» սիթքոմի դերասան և պրոդյուսեր
2012թ.— «Եռաչափ սեր» երիտասարդական հումորային հեռուստասերիալի պրոդյուսեր
2002 թվականին ամուսնացել է Քրիստինա Սմսարյանի հետ։ Նրանք ունեն 3 երեխա, ավագ դուստրը՝ Էլինան, ծնվել է 2003 թվականին, իսկ երկվորյակներ Աշոտն ու Մարիան` 2008 թվականին։ Քրիստինա Սմսարյանը մինչ ամուսնանալը եղել է մոդել։