Աղաս Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղաս Մանուկյան
Ծնվել էդեկտեմբերի 19, 1986(1986-12-19) (37 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունկատակերգու, շոումեն և սցենարիստ
Ժանրերկատակերգություն[1]

Աղասի Աշոտի Մանուկյան (դեկտեմբերի 19, 1986(1986-12-19), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հումորիստ, դերասան, շոումեն, սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1986 թվականի դեկտեմբերի 19-ին՝ ՀՍՍՀ հանրապետական ենթակայության Կիրովական (այժմ՝ Լոռու մարզկենտրոն Վանաձոր) քաղաքում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա՝ տղա և աղջիկ։

1993-2001թթ. սովորել է Վանաձորի Տերյանի անվ. թիվ 5 միջնակարգ դպրոցում։ 2001-2003թթ. սովորել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հենակետային վարժարանում։ 2003-2008թթ. սովորել է ՎՊՄԻ բանասիրական ֆակուլտետի անգլիական բաժնում։

2008-2010թթ. ծառայել է Հայաստանի ԶՈւ-ում (Արմավիրի N զորամաս)։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2003-2014թթ. խաղացել է ՈւՀԱ-ի՝ ինչպե՛ս Հայաստանի, այնպե՛ս էլ ՌԴ-ի և Ուկրաինայի տարբեր լիգաներում[2]։

2017 թվականին սկսել է նկարահանվել «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Stand up» նախագծում[3]՝ դառնալով հիմնական ռեզիդենտ։ Այնուհետ նկարահանվել է նույն հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երեկոյան Ազոյան» նախագծում։ 2018-2019թթ․ նկարահանվել է «Ֆուլ հաուս» սիթքոմում (Կամոյի դերակատար)։ 2019 թ. աշնանը նկարահանվել է «Ֆուլ Yere1» նախագծում՝ որպես հիմնական դերասան (Կամո դերակատար)։

2020-2021թթ. նկարահանվել է «Հարս չկա» սիթքոմում՝ որպես հիմնական դերասան (Սեթոյի դերակատար)։

Այնուհետ նկարահանվել է «Դեպի ճամբար» և «Սիրո հասակ» նախագծերում։

Գործունեության ընթացքում ստեղծել է իր բրենդային արտահայտությունները՝ «Ա, ընչի՞ հմար»-ը և «Ա, էդ ո՞վ են դրանք»։ Ժամանակի ընթացքում սկսեց ճանաչվել լոռեցու կերպարով, որը համեմում էր Լոռու բարբառի քաղաքային խոսվածքով։ Ունեցել և ունի բազմաթիվ սթենդ-ափ ներկայացումներ՝ հանրապետությունով մեկ։

2019 թվականին հրապարակել է իր կատարմամբ երկու մաշ-ափ հոլովակ[4]։

2019 թվականին Վանաձոր քաղաքում ստեղծել է «Ա՜ Լա Լիգա» ՈւՀԱ-ի առաջնությունը, հանդիսանում է առաջնության հիմնադիր-տնօրենը։ Առաջնությունը ակտիվ գործունեություն է ծավալում Վանաձոր քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]