Պետեր Էշտերհազի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետեր Էշտերհազի
հունգ.՝ Eszterházy Péter
Peter Esterhazy by Kubik 02.jpg
Ծնվել էապրիլի 14, 1950(1950-04-14)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[7]
Վախճանվել էհուլիսի 14, 2016(2016-07-14)[8][2][4][5][6] (66 տարեկանում)
Վախճանի վայրԲուդապեշտ, Հունգարիա[9]
Գրական անունLili Csokonaiová
Մասնագիտությունգրող և կոմպոզիտոր
Լեզուհունգարերեն[10]
ՔաղաքացիությունFlag of Hungary.svg Հունգարիա
ԿրթությունԲուդապեշտի համալսարան
Ուշագրավ աշխատանքներHarmonia Caelestis?
ԱնդամակցությունԼեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա, Գրականության թվային ակադեմիա և Բեռլինի գեղարվեստի ակադեմիա
ՊարգևներԿոշութի մրցանակ Հերդերի մրցանակ Պրիմա Պրիմիսիմա մրցանակ Milán Prize? Տիբոր Դերիի մրցանակ Աթիլա Յաժեֆի մրցանակ Վիլենիցայի մրցանակ Շանդոր Մարայի մրցանակ Ալֆյոլդի մրցանակ[11] Հունգարիային մատուցած ծառայությունների շքանշանի կոմանդոր Q1302997? Q431547? Gundel Art Award? Q16520161? Գերմանական գրավաճառների խաղաղության պարգև Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր Մանես Շպերբերի մրցանակ Բուդապեշտի պատվավոր քաղաքացի Húsz éves a Köztársaság Díj? Եվրոպական գրականության Ավստրիական պետական պարգև[12] և Վիլենիցայի մրցանակ
Esterházy Péter aláírása.png
Péter Esterházy Վիքիպահեստում

Պետեր Էշտերհազի (հունգարերեն` Péter Esterházy, ապրիլի 14, 1950(1950-04-14)[1][2][3][4][5][6], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[7] - հուլիսի 14, 2016(2016-07-14)[8][2][4][5][6], Բուդապեշտ, Հունգարիա[9]), հունգարացի գրող: Համարվում է իր ժամանակաշրջանի Հունգարիայի[13][14] և Կենտրոնական Եվրոպայի[15] ամենաճանաչված գրողներից մեկը, 20-րդ դարի հունգարական գրականության առաջատարը[16], ում ստեղծագործությունը գնահատվում է որպես նշանակալի նեևդրում հետպատերազմյան գրականության մեջ[17]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետերը հունգար ազնվական Մատիաշ Էշտերհազի դե Գալանտայի (1919–1998) ավագ որդին էր (հայրը պահպանել է կոմսի տիտղոսը մինչև 1947 թվականը, երբ կառավարական որոշմամբ ազնվականական բոլոր տիտղոսները վերացվեցին)[18]: Հունգարիայում ճանաչված այդ տոհմը նորագույն ժամանակներում երկու վարչապետ է տվել այդ երկրին[19][20]: Պետերը երեք եղբայր ուներ, որոնցից մեկն էլ ճանաչված ֆուտբոլիստ Մարտոն Էշտերհազին է (ծնվ. 1956 թ.):

Անվանի գրողը համալսարանն ավարտել է՝ ստանալով մաթեմատիկոսի որակավորում: Գրել սկսել է 1970-ական թվականներից[15]: Իր հայրենիքի սահմաններց դուրս նա առավել հայտնի է «Երկնային դաշնություն» (Harmonia Caelestis, 2000) վեպով, որտեղ էպիկական վառ ու տպավորիչ գույներով նկարագրել է Էշտերհազիների տոհմի վերելքը ավստրոհունգարական կայսրության օրոք և ունեզրկումը կոմունիստների իշխանության ժամանակ[14][16]: «Վերանայված հրատարակություն» կամ «Ուղղված տարբերակ» խորագիրը կրող հաջորդ վեպը «Երկնային դաշնության» վերջաբանն է կարծես և պատմում է գլխավոր հերոսի ապրումների մասին, երբ նա իմանում է, որ իր հայրը կոմունիստների օրոք եղել է նրանց գաղտնի ծառայությանը տեղեկություններ հաղորդող[16][15]; Էշտերհազիի մնացած գործերից շատերում նույնպես պատկերված է հայրենիքի կյանքը կոմունիստական վարչակարգի օրոք և հետկոմունիստական ժամանակներում[16][15]: Իսկ նրա գրելաոճը կարելի բնորոշել որպես պոստմոդեռնիստական[15] և ամերիկացի անվանի գրող Ջոն Ափդայքի կարծիքով՝ «ոստոստուն է, ակնարկներով, ժողովրդախոսակցական ոճերով հագեցած... Կա կենդանություն, էլեկտրական լիցքերի ճայթյունալի պարպումներ: Նախադասությունները եռանդով լի են ու կոնկրետ: Պատկերվող մանրամասները կարծես դուրս են ցատկում հուզական երկակիության խավարից»[16]: Ռոյթերսի հրապարակած մահախոսականում էլ նրա գրելու տեխնիկան ներկայացված է որպես «կանգի ու մեկնարկի հերթագայությունների կիրառում: Նրա շարադրանքը կենտրոնացած է շրջադարձերի ու անակնկալների և ոչ թե ուղղագիծ պատումի վրա: Այդ շարադրանքում անձնական փորձը համադրված է հղումների, մեջբերումների, քաղվածքների, երգիծանքի բոլոր երանգների (սարկազմից մինչև զուգարանային հումոր) հետ, երբեմն ներառելով նաև այլ հեղինակների տեքստեր»[15]:

Էշտերհազիի ստեղծագործությունները թարգմանված են ավելի քան երկու տասնյակ լեզուներով[16][15]: Նա արժանացել է գրական մի շարք մրցանակների ինչպես հայրենի Հունգարիայում (ներառյալ Կոշուտի հեղինակավոր մրցանակը[14] ), այնպես էլ մի շարք այլ երկրներում (Ֆրանսիա, Ավստրիա, Լեհաստան, Գերմանիա, Սլովենիա...):

Էշտերհազին ամուսնացած էր, ուներ չորս երեխա[14]:

2015 թվականին հայտնի դարձավ, որ նա տառապում է քաղցկեղից[21] He died on 14 July 2016.[15]:

Միջազգային պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արվեստների և գրականության շքանշան (Ֆրանսիա)[22]
  • Վաստակի համար շքանշան, (Ռումինիա)[23]
  • Եվրոպական գրականության համար պետական մրցանակ (Ավստրիա)[24]
  • Հերդերյան մրցանակ (Ավստրիա և Գերմանիա)[22]
  • Վիլենսիա մրցանակ (Սլովենիա)[25]
  • Գերմանական գրավաճառների Խաղաղության մրցանակ[26]
  • Angelus մրցանակ (Լեհաստան)[27][28]
  • Premio Mondello (it), (Իտալիա)[29]
  • International Masi Grosso d'Oro Veneziano Prize (Իտալիա)[30]

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Deutsche Akademie für Sprache und Dichtung (Դարմշտադ)[31]
  • Արվեստի ակադեմիա (Բեռլին)[32]
  • Սեչենիի անվան գրական-գեղարվեստական ակադեմիա
  • Académie Européenne des Sciences, des Arts et des Lettre

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Obituary published in Die Welt (in German)
  • Tötösy de Zepetnek, Steven (斯蒂文·托托西演). 文学研究的合法化: 一种新实用主义 ·整体化和经主 义文学与文化研究方法 (Legitimizing the Study of Literature: A New Pragmatism and the Systemic Approach to Literature and Culture). Trans. Ma Jui-ch'i (马瑞琪翻). Beijing: Peking University Press, 1997. 111-34.
  • Tötösy de Zepetnek, Steven. "Cultures, Peripheralities, and Comparative Literature." Comparative Literature: Theory, Method, Application. By Steven Tötösy de Zepetnek. Amsterdam: Rodopi, 1998. 121-75.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 International Music Score Library Project — 2006.
  3. 3,0 3,1 Babelio
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Munzinger-Archiv — 1913.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118899619 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  8. 8,0 8,1 8,2 http://nol.hu/kultura/elhunyt-esterhazy-peter-1623703
  9. 9,0 9,1 9,2 https://www.svoboda.org/a/27895545.html
  10. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  11. http://kulter.hu/2016/01/az-alfold-dij/
  12. https://www.kunstkultur.bka.gv.at/staatspreis-fur-europaische-literatur
  13. Kellan Cummings (August 2008)։ «An Interview with Péter Esterházy»։ Words Without Borders։ Վերցված է 15 July 2016 
  14. 14,0 14,1 14,2 14,3 «Hungarian Writer Peter Esterhazy Dies at 66»։ The New York Times։ 14 July 2016։ Վերցված է 16 July 2016 
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 15,7 Sandor Peto, Marton Dunai (14 July 2016)։ «Writer Esterhazy, postmodern chronicler of Hungary, dies at 66»։ Reuters։ Վերցված է 15 July 2016 
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 «Renowned Hungarian author Peter Esterhazy dies at 66»։ The Daily Sabah։ 14 July 2016։ Վերցված է 16 July 2016 
  17. «Péter Esterházy at the PEN World Voices Festival»։ Hungarian Literature Online։ 5 December 2008։ Վերցված է 15 July 2016։ «Péter Esterházy, whom Salman Rushdie introduced as ”one of the most significant writers of world literature today”, was a special guest at the PEN World Voices Festival in New York between 29 April and 2 May.» 
  18. The Statute IV of 1947, which is still in force in Hungary, declares the abolition of hereditary noble ranks and related styles and titles, also putting a ban on their use.
  19. Gudenus, János József (1990)։ A magyarországi főnemesség XX. századi genealógiája A–J։ Budapest: Natura։ էջեր 352–380։ ISBN 963-234-313-1 
  20. Gudenus, János József (1993)։ A magyarországi főnemesség XX. századi genealógiája K–O։ Budapest: Tellér։ էջեր 29–40։ ISBN 963-817-800-0 
  21. Marton Dunai (2 October 2015)։ «Hungarian author Peter Esterhazy has pancreatic cancer: magazine»։ Reuters։ Վերցված է 15 July 2016 
  22. 22,0 22,1 «ADDIO PETER ESTERHAZY. SUA L'"ARMONIA CELESTE"»։ Rai News։ Վերցված է 17 July 2016 
  23. «Péter Esterházy distins cu Ordinul Meritul Cultural în grad de Comandor, Categoria A “Literatură”»։ Agenţide Carte։ 2010։ Վերցված է 17 July 2016 
  24. «Österreichischer Staatspreis für Europäische Literatur»։ Österreichischer Staatspreis für Europäische Literatur։ Վերցված է 17 July 2016 
  25. «Vilenica International Literary Awards»։ culture.si։ Վերցված է 17 July 2016 
  26. «The Peace Prize of the German Book Trade»։ The Peace Prize of the German Book Trade։ Վերցված է 17 July 2016 
  27. «Angelus 2008»։ Angelus Central European Literature Award։ Վերցված է 17 July 2016 
  28. «PÉTER ESTERHÁZY WINS THE ANGELUS AWARD»։ Վերցված է 2017-12-26 
  29. «MELANIA MAZZUCCO ‘CONVERSA’ CON PETER ESTERHÁZY»։ Premio Mondello։ 16 May 2013։ Վերցված է 17 July 2016 
  30. «Masi Foundation, Roll of Honour of Masi Prize Winners»։ Masi Foundation։ Վերցված է 17 July 2016 
  31. «MITGLIEDER»։ Deutsche Akademie für Sprache und Dichtung։ Վերցված է 17 July 2016 
  32. «Literatur – Mitglieder»։ Academy of Arts, Berlin։ Վերցված է 17 July 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]