Պետեր Արտեդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետեր Արտեդի
շվեդերեն՝ Peter Artedi
XPeterArtediMaryPinzon.jpg
Ծնվել էփետրվարի 27 (մարտի 10), 1705[1]
Էրնշյոլդսվիկ, Վեսթերնորլանդ, Շվեդիա
Մահացել էսեպտեմբերի 27, 1735(1735-09-27)[1] (30 տարեկան)
Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն
վթար
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
Մասնագիտությունբուսաբան, բնագետ և կենդանաբան
Գործունեության ոլորտՁկնաբանություն[1] և բուսաբանություն
Ալմա մատերՈւփսալայի համալսարան
Տիրապետում է լեզուներինլատիներեն[2]
Commons-logo.svg Peter Artedi Վիքիպահեստում

Պետեր Արտեդի (շվեդերեն՝ Peter Artedi), Պետրուս Արտեդի[3] (լատ.՝ Petrus Artedi), Պետրուս Արկտեդիուս (լատ.՝ Petrus Arctaedius), փետրվարի 27 (մարտի 10), 1705[1], Էրնշյոլդսվիկ, Վեսթերնորլանդ, Շվեդիա - սեպտեմբերի 27, 1735(1735-09-27)[1], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն), շվեդ բնագետ, «ձկնաբանության հայրը»։

Կարլ Լիննեյի ընկերն ու աշակերտակիցը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետեր Արտեդին ծնվել է 1705 թվականի փետրվարի 27-ին (նոր տոմարով` մարտի 10-ին) Օնգերմանլանդի Անունդշյոյի ծխական համայնքում (Վեսթերնորլանդի ավատ, Շվեդիա)։ Սկզբում կրել է Պեր Արկտադիուս (Per Arctædius) անունը, բայց հետագայում այն մի քանի անգամ փոխել է։ Պերի ծնողներն էին վիկարիոս Օլաֆ Արկտադիուսը (շվեդերեն՝ Olof Arctædius, լատ.՝ Olaus Arctaedius, 1670-1728) և նրա երկրորդ կինը՝ Հելենան, ծննդյամբ Սիդենիա (Sitting, շվեդերեն՝ Helena Sidenia, մոտավորապես 1680-1759)։ Պերը ընտանիքի երկրորդ երեխան էր և միակ որդին[4]։ Հայտնի է Արտեդիի իր հայրենի վայրերի բուսական և կենդանական աշխարհի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին, ինչը նկատելի էր նույնիսկ ընտանիքի Անունդշոյում բնակվելու ընթացքում[4]։

1716 թվականի սեպտեմբերին ընտանիքը տեղափոխվել է Վեստերբոթենում (Ումեո քաղաքի մոտակայքում) գտնվող Նուրդմալինգ գյուղաքաղաք։ Պերն օրերով շրջում էր Բոտնիկի ծոցի ափին՝ ուսումնասիրելով առափնյա կյանքը։ Նույն 1716 թվականին Պերը սկսել է սովորել Վեսթերնորլանդի Հերնյոսանդ քաղաքի տարրական դպրոցում, ապա տեղափոխվել է միջնակարգ դպրոց, որտեղ դասավանդում էր իր պապը՝ Պետրուս Մարտինի Արկտադիուսը (լատ.՝ Petrus Martini Arctaedius, մոտ. 1635-1719): Հավանաբար հենց իր պապի հիշատակին էր, որ Պերը փոխեց իր անունը Պետեր (Պետրուս), թե կոնկրետ երբ է դա կատարվել, հստակ հայտնի չէ[4]։

1724 թվականի հոկտեմբերի 30-ին Արտեդին ընդունվել է Ուփսալայի համալսարան՝ Պետրուս Արկտելիուս (լատ.՝ Petrus Arctelius) անունով։ Սովորել է դասական լեզուներ, աստվածաբանություն, բժշկություն և բնական գիտություններ և համալսարանում համարվել է բնական գիտությունների ոլորտի լավագույն ուսանողներից մեկը[4]։

1728 թվականին Արտեդին հանդիպել է ապագա մեծ բնագետ և բժիշկ Կառլ Լիննեյի (1707-1778) հետ։ Այդ ամռանը Լիննեյը Լունդի համալսարանից տեղափոխվել է Ուպսալա։ Միասին նրանք սկսել են աշխատել այդ ժամանակ գոյություն ունեցող բնապատմական դասակարգումների կրիտիկական վերանայման վրա։ Լիննեյը հիմնականում զբաղվել է բույսերով, Արտեդին՝ ձկներով, երկկենցաղներով և հովանոցավոր բույսերով։ Երկու համալսարաններում էլ դասավանդման մակարդակը շատ բարձր չէր, և ժամանակի մեծ մասը ուսանողները զբաղվում էին ինքնակրթությամբ[5]։

1728 թվականի օգոստոսի 7-ին Արթեդին լուր ստացավ, որ իր հայրը մահացել է։ Այդ կապակցությամբ նա ստիպված էր վերադառնալ Նորդմալինգ՝ ընտանիքի ձմռանը գոյատևելու հարցը լուծելու համար։ Նա վերադարձավ Ուպսալա, հավանաբար, 1729 թվականի մարտին[4]։

Այդ ժամանակ Ուփսալայում աշխատում էր բժշկության պրոֆեսոր Լարս Ռուբերգը (1664-1742)։ Ռուբերգը կինիկների փիլիսոփայության հետևորդ էր և տարօրինակ մարդ էր թվում, վատ էր հագնվում, բայց տաղանդավոր գիտնական էր և մեծ գրադարանի սեփականատեր։ Նա յատրոֆիզիկայի (մեխանիստական ֆիզիոլոգիա) հետևորդներից էր, որը հիմնված էր այն տեսության վրա, որ աշխարհի բոլոր բազմազանությունները ունեն մեկ միասնական կառուցվածք և դրանք կարող են կարգավորվել համեմատաբար փոքր թվով ռացիոնալ օրենքներով, ինչպես ֆիզիկան Նյուտոնի օրենքներով։ Այս տեսության հիմնական կանխադրույթն էր` «մարդը մեքենա է» (լատ.՝ Homo machina est), կամ ինչպես ներկայացնում էր Ռուբերգը, բժշկության տեսանկյունից, այն ուներ հետևյալ տեսքը` «Սիրտը` պոմպ է, թոքերը` դարբնոցի փուքս, ստամոքսը` կերակրատաշտ»։ Ընդհանուր առմամբ, բնական երևույթների նկատմամբ նման մեխանիկական մոտեցումը նպաստել է բազմաթիվ զուգահեռների անցկացմանը ինչպես բնագիտության տարբեր բնագավառների, այնպես էլ բնության և սոցիալ-մշակութային երևույթների միջև։ Հենց այս տեսակետների վրա էին կառուցվում ամբողջ բնագիտության բարեփոխման ծրագրերը, որոնք կառուցում էին Լինեյը և նրա ընկերը՝ Պիտեր Արտեդին, ըստ նրանց գաղափարի պետք էր ստեղծել գիտելիքների միասնական կարգավորված համակարգ, որը հեշտ կլիներ վերանայել[3]։

Այն բանից հետո, երբ Լիննեյն սկսել է աշխատել Հոլանդիայում, այնտեղ է տեղափոխվել նաև Արտեդին։ Նա աշխատել է Ամստերդամում՝ կարգի բերելով ճանապարհորդ, կենդանաբան և դեղագործ Ալբերտ Սեբայի (1665-1736) հավաքածուները։ Արտեդին հաջողվել է ավարտել ձկնաբանության վերաբերյալ իր ընդհանրացնող աշխատանքը, ինչպես նաև պարզել է Սեբայի հավաքածուի բոլոր ձկներին և նկարագրել դրանց։

Դժբախտաբար, 1735 թվականի սեպտեմբերի 27-ին Արտեդին գիշերը տուն վերադառնալիս սայթաքել և ընկել է ջրանցքի (այսպես կոչված Gracht) մեջ և խեղդվել։

Արտեդիի գիտական ժառանգության հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիննեյը և Արտեդին իրենց ձեռագրերը կտակել էին միմյանց, բայց Արտեդիի ձեռագրերը տալու համար այն բնակարանի սեփականատերը, որտեղ նա ապրել է, պահանջել է մեծ գումար, որը Լիննեյը վճարել է Ամստերդամի քաղաքապետի և Հոլանդական Օստ-Հնդկական ընկերության տնօրեն, Լիննեյի հովանավոր` Ջորջ Քլիֆֆորդի (1685-1760) օգնության շնորհիվ։ Հետագայում Լիննեյը տպագրության համար նախապատրաստեցլ է ընկերոջ ձեռագրերը և հրատարակել դրանք (Ichtyologia, 1738):

Լիննեյն իր աշխատանքներում օգտագործել է նաև Արտեդիի առաջարկները ձկների և հովանոցավորների դասակարգման վերաբերյալ։ Ichtyologia-ի երկրորդ վերանայված հրատարակությունը նախպատրաստվել է Վոլբաումի կողմից և հրատարակվել 1788-1789 թվականներին։ Շնեյդերը 1789 թվականին առանձին հրատարակել է Արտեդիի Synonymia piscium աշխատության չորրորդ մասը, չնայած դրանում կետրերը դասվում են ձկների շարքին։

Ի պատիվ Արտեդիի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառլ Լիննեյն ի պատիվ Պետեր Արտեդիի նրա անունով է կոչել Artedia (Արտեդիա) տեսակը։ Դա հովանոցավոր խոտաբույսերի միօրինակ տեսակ է, որը հայտնաբերվել է Կիպրոսում և Մերձավոր Արևելքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Peter Artedi (швед.) — 1917.
  2. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Гуннар Бруберг Карл фон Линней = Gunnar Broberg. Carl Linnaeus / Пер. со швед. Н. Хассо. — Стокгольм: Шведский институт, 2006. — С. 12—14. — 44 с. — ISBN 91-520-0914-9 ISBN 978-9152009147
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Kent Andersson. Petrus Artedi, 1705—1735 Archived 2011-09-20 at the Wayback Machine.(Ստուգված է 15 հունվարի 2011)
  5. Life of Linnaeaus Archived 2010-12-26 at the Wayback Machine. («Жизнь Линнея»): информация на сайте Уппсальского университета.(անգլ.) (Ստուգված է 15 հունվարի 2011)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]