Պատրիք Հեմիլթոն (նահատակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պատրիք Հեմիլթոն
Patrick Hamilton.jpg
Ծնվել է1504
ԾննդավայրLinlithgow[1]
Մահացել էմարտի 10, 1528
Մահվան վայրՍենտ Էնդրյուս[2]
ՔաղաքացիությունFlag of Scotland.svg Շոտլանդիա
ԿրթությունՍենթ Էնդրյու համալսարան և Փարիզի համալսարան
Մասնագիտությունաստվածաբան
Զբաղեցրած պաշտոններաբբա
Պատրիք Հեմիլթոնի հուշատախտակը Թեյնի սուրբ Դուտուս եկեղեցում
Նահատակների հուշարձանը Սենտ Էնդրյուս քաղաքում, ի հիշատակ Հեմիլթոնի ու ևս երեք նահատակների՝ Հենրի Ֆորրեստի, Ջորջ Ուիշարտի ու Վալտեր Միլլի
Պատրիք Հեմիլթոնի անվան սկզբնատառերով հուշատախտակ Սենտ Էնդրյուս քաղաքում, Ֆայֆ, Շոտլանդիա

Պատրիք Հեմիլթոն (1504, Linlithgow[1] - մարտի 10, 1528, Սենտ Էնդրյուս[2]), շոտլանդացի եկեղեցական ու վաղ շրջանի բողոքական ռեֆորմատոր։ Ճանապարհորդել է դեպի Եվրոպա, որտեղ ծանոթացել է առաջատար մտածողների հետ ու վերադարձել Շոտլանդիա՝ քարոզելու։ Որպես հերետիկոս դատվել է արքեպիսկոպոս Ջեյմս Բիթոնի կողմից, մեղավոր ճանաչվել ու հանձնվել աշխարհիկ իշխանությանը, որից հետո ցցի հանվելով այրվել է Սենտ Էնդրյուս քաղաքում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեմիլթոնը քինկավիլցի սըր Պատրիք Հեմիլթոնի ու վերջինիս կնոջ՝ Շոտլանդիայի թագավոր Ջեյմս II-ի երկրորդ որդու՝ Ալբանիի դուքս Ալեքսանդր Ստյուարտի դստեր՝ Քեթրին Ստյուարտի երկրորդ որդին էր։ Ծնվել է Գլազգոյի թեմում, հավանաբար իր հայրիկի Լանարքշիր կոմսության Ստոունհաուս գյուղի կալվածքում, և ամենայն հավանականությամբ կրթություն է ստացել Լինլիթգո քաղաքում։ 1517 թվականին նշանակվել է Ռոսշիր կոմսության Ֆիրն վանքի տիտղոսակիր վանահայր։ Այս պաշտոնից ստացած եկամուտը թույլ է տվել նրան սովորել Փարիզի համալսարանում, որտեղ 1520 թվականին ստացել է արվեստների մագիստրոսի աստիճան[3]։ Փարիզում, որտեղ Մարտին Լյութերի գրվածքներն արդեն մեծ իրարանցում էին առաջացրել, Հեմիլթոնը ծանոթացել է այն ուսմունքի հետ, որը հետագայում պետք է որդեգրեր։ Ըստ 16-րդ դարի աստվածաբան Ալեքսանդր Ալիսիուսի՝ Հեմիլթոնն ավելի ուշ տեղափոխվել է Լյովեն, հավանաբար Էրազմուսի համբավով գայթակղված, որի շտաբը 1521 թվականին գտնվում էր այնտեղ[4]։

Վերադարձ ու փախուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոտլանդիա վերադառնալով Հեմիլթոնը որպես իր բնակավայր ընտրել է Սենտ Էնդրյուս քաղաքը, որը կրթության ու կրոնի մայրաքաղաքն էր Շոտլանդիայում։ 1523 թվականի հունիսի 9-ին անդամագրվել է Սուրբ Էնդրյուսի համալսարանի Սուրբ Լեոնարդի քոլեջին, իսկ 1524 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունվել է դրա արվեստի ֆակուլտետ, որտեղ նա հումանիստ ու տրամաբան Ջոն Մեյջորի նախ ուսանողն էր, ապա՝ գործընկերը։ Համալսարանում Հեմիլթոնն այնպիսի հեղինակություն է ձեռք բերել, որ նրան թույլատրել են մայր տաճարում կատարել իր կողմից հորինված պատարագը[5]։

Բարեփոխումների ուսմունքը խորը ազդեցություն էր թողել երիտասարդ վանահոր վրա և նա փափագում էր իր համերկրացիների հետ կիսել այն[6]։ 1527 թվականի սկզբին Սուրբ Էնդրյուսի արքեպիսկոպոս Ջեյմս Բիթոնի ուշադրությունը սևեռվել է երիտասարդ վանականի հերետիկոսական քարոզների վրա, որից հետո նա հրամայել է Հեմիլթոնին դատել։ Վերջինս փախել է Գերմանիա ու դարձել ավինյոնցի Ֆրանց Լամբերտի ուսանողը 1527 թվականի մայիսի 30-ին Ֆիլիպ Հեսսեցու կողմից բացված Մարբուրգի համալսարանում։ Այնտեղ նա հանդիպել է այնպիսի մարդկանց, ինչպիսիք էին՝ «Մութ ուժերի գրառումները» գրքի համահեղինակ Հերման վոն դեմ Բուշեն, Ջոն Ֆրիթը և Վիլյամ Թինդեյլը[4]։

1527 թվականի ուշ աշնանը Հոմիլթոնը վերադարձել է Շոտլանդիա և ապրել ըստ իր համոզմունքների։ Նախ նա գնացել է Լինլիթգոյի մոտ գտնվող իր եղբոր տուն Քինկավելում, որտեղ հաճախ էր քարոզում, ապա շուտով ամուսնացել է ազնվական ծագմամբ մի երիտասարդ կնոջ հետ, որի անունը հայտնի չէ։ Արբրուոթի վանահայր Դեյվիդ Բիթոնը, խուսափելով բացահայտ դաժանությունից, որովհետև վախենում էր Հեմիլթոնի բարձրաշխարհիկ կապերից, հրավիրել է նրան սուրբ Էնդրյուս խորհրդակցության[7]։ Բարեփոխիչը, ենթադրելով որ գնալու է իր մահով «հաստատելու ճշմարիտ ուսմունքի բարեպաշտությունը»[4], ընդունել է հրավերը, և մոտավորապես մեկ ամիս նրան թույլատրել են քրոզել[4]։

1528 թվականին Patrick's Places[8] գրքի հրատարակմամբ նա շոտլանդական աստվածաբանությոն մեջ ներմուծել է Մարտին Լյութերի՝ Աստծո օրենքի ու Ավետարանի տարանջատումը[9]։

Դատ և մահապատիժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Սալվադորի քոլեջն ու մատուռը
Պատրիք Հեմիլթոնի անվան սկզբնատառերը սալահատակի վրա, իր մահապատժի վայրում, որը խորհրդանշում է նրա նահատակությունը

Հեմիլթոնին հրավիրել են եպիսկոպոսների ու հոգևորականների խորհրդին, որը նախագահում էր արքեպիսկոպոսը։ Նրան մեղադրել են տասներեք մեղքերի մեջ, որոնցից յոթը հիմնված էին 1521 թվականի Մարտին Լյութերի հոգևոր ուսումնասիրությունների ու ուսմունքների բացատրության վրա։ Հեմիլթոնն ապացուցել է դրանց ճշմարտացիությունը, իսկ խորհուրդը նրան հերետիկոս է հռչակել։ Հեմիլթոնին բռնել են, հանձնել զինվորականներին՝ վստահեցնելով, որ նա իր ընկերների մոտ կվերդառնա անվնաս[4]։ Սակայն խորհուրդը դատապարտել է նրան ու հանձնել աշխարհիկ ուժերին, որպեսզի նրան այրեն ցցի վրա որպես հերետիկոս, Սենտ Էնդրյուս քաղաքի սուրբ Սալվադորի մատուռի առջևի մուտքի առաջ։ Մահվան դատավճիռն իրականացվել է հենց նույն օրը, որպեսզի բացառվի նրա ընկերների կողմից փախուստի հնարավոր կազմակերպումը։ Նրան այրել են կեսօրից մինչև երեկոյան վեցը։ Նրա վերջին խոսքերն էին․ «Տեր Հիսուս, ընդունիր իմ հոգին»[10]։ Հյուսիսային փողոցի մայթի սալահատակին նրա անվան սկզբնատառերով միացագիր է կազմված։

Հեմիլթոնի համարձակ վարքագիծն ավելի շատ է ուշադրության արժանացել, քան այն ուսմունքը, որի համար նա տառապանք էր կրել և մեծապես օգնել է Շոտլանդիայում բարեփոխումների տարածմանը։ Ասում էին, որ «Պատրիք Հեմիլթոնի ծուխն ազդել է այնքան մարդկանց վրա, որոնց վրա տարածվել է»[11]։ Նահատակության ընթացքում ցուցաբերած նրա տոկունությունը հաղթել է Ալեքսանդր Ալիսիուսին, որին նշանակել էին, որպեսզի Հեմիլթոնին ցույց տա իր սխալները[12]։ Նրա նահատակությունն անսովոր էր, քանի որ նա գրեթե մենակ էր Շոտլանդիայում բարեփոխումների լյութերական փուլում։ Նրա հայտնի միակ գրվածքները արտացոլում են հավատքի ճշմարտացիության ուսմունքը և աստվածաշնչի ու աստծո օրենքի հակադրությունը մի շարք հստակ հիմնավորումներով։ «Patrickes Places»-ը Հեմիլթոնի կողմից գրված վերնագիրը չէ, այն 1564 թվականին տրվել է Ջոն Ֆիրթի կողմից, երբ վերջինս անգլերեն է թարգմանել այդ աշխատությունը[2]։

Սուրբ Էնդրյուսի համալսարանի ուսանողները սովորաբար խուսափում են սուրբ Սալվադորի մատուռի մոտ գտնվող Հեմիլթոնի անվան սկզբնատառերով միացագրի վրա ոտք դնելուց, վախենալով, որ իենց կանիծեն կամ կձախողվեն ավարտական քննություններին։ Անեծքից ազատվելու համար ուսանողները մասնակցում են ամեն տարի տեղի ունեցող «մայիսյան ընկղմմանը», երբ նրանք ժամը 5-ին վազելով մտնում են Հյուսիսային ծովի ջրերի մեջ՝ իրենց մեղքերից ու չար բախտից ազատվելու հույսով։

Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքի դպրոցական շենքերից մեկը կրում է Պատրիք Հեմիլթոնի անունը։

Քեթրին Հեմիլթոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրիքի քույրը՝ Քեթրին Հեմիլթոնը, Դանբար ամրոցի կապիտանի կինն էր ու նույնպես մոլեռանդ բողոքական։ 1539 թվականի մարտին իր հավատքի համար նրան աքսորել են Բերիք-ըփոն-Թվիդ քաղաքը։ Նախկինում եղել է նաև Անգլիայում ու հանդիպել թագուհի Ջեյն Սեյմուրին[13]։

Ըստ պատմաբան Ջոն Սպոտիսվուդի՝ 1534 թվականին Քեթրինին բերել են Հոլիռուդհաուզ՝ թագավոր Ջեյմս V-ի ներկայությամբ նրան հերետիկոսության համար դատելու, իսկ նրա մյուս եղբայրը՝ լիվինգստոնցի Ջեյմս Հեմիլթոնը փախել է։ Թագավորը տպավորվել է մեղադրողի հարցին տրված նրա կարճ պատասխանում հնչած նվիրվածությունից։ Նա ծիծաղել է ու Քեթրինի հետ առանձին զրույց ունեցել՝ համոզելով վերջինիս հրաժարվել իր հավատքից։ Մյուս մեղադրյալները նույնպես հրաժարվել են[14]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի ծավալուն մատենագրության համար տե՛ս Ջորջ Մ․ Էլլայի գրքի ակնարկը[15]
Մաքեյի մատենագրություն․

  • Knox's Hist, of the Reformation ;
  • Buchanan and Lindsay of Pitscottie's Histories of Scotland ;
  • the writings of Alexander Alesius and the records of St. Andrews and Paris are the original authorities ;
  • Life of Patrick Hamilton, by the Rev. Peter Lorimer, 1857, to which this article is much indebted ;
  • Patrick Hamilton, a poem by T. B. Johnston of Cairnie, 1873
  • Rainer Haas, Franz Lambert und Patrick Hamilton in ihrer Bedeutung für die Evangelische Bewegung auf den Britischen Inseln, Marburg (theses) 1973
  • The most recent biography in almost 100 years Patrick Hamilton – The Stephen of Scotland (1504-1528): The First Preacher and Martyr of the Scottish Reformation, by Joe R. D. Carvalho, AD Publications, Dundee 2009.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ
  1. 1,0 1,1 1,2 http://www.exclassics.com/foxe/foxe167.htm
  2. 2,0 2,1 2,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1036708179 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. Dallmann, 1918, էջ 2
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Chisholm, 1911, էջ 887
  5. Lorimer, 1857
  6. M'Crie, 1905, էջ 32-34
  7. Lorimer, 1857, էջ 139
  8. Patrick`s Places (1528)[1]
  9. Wiedermann, 1984, էջ 17-20
  10. Tjernagel, 2015, էջ 6
  11. Mitchell, 1900, էջ 34
  12. Jacobs, Jacobs, էջ 212
  13. State Papers Henry VIII, vol. 5 part 4 cont. (1836), p.155 & note
  14. Spottiswood, John, The History of the Church of Scotland, (1668), Bk. 2, pp.65-66
  15. Ella, 2009c
Աղբյուրներ
Վերագրում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Patrick Hamilton