Վիլյամ Թինդեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլյամ Թինդեյլ
William Tyndale.jpg
Ծնվել էհոկտեմբերի 6, 1494(1494-10-06)
ԾննդավայրԳլոստեր, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա
Մահացել էսեպտեմբերի 6, 1536(1536-09-06) (41 տարեկանում) կամ հոկտեմբերի 6, 1536(1536-10-06)[1] (42 տարեկանում)
Մահվան վայրVilvoorde, Բրաբանտ նահանգ, Բելգիա
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՀարթֆորդ Քոլեջ
Մասնագիտությունաստվածաբան, լեզվաբան, թարգմանիչ, գրող և աստվածաշնչի թարգմանիչ
William Tyndale Վիքիպահեստում

Վիլյամ Թինդեյլ (անգլ.՝ William Tyndale, հոկտեմբերի 6, 1494(1494-10-06), Գլոստեր, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա - սեպտեմբերի 6, 1536(1536-09-06) կամ հոկտեմբերի 6, 1536(1536-10-06)[1], Vilvoorde, Բրաբանտ նահանգ, Բելգիա)[2], անգլիացի ուսումնասիրող: Նա հայտնի է Աստվածաշնչի իր անգլերեն թարգմանությամբ, ինչպես նաև` իր հետագա դատական հետապնդումներով և մահապատժով[3]:

Նա կրել է Ռոտերդամցու ազդեցությունը, ով Նոր կտակարանը հունարենով հասանելի է դարձրել Եվրոպայում: Ազդվել է նաև Մարտին Լյութերից[4]: Վիլյամ Թինդեյլի ճանաչումը հանգեցնում է այն բանին, որ խիստ քայլեր են ձեռնարկվում թարգմանությունները կաթոլիկ եկեղեցու ձեռքում պահելու համար: Մահվան սպառնալիք կար Սուրբ գրքի անգլերեն չարտոնված տարբերակը պահելու համար, չնայած որ թարգմանությունները եվրոպական մյուս լեզուներով թույլատրված էին[5][6] :

Թինդեյլի թարգմանությունը Աստվածաշնչի անգլերեն առաջին թարգմանությունն էր, որի տեքստն անմիջապես վերցված էր եբրայերենից և հունարենից, և անգլերենով առաջին տարբերակն էր, որը հայտնվել է տպագիր մամուլում:

Սա դիտվել է որպես ուղղակի մարտահրավեր հռոմեական կաթոլիկ եկեղեցուն: 1530 թվականին Թինդեյլը նաև գրել է «Բարձրաստիճան հոգևորականների վարքագծի մասին» աշխատությունը` հակադրվելով Հենրի 8-րդի` Սուրբ գրքի կանոնները խախտելու հիմքով ամուսնալուծությանը:

Թինդեյլի «Քրիստոնյա մարդու հնազանդությունը» աշխատության կրկնօրինակն ընկել է Հենրի Ութերորդի ձեռքը: Դա թագավորին օգնում է գտնել փաստարկված հիմնավորումներ, որոնք նա օգտագործել է 1534 թվականին անգլիական եկեղեցին հռոմեական կաթոլիկ եկեղեցուց անջատելու համար[6] : Միևնույն ժամանակ կանցլեր Թոմաս Մորի գործակալները Եվրոպայում փնտրում էին Թինդեյլին, ով այդ ժամանակ փախստական էր` հուսալով, որ եկեղեցին չի գտնի իրեն[3]:

1535 թվականին նա պատահաբար ձերբակալվում և 1 տարով բանտարկվում է Բրյուսելում: 1536 թվականին Թինդելը դատապարտվել է հերետիկոսության համար և մահապատժի է ենթարկվել, նրա մարմինը այրվել է խարույկի վրա: Երկու տարի անց Հենրի Ութերորդը արտոնել է այսպես կոչված մեծ Աստվածաշունչը Անգլիայի եկեղեցու համար: Դա հիմնականում Թինդելի սեփական աշխատանքն էր: Այդ ժամանակից ի վեր Թինդեյլի Աստվածաշունչը կարևոր դեր է կատարել Ռեֆորմիստական գաղափարների տարածման գործում:

1611 թվականին 54 ուսումնասիրողներ, ովքեր ներկայացրել էն Հակոբ արքայի տարբերակը, օգտվել են հիմնականում Թինդեյլի աշխատանքից, ինչպես նաև` նրա ժառանգություն հանդիսացող թարգմանություններից: Մի աշխատություն կարծում է, որ Հակոբ թագավորի Նոր Կտակարանի 83 և Հին Կտակարանի 76 տոկոսը վերցված են Թինդեյլի աշխատությունից[7] :

2002 թվականին Թինդեյլը հայտնվել է BBC-ի 100 մեծագույն բրիտանացիների ցանկի 26-րդ տեղում[8][9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. Երբեմն արտասանվում է «Թինսդալ», «Թինդիլ», «Թյանդալ» "Tyndale". Random House Webster's Unabridged Dictionary
  3. 3,0 3,1 Moynahan, Brian 2003. William Tyndale: If God spare my life. London: Abacus. ISBN 0-349-11532-X
  4. Partridge A.C. 1973. English biblical translation. London: Andrè Deutsch Limited. pp. 38–39, 52–52. ISBN 0-233-96129-1
  5. Daniell, David (interviewee); O'Donnell, Paul (interviewer) (Sep 2003), The powerhouse of creative thought, Belief net, http://www.beliefnet.com/Entertainment/Books/2003/09/The-Powerhouse-Of-Creative-Thought.aspx .
  6. 6,0 6,1 Daniell, David 1994. William Tyndale: a biography. Yale University Press.
  7. Tadmor, Naomi (2010), The social universe of the English Bible: scripture, society, and culture in early modern England, Cambridge UP, pp. 16, ISBN 978-0-521-76971-6, https://books.google.am/books?id=C21uSkCiVeAC&pg=PA16 , citing Nielson, John & Skousen, Royal (1998), «How much of the King James Bible is William Tyndale's? An estimation based on sampling», Reformation 3: 49–74 .
  8. Parrill, Sue; Robison, William Baxter (2013), The Tudors on Film and Television, p. 92 .
  9. «William Tyndale», Historical Figures, BBC, http://www.bbc.co.uk/history/people/william_tyndale, վերցված է 25 January 2014 .