Jump to content

Պատրիսիա Սարվաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրիսիա Սարվաս
Դիմանկար
Ծնվել էհունվարի 21, 1970(1970-01-21) (54 տարեկան)
ԾննդավայրՎիեննա, Ավստրիա
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունգրող, բորսային միջնորդ, լրագրող և հեռուստահաղորդավարուհի
 Patricia Szarvas Վիքիպահեստում

Պատրիսիա Ֆալկո Բեկալի (գերմ.՝ Patricia Falco Beccalli, հունվարի 21, 1970(1970-01-21), Վիեննա, Ավստրիա), ֆրիլանս մոդերատոր, մեդիա մարզիչ և գրող։ Ավելի քան 14 տարի ֆինանսական լրագրող է եղել և Լոնդոնի CNBC հեռուստաալիքի հաղորդավարուհի։ Տեղափոխվելով Գերմանիա՝ Պատրիսիան ամեն օր զեկուցել է Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայի բիզնեսի և ֆինանսական շուկաների մասին CNBC ցանցի բազմաթիվ միջազգային ստուդիաների համար։ Նաև ռեպորտաժ է վարել գերմանական N24 հեռուստաալիքի համար։ Մինչ CNBC-ն աշխատել է Հռոմի իտալական RAI 3 հեռուստաընկերությունում ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսագիտություն և հաղորդակցություն սովորելուց հետո Պատրիսիան աշխատել է որպես բրոքեր, մասնավոր բանկիր և պորտֆելի մենեջեր Ֆրանկֆուրտում, Լոնդոնում և Լյուքսեմբուրգում, եղել է գրանցված ֆոնդային բրոքեր Լոնդոնի ֆոնդային բորսայում։ Նա տիրապետում է հինգ լեզուների ՝ գերմաներենի, անգլերենի, ֆրանսերենի, իտալերենի և սլովակերենի։ Ունի դուստր՝ ծնված 2005 թվականին[1][2][3]։

1989-1999 թվականներին ղեկավարել է իտալական RAI Հանրային հեռուստաընկերության բորսային նորությունների բաժինը[4]։ 1999 թվականին միացել է CNBC-ին Լոնդոնում, որտեղ եղել է Morning Exchange և Power Lunch Europe բիզնես նորությունների հաղորդավարուհի[5]։ Եղել է CNBC Capital Connection, Worldwide Exchange և Squawk Box Europe ծրագրերի գլխավոր խմբագիրը, ինչպես նաև ավտոմոբիլային արդյունաբերության գլխավոր լրագրողը[6]։

Պատրիսիան նաև վարել է միջազգային քաղաքական գագաթնաժողովներ, տնտեսական և կորպորատիվ համաժողովներ[7][8][9], ինչպիսիք են Համաշխարհային տնտեսական ֆորումը Դավոսում[10], Թվային կյանքի դիզայնը Մյունխենում, Հյուսիսային լույսը Հելսինկիում, Եվրո ֆինանսական շաբաթը Ֆրանկֆուրտում։

Պատրիսիան համաշխարհային ճանաչում ունեցող վենչուրային կապիտալիստ է։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարուստ Գերմանիա աղքատ գերմանացիներ. բարեկեցության մութ կողմը (իտալ.՝ Ricca Germania poveri tedeschi. Il lato oscuro del benessere, Բոկոնիի համալսարան, մարտ 2014)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Weis, Manuel (2007 թ․ հոկտեմբերի 26). «CNBC: Patricia Szarvas neues Gesicht des Senders in Frankfurt» (գերմաներեն). CNBC Europe. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 15-ին.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Patricia Szarvas». Women's Forum for the Economy and Society. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  2. «Patricia Szarvas». International Telecommunication Union. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  3. «Patricia Szarvas». Büro Lönne Navarro (Management). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
  4. «CNBC-Anchor Szarvas: Börsenjournalismus in Krisenzeiten». DWDL. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. «Patricia Szarvas hosts "Power Lunch Europe."». CNBC Europe. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 15-ին.
  6. «Patricia Szarvas». CNBC Europe. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 15-ին.
  7. «Conference Programme» (PDF). Maliki Group. 2007 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 17-ին.
  8. «European Economic Summit 2004, Executive Summary» (PDF). World Economic Forum. 2004 թ․ մայիսի 24. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 17-ին.
  9. «com.sult». Create Connections Networking & Lobbying GmbH. Վերցված է 2008 թ․ հունվարի 17-ին.
  10. «The Odder Side of the WEF». BusinessWeek. 2004 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 17-ին.