Jump to content

Պատվավոր տղամարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատվավոր տղամարդը կամ պատվավոր այրն այն կինն է, ում շնորհվում է տղամարդու կարգավիճակ՝ չխախտելով հայրիշխանության ​​ստատուս քվոն։ Այդ կարգավիճակին հասնելու համար կանայք տարբեր դարաշրջանում բախվել են մի շարք խնդիրների՝ հաղթահարելով կրկնակի կապը,հրաժարվելով բնությունից տրված սեռից և ընդունելով սոցիալական սեռը, որպեսզի ունենան այն իշիանությունը և իրավունքները,ինչ ունեն տղամարդիկ ի ծնե։

Կրկնակի կապը, ըստ էության, երկակի ստանդարտ է կին թեկնածուների և քաղաքական առաջնորդների համար։ Կրկնակի կապը հաղթահարելու կնոջ կարողությունը նրան հնարավորություն է տալիս ստանալ պատվավոր տղամարդու կարգավիճակ։ Էլիսոն Հեյշը պատվավոր արական սեռի ներկայացուցիչներին նկարագրում է որպես կանայք, ովքեր ընդունում են արական հասարակության արժեքներն ու գործելակերպը, որտեղ նրանք գործում են, տիրապետում և հետևում դրանց։ Նա նշում է, որ պատվավոր արական սեռի ներկայացուցիչները հակված են աջակցելու, այլ ոչ թե տապալելու հայրիշխանության կառավարումը։

Եգիպտոսի Հատշեպսուտ թագուհին իշխել է որպես ամբողջական փարավոն մ.թ.ա. 1479–58 թվականներ[1]

Թագուհի Հատշեպսուտը Հին Եգիպտոսի առաջին կին կառավարիչն էր Սոբեկնեֆերուից հետո, ով հանդես էր գալիս որպես լիարժեք փարավոն:Կառավարելով նոր իրականությունում ՝ Հատշեպսուտը իրեն պատկերում էր և պահանջում,որ իրեն ընկալեն որպես տղամարդ տիրակալ։ Հատշեպսուտն արվեստի գործերում և քանդակներում ներկայացված է եղել ավանդական փարավոնի գլխազարդով, թիկնոցով և կեղծ մորուքով՝ թագավորության խորհրդանիշերով, նրա կուրծքը փոքրացրած է և ոչ ընդգծված, իսկ ուսերը՝ լայն և տղամարդկային[2]։ Հատշեպսուտը իրականացրեց մի քանի շինարարական ծրագրեր և ռազմական արշավներ և Եգիպտոսը բերեց խաղաղության ու բարգավաճման ժամանակաշրջանի։ Հատշեպսուտի գործողությունները՝ ուղղված կանանց կարգավիճակի բարելավմանը այս ժամանակաշրջանում, անհայտ են, թեև Հին Եգիպտոսում կանայք կարող էին ինքնուրույն որոշել իրենց մասնագիտությունը, ամուսնանալ ում հետ կամենան, կնքել նախամուսնական պայմանագրեր, որոնք ձեռնտու էին նրանց, ամուսնալուծվել իրենց ամուսիններից, ունենալ անշարժ գույք, դառնալ հոգևորականներ, հնարավորություն ունեին հղիույթան պլանավորման և աբորտների։ Եգիպտոսում կանայք այս ժամանակաշրջանում ավելի բարձր կարգավիճակ ունեին, քան կանայք այլ երկրներում, և ավելի պակաս, կունենան ավելի ուշ դարերում ՝ քրիստոնեության ընդունումից հետո մ.թ. 4-րդ դարում, իսկ ավելի ուշ իսլամի ընդունումից հետո մ.թ. 7-րդ դարում[3]։

Կանանց թաղումները Լա Տեն մշակույթում Արևմտյան Եվրոպայում մ.թ.ա. 450-ից մինչև մ.թ.ա. 380 թվականները ցույց են տալիս որոշ կանանց էլիտար կարգավիճակը։ Կենտրոնական և Հարավային Գերմանիայում այս ժամանակահատվածում էլիտար կարգավիճակի ցուցիչները ներառում էին իշխանության օբյեկտներ, որոնք նման են նախորդ ժամանակաշրջաններին։ Հալշտատի նախորդ շրջանում բարձր կարգավիճակի գերեզմանները (մ.թ.ա. 750-ից մինչև մ.թ.ա. 450) ներառում էին պարանոցի ոսկյա օղակներ, բրոնզե դաշույններ, խմելու բրոնզե անոթներ և քառանիվ կառքեր։ 1970 թվականին Հոխդորֆի Բիբերախի շրջանում պեղված գերեզմաններում հայտնաբերվել են միայն արական թաղման առարկաներ Հալշտատի ժամանակաշրջանից առաջ և ընթացքում։ Այնուամենայնիվ, մ.թ.ա. 480-ին էլիտար արական գերեզմանների թիվը սկսեց նվազել և հանկարծակի փոխարինվեցին կանանց էլիտար գերեզմաններով։ Մոտավորապես միևնույն ժամանակ այս բարձր կարգավիճակով թաղումների մեծամասնությունը տղամարդկանցից անցան կանանց։ Պատերազմն առաջ բերեց արական սեռի զանգվածային արտագաղթ,իսկ կանանց մնաց տղամարդկանց կատարած աշխատանքները կատարելը։

Բնակչության նման տեղաշարժեր են տեղի ունեցել Եվրոպայի կելտական ​​շրջաններում։ Քանի որ երկաթի դարաշրջանում կելտական ​​հասարակության մեծ մասը զբաղված էր գյուղատնտեսությամբ, այդ պատճառով գերակշռում էր հողատերերի դասակարգը։ Իշխող դաս էր համարվում նաև զինվորական վերնախավը։ Երբ միջնադարյան Շոտլանդիայում պատերազմների թիվն աճեցին, կանայք հայտնվեցին հողի սեփականության և իշխանության դերերում։ Այժմ հողատեր կանանց կողմից անցկացվող ճոխ խնջույքները, խոշոր միջոցառումները ներառում էին մեծ քանակությամբ ալկոհոլ և սնունդ։ Խնջույքի որակը ներկայացնում էր տանտիրոջ սոցիալ-տնտեսական վիճակը։ Այս խնջույքների կահկարասին, հագուստը և իրականացման ձևերը նույնպես ազդել են օրենքների և արժեքների վրա։ Կանանց գերեզմաններում հայտնաբերվել են պարանոցի ոսկյա օղաներ, որոնք խորհրդանշում են հաջողակ խնջույքի հյուրընկալողի բարձր կարգավիճակը, ինչը ցույց է տալիս, որ կանայք շարունակել են ավանդաբար տղամարդկանց կողմից պահպանված սովորույթները։ Կանանց իշխանության դիրքերն այս նահապետական ​​հասարակության մեջ հնարավոր եղավ տղամարդկանց թվաքանակի կրճատման շնորհիվ, այլ ոչ թե բացակայության պատճառով։ Ըստ Բեթինա Առնոլդի,ով «Պատվավոր տղամարդի՞կ, թե՞ նյութական կանայք. Սեռը, կարգավիճակը և իշխանությունը երկաթե դարաշրջանի Եվրոպայում» գրքի հեղինակն է[4], հողարկավորության հնագիտական ​​վերլուծությունը ցույց է տվել, որ որոշ կանայք պատվավոր տղամարդիկ են եղել, քանի որ թաղված են եղել իշխանության և՛ սոցիալ-տնտեսական, և՛ ռազմական խորհրդանիշներով։

Մինչև 1900-ական թվականները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղիսաբեթ I թագուհին, ում հեղինակությունը, անկասկած, չի նպաստել իր երկրում կանանց դիրքերի բարելավմանը[5]

«Թագուհի Էլիզաբեթ I-ը և պատրիարքության համառությունը» գրքում Էլիսոն Հեյշը պատվավոր արական սեռի ներկայացուցիչներին նկարագրում է որպես կանայք, ովքեր ընդունում են արական հասարակության արժեքներն ու գործելակերպը, որտեղ նրանք գործում են, տիրապետում և հետևում դրանց։ Նա նշում է, որ պատվավոր արական սեռի ներկայացուցիչները հակված են աջակցելու, այլ ոչ թե տապալելու հայրիշխանության կառավարումը, և որպես օրինակ է բերում Եղիսաբեթ I թագուհուն, ում գահակալությունն Անգլիայում կանանց կարգավիճակի վրա շատ քիչ ազդեցություն ունեցավ։ Նա նաև օրինակ է բերում Գերտրուդ Սթայնին, ով նստած է իր սրահում, ծխում է սիգար և զրուցում տղամարդկանց հետ։ Սթայնի մասնակցությունը ժամանակավորապես փոփոխում է ընթրիքից օգտվելու ծեսը, որի ժամանակ տղամարդիկ սիգար են ծխում և զրուցում միմյանց հետ, բայց այն ընդմիշտ չի փոխվում[5]։ Նրա համար բացառություն էր արվում, քանի որ նա տարբերվում է մյուս կանանցից. Էռնեստ Հեմինգուեյը մի անգամ իր նամակում գրել է. «Ես և Գերտրուդ Սթայնը եղբայրների նման ենք»[6]։

1900-ականներ մինչ օրս

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին պատվավոր տղամարդ Քերոլին Հեյլբրունը գրում է «Արտոնյալ կանանց «ոչ ինքնակենսագրություն». Անգլիա և Ամերիկա», հարկավոր է մեկուսանալ կանանց հետ շփումից,որպեսզի հնարավոր լինի պահպանել «արտոնյալ» կարգավիճակը։ Այս կերպ նա փոխում է կալանքի մի ձևը (կենցաղային ոլորտ) մյուսի հետ (արական տիրույթ)[7]։

1998 թվականին համեմատելով Զամբիայի քաղաքական ոլորտում տղամարդկանց գերիշխանությունը Միացյալ Նահանգներում տղամարդկանց գերիշխանության հետ, Սառա Հլուպեկիլ Լոնգվեն գրում է, որ պատվավոր արուները հաճախ նաև թագուհի մեղուներ են, որոնք « հավատում են, որ կանայք արդեն ունեն հավասարություն, քանի որ իրենք հասել են բարձունքին»։ Նա այն անվանում է Թեչերի համախտանիշ: Նման կանայք, նրա պնդմամբ, չեն ցանկանում հզորացնել այլ կանանց, այլ ավելի շուտ ձգտում են պահպանել իրենց բացառիկ կարգավիճակը տղամարդկանց շրջանում[8]։

Մարգարեթ Աթվուդը նկարագրել է 1972 թվականին կատարված գրախոսությունների ուսումնասիրության արդյունքները.

Մենք նաև պարզեցինք, որ եթե գովաբանվում է տղամարդու կողմից գրված գիրքը, ուրեմն առկա են չափից դուրս տղամարդկայնություն. գրողը գերմարդ է։ Եթե ​​արհամարհեն, խեղճ տղային կկպցնեն «իգական» ածականներ( Quiller-Couch): Եթե ​​իգական սեռի կին գրող է և գովերգում է տղամարդկայինը,ապա նա «կանցնի իր սեռը» (դա մեջբերում է) և կբարձրացվի նրա կարգավիճակը ոչ կնոջի կամ պատվավոր տղամարդու կարգավիճակի։ «Նա մտածում է տղամարդու պես» դա հաճոյախոսություն է.

Ուրսուլա Կ. Լե Գինը մի հարցազրույցում ասել է. «Ես կարդում էի Կանանցի գրականություն Նորթոնի անթոլոգիան ծայրից ծայր։ Այն ինձ համար Աստվածաշունչ էր։ Դա ինձ սովորեցրեց, որ ես այլևս չպետք է գրեմ պատվավոր տղամարդու պես․ որ ես կարող էի գրել կնոջ պես և դրանով էլ ազատ զգայի»[9]։

Այս երեւույթը կարելի է տեսնել ակադեմիական միջավայրում։ Անգլիայի Լաֆբորո համալսարանի Կանանց հետազոտությունների մագիստրոսի գծով տնօրեն Բարբարա Բագիհոլը հետազոտություն է անցկացրել, որը ցույց է տվել, որ կանայք, որոնցից նա հարցազրույց է վերցրել, մտածում են, որ հարկավոր է խուսափել իրենց կին գործընկերներից տղամարդկանց գերիշխող ոլորտում հաջողության հասնելու համար[10]։

Նման խնդրի են բախվում նաև կին զինծառայողները։ Իրաքի և Աֆղանստանի վերջին պատերազմները կանանց թույլ տվեց մասնակցել մարտական գործողություններին։ Այնուամենայնիվ, որպեսզի բանակում կանայք ընդունվեն և հաջողակ համարվեն, նրանք զգում էին, որ պետք է դառնան «տղաներից մեկը»։ Հակառակ դեպքում նրանք կբախվեին սեռական և գենդերային ծաղրի, որը որոշ դեպքերում հանգեցնում է նրան, որ կանայք լքում են իրենց զինվորական կարիերան[11]։ Ֆեմինիստ տեսաբան Սինտիա Էնլոեն պնդում է, որ ռազմական ոլորտը համեմատելի չէ կրթության կամ բիզնեսի ոլորտների հետ՝ դաժան և հիպերտղամարդկային բնութագրերի պատճառով։ Նա նշում է, որ այս միջավայրն այնքան վնասակար է կանանց համար, որ նրանք երբեք չեն կարող լիովին ձուլվել[12]։

Կրկնակի կապը, ըստ էության, երկակի ստանդարտ է կին թեկնածուների և քաղաքական առաջնորդների նկատմամբ։ Կրկնակի կապը հաղթահարելու կնոջ կարողությունը նրան հնարավորություն է տալիս ստանալ պատվավոր տղամարդու կարգավիճակ։ Կրկնակի կապը հաղթահարելու համար կին թեկնածուները և քաղաքական առաջնորդները պետք է բարձրացնեն իրենց տղամարդկային որակները և նվազեցնեն իրենց կանացի որակները, որպեսզի ընկալվեն ընդունակ այդ աշխատանքը կատարելու համար։ Կանայք չպետք է չափազանց առնական երևան, որ «ուժեղ» թվան, ոչ էլ չափազանց կանացի, որ «թույլ» երևան։ Դոլանը, Դեկմանը և Սուերսն իրենց «Կանայք և քաղաքականություն» գրքում քննարկում են, որ կին թեկնածուն պետք է հաջողությամբ հաղթահարի տղամարդկային քաղաքական դաշտին մասնակցելու երկակի կապը[13]։

2008 թվականին Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում Հիլարի Քլինթոնը և Սառա Փեյլինը բախվեցին աննախադեպ կրկնակի կապերի՝ համապատասխանաբար նախագահի և փոխնախագահի պաշտոնի համար իրենց մրցավազքում։ Երկու թեկնածուներն էլ պետք է հաջողությամբ հավասարակշռեին իրենց կանացի և տղամարդկային կերպարները, ինչպես նաև հասարակական կարծիքի այլ մարտահրավերները։ Քլինթոնը կարողացավ հաղթահարել կրկնակի կապը՝ իրեն ներկայացնելով որպես կոշտ և փորձառու (արական) և կարեկցող ու դուրեկան (կանացի)։ Քլինթոնի ընտրարշավն ընդգծեց նրա ներգրավվածությունը Վաշինգտոնում խնդիրների վերաբերյալ նրա գիտելիքների ցուցադրմամբ։ Նրա քարոզարշավը նաև փորձեց նրան ներկայացնել որպես անկեղծ անձնավորություն, ով հոգ է տանում ամերիկացի ժողովրդի մասին։ Այնուամենայնիվ, Քլինթոնը չկարողացավ համոզել հանրությանը որպես վստահելի անձնավորություն, ով կարող է շփվել սովորական մարդու հետ[14]։

Փեյլինը նույնպես հմտորեն նավարկեց կրկնակի կապը՝ իրեն դրսևորելով որպես կոշտ քաղաքական գործիչ և ընտանեկան կին։ Փեյլինը քննադատել է Օբամային և ներկայացել է հոկեյի վարպետի, այլ ոչ թե պրոֆեսիանալ քաղաքական գործիչ կերպարով։ Փեյլին շեշտադրելով իր քաղաքական աութսայդեր դիրքի վրա կարողացավ ձեռք բերել ժողովրդի մոտ վստահություն և համոզեց նրանց, որ նա կարող է լինել քաղաքական փոփոխությունների հավանական թեկնածու, մի համոզմունք, որը Քլինթոնը կարծես թե չէր կարող փոխանցել իր հակառակորդներից շատերին։ Այնուամենայնիվ, Փեյլինի որպես քաղաքական աութսայդեր լինելու հանգամանքը հանգեցրեց իր համար ոչ ցանկալի արդյունքների և բացահայտեց նրա պաշտոնի համար որակների բացակայությունը[15]։

Աշխատելով կրկնակի կապի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ պատվավոր տղամարդկանց հետ կապված կրկնակի կապը ավելի շատ կապված է գենդերի, քան սեռի հետ, որոշ մշակույթներ նախընտրել են խուսափել կրկնակի կապից՝ իրենց սեռը տարբեր կերպ արտահայտելով։ Օրինակ, որոշ կանայք Ալբանիայում ապրում են որպես տղամարդ՝ տղամարդուն տրվող արտոնություններից օգտվելու համար։ Այլ կերպ ասած, այս մշակույթը թույլ է տալիս ի բնե ծնված իգական սեռի ներկայացուցիչները կարող են հանդես գալ որպես արական սեռ՝ ի օգուտ իրենց շահերի։ Ալին Սմիթսոնը հոդված է գրել, որտեղ ներկայացված են մարդաբաններ և լուսանկարիչներ, ովքեր դեմ առ դեմ շփվել են «երդվյալ կույսերի» հետ։ Իր հոդվածում[16] նա գրում է. «Երդվյալ կույսը» տերմինն է, որը տրվում է Բալկաններում կենսաբանական իգական սեռի ներկայացուցիչներին, ովքեր որոշել են ցմահ ընդունել տղամարդու սոցիալական ինքնությունը։ Որպես հարյուրամյակների վաղեմության ավանդույթ, դա երբեմն անհրաժեշտ էր մի հասարակությանը, որն ապրում էր ցեղային կլանների մեջ, հետևում էր Կանունին, օրենքի հնացած օրենսգիրքին և պահպանում էր իգական սեռի նկատմամբ ճնշող իշխանությունը։ Հեռավոր գյուղերում երիտասարդ աղջիկներին սովորաբար ստիպում էին իրենցից շատ ավելի մեծ տղամարդկանց հետ ամուսնանալ»։

Իգական սեռի ներկայացուցիչներին շատ ավելի հեշտ է այս կենսակերպով հասանել ազատության, որը տրված է տղամարդուն։ Վարելու, քվեարկելու, փողը վերահսկելու և սեփականություն ունենալու բոլոր իրավունքները, որոնք ավանդաբար թույլատրվում են միայն տղամարդկանց, կարող են հասանելի լինել այս ընտրության միջոցով։ Այս հասարակության մեջ պատվավոր տղամարդկանց կայունությունը նույնպես երաշխավորված է։ Քանի որ Ալբանիան նահապետական հասարակություն է, այն ընտանիքները, ովքեր հանկարծակի կկորցնեին արական անդամին, «կհայտնվեն ամեն ինչ կորցնելու վտանգի տակ»[17]։

Պատվավոր տղամարդկանց մասնակցությամբ գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրե Բրինքը, Վեպը, լեզուն և պատմվածքը Սերվանտեսից մինչև Կալվինո[18], նշվում է, որ կերպարի խոսելու ունակությունը որոշվում է յուրաքանչյուր կերպարի փոխհարաբերությամբ ուժի հետ։ Նրա «La Princesse de Cleves» գլխից «Միակ կանայք, ովքեր երբեմն ասում են իրենց կարծիքը, դա նրանք են, ովքեր գտնվում են իշխանության դիրքերում (Թագուհի, Թագուհի մայր...), քանի որ այս պաշտոններում նրանք գործում են որպես պատվավոր տղամարդիկ»։ (Բրինկ, 59) Իշխանության տեսանկյունից ներկայանալը գրականության այլ ձևերում, որտեղ ներգրավված են այլ պատվավոր տղամարդիկ։  

Պատվավոր տղամարդիկ դետեկտիվ գեղարվեստական ​​գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթլին Գրեգորի Քլայնի 1988թ. «Կին դետեկտիվ». «Սեռը և ժանրը» ֆիլմը ուսումնասիրում է կնոջ կերպար ստեղծելու դժվարությունները՝ հավատարիմ մնալով տղամարդու ստանդարտ դետեկտիվ ժանրին։ Քլայնը հիշատակվում է հենց այս հարցի շուրջ Գլենվուդ Այրոնսի գրքում «Ֆեմինիզմը կանանց դետեկտիվ ​​գրականության մեջ», նշելով. «Անշուշտ, կնոջ սցենարը չի ներառում մասնագիտորեն զբաղվել այնպիսի աշխատանքով, որն այնքան հստակ պահանջում էր տղամարդկային արժանիքներ, ինչպիսիք են ֆիզիկական ուժը, տրամաբանական մտածողությունը և աշխարհիկ փորձը։ Կանայք կարող են լինել հաջողակ սիրողական դետեկտիվներում, քանի դեռ նրանք օգտագործում են բամբասանքի և ինտուիցիայի ավելի կարծրատիպային կանացի տաղանդները, բայց նրանց արգելված էր դետեկտիվի կարիերան»։ Դետեկտիվ գեղարվեստական ​​գրականության մեջ շատ կին հեղինակներ նախընտրում են ներառել, նույնիսկ կենտրոնացնել, պատմություններ գենդերային հարցերի շուրջ, ինչպիսիք են կարգավիճակը և կանացի վարքագիծը։

Աննա Քեթրին Գրինի «Ամելիա Բաթերվորթի առեղծվածները» դետեկտիվ գեղարվեստական ​​գրականություն է, որը հիմնված է Ամելիա Բաթերսվորթի հարուստ, միայնակ կնոջ կերպարի վրա, սահմանափակ ընտանիքով, ով ունի առեղծվածներ լուծելու համար ազատ ժամանակ։ Այս կերպարը Գլենվուդ Այրոնսի կողմից հիշատակվել է որպես Կանանց դետեկտիվ գեղարվեստական ​​գրականության ֆեմինիզմի պատվավոր տղամարդ, «Նրանք անխափան աշխատում են արական աշխարհում, երբեմն ավելացնում են վտանգի տակ գտնվող կնոջ կերպարը։ Այս կերպարները անոմալիաներ են... Այս երկու կին դետեկտիվները ակնհայտորեն պատվավոր տղամարդիկ են»։ (Irons, էջ 3)

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Mark, Joshua J. (2016 թ․ նոյեմբերի 4). «Women in Ancient Egypt». World History Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. Harris, Dr. Beth; Zucker, Dr. Steven (2015 թ․ օգոստոսի 9). «Mortuary Temple and Large Kneeling Statue of Hatshepsut». Smarthistory. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
  3. Mark, Joshua J. «Women in Ancient Egypt». Last modified November 04, 2016. World History Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 23-ին.
  4. Bettina, Arnold (1995). «'Honorary males' or women of substance? Gender, status, and power in Iron-Age Europe». European Journal of Archaeology. 3 (2): 153–168. doi:10.1179/096576695800703757. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. 5,0 5,1 Heisch, Allison (1980). «Queen Elizabeth I and the Persistence of Patriarchy». Feminist Review. 4: 45–56. doi:10.1057/fr.1980.6. S2CID 143133166.
  6. Hemingway, Ernest (2003). Baker, Carlos (ed.). Ernest Hemingway Selected Letters 1917-1961. Simon and Schuster. էջ 62. ISBN 9780743246897.
  7. Parati, Graziella (1996). Public History, Private Stories: Italian Women's Autobiography. U of Minnesota Press. էջ 161. ISBN 9780816626069.
  8. Longwe, Sara Hlupekile (1998). «Education for women's empowerment or schooling for women's subordination?». In Sweetman, Caroline (ed.). Gender, Education, and Training. Oxfam. էջ 24. ISBN 9780855984007.
  9. Freedman, Carl Howard (2008). Conversations with Ursula K. Le Guin. Univ. Press of Mississippi. էջ 100. ISBN 9781604730944.
  10. Bagilhole, Barbara (1993). «Survivors in a male preserve: A study of British women academics' experiences and perceptions of discrimination in a UK university». Higher Education (անգլերեն). 26 (4): 431–447. doi:10.1007/BF01383737. ISSN 0018-1560. S2CID 144314885.
  11. King, Anthony (2016). «The female combat soldier». European Journal of International Relations. 22 (1): 122–143. doi:10.1177/1354066115581909. hdl:10871/18164. S2CID 146144589.
  12. Duncanson, Claire; Woodward, Rachel (2016). «Regendering the military: Theorizing women's military participation». Security Dialogue. 47 (1): 3–21. doi:10.1177/0967010615614137. hdl:20.500.11820/b8bc9dbd-2b20-4f27-b68a-64fb51de69ba. S2CID 62796795. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  13. Dolan, Julie, et al. Women And Politics. Traci Crowell, Molly White. 3rd Edition. Rowman & Littlefield. 2016. p. 112.
  14. Dolan, Julie; և այլք: (2016). Cromwell, Traci; White, Molly (eds.). Women and Politics (3rd ed.). Rowman & Littlefield. էջեր 129–133.
  15. Dolan, Julie; և այլք: (2016). Cromwell, Traci; White, Molly (eds.). Women and Politics (3rd ed.). Rowman & Littlefield. էջեր 133–136.
  16. Smithson, Aline (2013 թ․ սեպտեմբերի 12). «JILL PETERS: SWORN VIRGINS OF ALBANIA AND THE THIRD GENDER». lenscratch. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  17. «Jill Peters: Sworn Virgins of Albania and The Third Gender». LENSCRATCH (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  18. Brink, André (1998 թ․ ապրիլի 30). The Novel: Language and Narrative from Cervantes to Calvino (անգլերեն). Juta and Company Ltd. ISBN 9781919713144. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.