Կանուն (Ալբանիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանուն (ալբ․՝ kanun), ալբանական իրավական ավանդույթների ժողովածու, որը սկզբնական շրջանում փոխանցվել է բանավոր։

15-րդ դարում կանունը ստեղծել է Լեկա Դուկաջինին (Kanuni i Lekë Dukagjinit)՝ ընդհանրացնելով Ալբանիայում գոյություն ունեցող իրավական սովորույթները[1]։ Ավելի ուշ աստիճանաբար ձևավորվել են հետևյալ կանունները.

  • Հին կանուն (Kanun i vjetër)
  • Միրդիտայի կանուն (Kanuni i Mirditës)
  • Պուկայի կանուն (Kanuni i Pukës)
  • Չերմենիկի կանուն (Kanuni i Çermenikës)
  • Հուլիոս պապի կանուն (Kanuni i Papa Zhulit)
  • Լաբերիայի կանուն (Kanuni i Labërisë)
  • Սկանդերբեգի կանուն (Kanuni i Skënderbeut), հայտնի է նաև Արբերիայի կանուն (Kanuni i Arbërisë) անունով։

Կանունները տարածված են եղել գերազանցապես ալբանական բնակչության շրջանում՝ ինչպես քրիստոնյա, այնպես էլ մուսուլման, ընդհուպ մինչև 20-րդ դարը[2]։ Լեկա Դուկաջինիի կանունին ամենից շատ մնան է Սկանդերբեգի կանունը։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանուն եզրն առաջացել է հունարեն κανών բառից, որը թուրքերենից ու արաբերենից փոխառել է ալբաներենը[3]։

Բացի կանուն բառից՝ նույն նշանակությամբ գործածվել են այլ բառեր՝ թուրքերեն (usull, itifak, adet, sharte)[4], սլավոներեն (zakon)[5] և ալբաներեն (rrugë կամ udhë՝ ճանապարհ[6], doke՝ բարքեր[7]):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հեղինակներ կարծում են, որ կանունները ծագում ենն իլլիրիական ցեղերի սովորույթներից, մյուսները ենթադրում են, որ դրանք ընդհանուր հնդեվրոպական երևույթ են։ 15-րդ դարում իշխան Լեկա Դուկաջինին ընդհանրացրել ու ամրագրել է եղեծ օրենքները։ Կանունները բանավոր կերպով փոխանցվել են մինչև 20-րդ դար, երբ Շտեֆան Գևոչին գրառել է դրանք 1913 թվականին ու մասամբ հրատարակել Լեկա Դուկաջինիի կանունները[2][2]։ Ամբողջությամբ հրատարակվել են 1933 թվականին՝ Գևոչիի մահից հետո։ 1989 թվականին լույս է տեսել երկլեզու՝ անգլերեն-ալբաներեն հրատարակությունը[8]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանունի հիմքում ընկած սկզբունքներն են եղել պատիվը (nderi), հյուրասիրությունը (mikpritja), ճիշտ պահվածքը (sjellja) և հավատարմությունը ցեղին (fis):

Լեկա Դուկաջինիի կանունները բաղկացած են եղել 12 գլխից.

  • Եկեղեցի
  • Ընտանիք
  • Ամուսնություն
  • Տուն, հոտ և սեփականություն
  • Աշխատանք
  • Սեփականության փոխանցում
  • Բառ
  • Պատիվ
  • Վնասներ
  • Հանցագործությունների մասին
  • Ծերերի մասին
  • Արտոնություններ ու բացառություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. George Gawrych The Crescent and the Eagle: Ottoman rule, Islam and the Albanians, 1874–1913. — London: IB Tauris, 2006. — P. 36. — ISBN 9781845112875
  2. 2,0 2,1 2,2 Bernard Cook Europe since 1945 an encyclopedia. — Garland Publishing, 2001. — P. 22. — ISBN 0-8153-4057-5. Retrieved 2010-07-01.
  3. Marii͡a Todorova Balkan Identities Nation and Memory. — NYU Press, 2004. — P. 111. — ISBN 978-0-8147-8279-8.
  4. Donato Martucci I Kanun delle montagne albanesi: fonti, fondamenti e mutazioni del diritto tradizionale albanese. — 2010. — P. 20. — ISBN 9788874701223
  5. Anila Omari Marrëdhëniet gjuhësore shqiptaro-serbe. — Kristalina KH, 2012. — P. 323–324.
  6. Gewohnheitsrecht im multinationalen Staat: Die Osmanen und der albanische Kanun // Rechtspluralismus in der Islamischen Welt: Gewohnheitsrecht zwischen Staat und Gesellschaft. — 2005. — P. 121–142. — ISBN 9783110184556
  7. The Ethnography of Law in a Dictatorial Situation // The Anthropological Field on the Margins of Europe, 1945-1991. — 2013. — P. 175. — ISBN 978-3-643-90507-9
  8. Dukagjini, Lekë; Gjeçov, Shtjefën; Fox, Leonard; Shtjefën Gjeçovi; Leonard Fox Kanuni i Lekë Dukagjinit. — Gjonlekaj Pub. Co., 1989. — ISBN 978-0-9622141-0-3