Սառա Փեյլին
Սառա Փեյլին անգլ.՝ Sarah Palin | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 11, 1964[1][2][3] (61 տարեկան) |
Ծննդավայր | Sandpoint, Այդահո, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | քրիստոնեություն, բողոքականություն[4], ավետարանչականություն[4], Հիսունականներ[4], Assemblies of God?[5], Nondenominational Christianity?[4] և կաթոլիկություն[5] |
Կրթություն | University of Hawaiʻi at Hilo?, North Idaho College? (1983), University of Idaho? (1987), Wasilla High School?, Հիվիքի Խաղաղօվկիանոսյան համալսարան (1982) և Matanuska–Susitna College? (1985) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, ինքնակենսագիր, մոդել և հակապատվաստանյութերի ակտիվիստ |
Ամուսին | Todd Palin?[6] |
Ծնողներ | հայր՝ Charles Richard 'Chuck' Heath?, մայր՝ Sarah 'Sally' Sheeran?[7] |
Զբաղեցրած պաշտոններ | Ալյասկայի նահանգապետ |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Bristol Palin?, Piper Palin?, Track Palin?, Willow Palin? և Trig Palin? |
Կայք | sarahpalin.com |
Ստորագրություն![]() | |
![]() |
Սառա Լուիզ Փեյլին (անգլ.՝ Sarah Louise Palin, (անգլ.՝ Heath), փետրվարի 11, 1964[1][2][3], Sandpoint, Այդահո, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, 2006-2009 թվականներին Ալյասկայի նահանգապետ։ ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամ։
2008 թվականի օգոստոսի 29-ին Ջոն Մաքքեյնը՝ 2008 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածուն, Սառա Պալինին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահի թեկնածու։
ԱՄՆ-ի պատմության մեջ Պալինը եղել է երկրորդ կինը, որը՝ Ջերալդին Ֆերարոյից հետո (նա 1984 թվականին դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ուոլթեր Մոնդեյլի հետ առաջադրվել է փոխնախագահի պաշտոնում), առաջադրվել է երկու խոշորագույն կուսակցություններից մեկի փոխնախագահի թեկնածու։ Նրանցից ոչ մեկը չի դարձել փոխնախագահ, քանի որ համապատասխանաբար 1984 և 2008 թվականներին նրանց նախագահի թեկնածուները պարտվել են։
2009 թվականի հուլիսի 3-ին, չսպասելով իր առաջին ժամկետի ավարտին, Պալինը հայտարարել է, որ հեռանում է Ալյասկայի նահանգապետի պաշտոնից[9]։ 2009 թվականի հուլիսի 26-ին նա վայր է դրել նահանգապետի լիազորությունները, և Ալյասկա նահանգի նոր նահանգապետ է դարձել Շոն Պարնելլը՝ Պալինի նախկին տեղակալը։ Պալինի հեռանալը մեծամասամբ կապված է եղել նրա անձնական ֆինանսական դժվարությունների հետ[10]։
2011 թվականի հունվարին ԱՄՆ-ի հասարակությունը նրա վրա է դրել կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսի դեմ մահափորձի պատասխանատվության այն մասը, որի վերացման կոչն է արել Պալինը[11]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքային խորհուրդ։ Ուասիլլայի քաղաքապետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին Պալինը սկսել է իր քաղաքական կարիերան՝ առաջադրվելով քաղաքային խորհրդի անդամի պաշտոնում որպես վաճառքի նոր հարկի կողմնակից՝ առաջարկելով «առավել անվտանգ, առաջադեմ քաղաք Ուասիլլան»։ Նա հաղթել է ընտրություններում և 1992 թվականից մինչև 1996 թվականը պաշտոնավարել է 2 ժամկետ այդ պաշտոնում։ 1996 թվականին նա մարտահրավեր է նետել և քաղաքապետի ընտրություններում հաղթել Ջոն Սթեյնին՝ քննադատելով միջոցների վատնումն ու բարձր հարկերը։ 1997 թվականի հունվարին Պալինը աշխատանքից հեռացրել է ոստիկանապետին՝ նախկին քաղաքապետի չափից դուրս լոյալության համար։ Բացի այդ, Պալինը մեկ անգամ հարցրել է գրադարանի վարիչին, թե կարելի է արդյոք գրադարանից գրքեր հանել։ Ավելի ուշ սպառնացել է աշխատանքից ազատել գրադարանի վարիչին, եթե նա Պալինի վարչակազմին «լիակատար աջակցություն» չցուցաբերի[12]։ Սակայն ոչ մի գիրք այդպես էլ չի առգրավվել գրադարանից[13]։
Աշխատանքից հեռացված ոստիկանապետը դատի է տվել Պալինին՝ պնդելով, որ նրան աշխատանքից հեռացրել են հակառակորդի նախընտրական քարոզարշավին աջակցելու պատճառով։ Հայցը մերժվել է դատավորի կողմից, որը որոշել է, որ Պալինը նահանգի օրենքի համաձայն իրավունք է ունեցել աշխատանքից ազատել քաղաքային կառավարման աշխատողներին՝ թեկուզ քաղաքական դրդապատճառներով։ Քաղաքապետի պաշտոնում Պալինը կատարել է նախընտրական խոստումներ՝ նվազեցնելով քաղաքապետի աշխատավարձն ու անշարժ գույքի հարկը՝ 40 տոկոսով։ Նա ավելացրել է քաղաքային հարկը (sales tax), որպեսզի վճարի ծածկված սառցե արենա և կառուցի սպորտային համալիր։ Այդ պահից նահանգի հանրապետական կուսակցությունը սկսել է նրան նախապատրաստել ավելի բարձր պաշտոնների[14]։
Պալինը իր թեկնածությունն է առաջադրել Սթեյնի դեմ և 1999 թվականին վերընտրվել քաղաքապետի պաշտոնում՝ ընտրություններում հաղթելով ավելի մեծ առավելությամբ։ Նա նաև ընտրվել Է Ալյասկայի քաղաքապետերի համաժողովի նախագահ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]
1988 թվականի օգոստոսի 29-ից Սառան եղել է ամուսնացած նավթի արդյունահանման օպերատոր և առևտրային ձկնորս Թոդ Պալինի հետ, որը երկար ժամանակ աշխատել է Ալյասկայի ֆիլիալական BP-ում։ Ամուսիններն ունեն 5 երեխա․ որդին՝ Թրեք Չարլզ Ջեյմս Պալինը (ծնվել է 20.04.1989), դուստրերը՝ Բրիստոլի Շիրեն Մարի Պալինը (ծնվել է 18.10.1990), Ուիլլոու Բիանկա Փեյ Պալինը (ծնվել է 07.07.1994) և Պիպեր Ինդի Գրեյս Պալինը (ծնվել է 19.03.2001), և ևս մեկ որդի՝ Տրիգ Փեքսոն Վան Պալինը (ծնվել է 18.04.2008), որը ծնվել է Դաունի համախտանիշով[15]։ Տրեկը ծառայել է ԱՄՆ բանակում և 2008 թվականի սեպտեմբերին իր ստորաբաժանման հետ ուղարկվել Իրաք[16]։ Պալինը ունեցել է չորս թոռ՝ երեքը Բրիստոլից և մեկը Թրեքից[17][18]։ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին Պալինը ամուսնալուծվել է Սարայից[19]։
2018 թվականի դեկտեմբերի 1-ին Պալինը հայտնել է, որ իր տունն ու իր ծնողների տունը լրջորեն տուժել են Ալյասկայում տեղի ունեցած 7 բալ ուժգնությամբ երկրաշարժից[20]։
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաժարական տալուց հետո Սառա Պալինը, ունենալով լրագրողի կրթություն, սկսել է գրել «Going Rogue» (հավանական ռուսերեն թարգմանությունը՝ «Կոշտ խաղ») վերնագրով գիրքը[21]։
Գիրքը լույս է տեսել 2009 թվականի նոյեմբերի 17-ին՝ «Going Rogue: An American Life» («Կոշտ խաղ. ամերիկյան կյանք») վերջնական անվանումով։ Ինչպես հաղորդել է գիրքը թողարկած HarperCollins հրատարակչությունը, առաջին իսկ օրը գիրքը վաճառվել է 300 հազար տպաքանակով, ինչը ԱՄՆ-ում եղել է վաճառքների ռեկորդներից մեկը։ Հետաքրքիր է, որ նույն օրը լույս է տեսել նաև Պելինի «Կոշտ խաղ․ Սառա Պալին, ամերիկյան մղձավանջ» (Going Rouge: Sarah Palin, An American Nightmare) վերնագրով գրքի քննադատական ծաղրանկարը։ Ինչպես պնդել են հեղինակները, այս պարոդիան բացել է աչքերը Սառա Պալինի իրական պատմության վրա[22]։
2011 թվականին Պալինի գիրքը լույս է տեսել ռուսերենով՝ «Կարիերա Պրեսս» հրատարակչությունում[23]։
2013 թվականին Սառա Պալինը ուղևորվել է Ամերիկա իր նոր գրքով՝ «Good Tidings and Great Joy: Protecting the Heart of Christmas» (Բարի լուր և մեծ ուրախություն. Պաշտպանելով Սուրբ Ծննդյան հիմնական էությունը)[24]։ Գրքում, որը լույս է տեսել նոյեմբերին, նա բարձրացրել է երկրի գլխավոր՝ Սուրբ Ծննդյան տոնի առևտրայնացման հարցը, ինչպես նաև խոսել քրիստոնեական արժեքների մասին։
«Այսօր քաղաքականապես կոռեկտ չէ դարձել հիշեցնելը, որ Հիսուսը Սուրբ Ծնունդը նշելու հիմնական պատճառն է հանդիսանում։ Քաղաքականորեն ճիշտ կանոնները ասում են, որ մենք պետք է Քրիստոսին վռնդենք Սուրբ Ծննդյան տոներից, բայց մենք ասում ենք.« Ո՛չ։ Դադարեցրեք մեզ վախեցնել քաղաքական կոռեկտությամբ։ Մենք ուզում ենք իրականացնել մեր դավանանքի ազատությունը», - ասել է Պալինը[25]։
Հեռուստատեսային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հունվարին ամերիկյան Fox News հեռուստաալիքի ղեկավարությունը հայտնել է Սառա Պալինի հետ երկարամյա պայմանագիր կնքելու մասին։ Պայմանագրի կետերի համաձայն՝ ԱՄՆ փոխնախագահի նախկին թեկնածուն վերլուծական ծրագրեր է վարելու Fox Business Channel հեռուստաալիքով և Fox News ռադիոյով, ինչպես նաև մեկնաբանելու քաղաքականության և բիզնեսի մեջ տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունները։ Նա նաև ելույթ է ունենալու Real American Stories նոր նախագծի մի քանի թողարկումներում, որը հիմնված է ամերիկացիների կյանքի անսովոր պատմություններ հիման վրա[26]։
2012 թվականին ռեժիսոր Ջեյ Ռոուչն ավարտել է «Խաղը փոխվել է» հեռուստասերիալի նկարահանումները, որի սյուժեն պատմում է 2008 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների մասին։ Սառա Պալինի դերը կատարել է 2015 թվականի դափնեկիր և «Օսկար» մրցանակի քառակի հավակնորդուհի Ջուլիանա Մուրը։ Պալինը քննադատել է ֆիլմը՝ ասելով, որ «հոլիվուդյան սուտը մնում է հոլիվուդյան սուտ[27]։
«Գրիֆիններ» մուլտսերիալում, «Extra Large Medium» էպիզոդում Դաունի համախտանիշով կերպարը՝ Էլենը, պատմել է, որ իր մայրը եղել է Ալյասկայի նախկին նահանգապետը։ Դա նշանակել է, որ նրա մայրը Սառա Պալինն է, քանի որ նա եղել է միակ կինը, որն այդ պաշտոնում է եղել այդ նահանգում։ Դրա համար էլ նրա դուստրը՝ Բրիստոլը, դրվագի պրեմիերայից երկու օր անց Facebook-ի միջոցով հայտարարել է, որ նա նեղացել է սերիայի սցենարիստներից, քանի որ այդտեղ ծաղրել են իր եղբայր Տրիգին՝ Դաունի համախտանիշով հիվանդին։ Ինքը՝ Սառա Պալինը, քննադատել է զրույց-հանդես դրվագը[28]։ Դրան ի պատասխան Սեթ Մաքֆարլեյնը հարցազրույց է տվել «Լոս Անջելես Թայմս»-ին, որտեղ հայտարարել է, որ իր մուլտսերիալը միշտ հագեցած է եղել երգիծանքով (the series always uses satire as the basis of it humor; the show is an equal-opportunity offender)[29]։ Մաքֆարլեյնին աջակցել է նաև Անդրեա Ֆեյ Ֆրիդմանը, որը հնչեցրել է Էլենի դրվագում՝ ասելով, որ իրենց կատակն ուղղված է եղել հենց Սառային, այլ ոչ թե նրա որդուն (the joke was aimed at Sarah Palin and not her son; the former Governor Palin does not have a sense of humor)[30]։ Ավելի ուշ, մեկ այլ պարբերականին տված հարցազրույցում Ֆրիդմանը մեղադրել է Պալինին՝ ասելով, որ նա իր հիվանդ որդուն օգտագործել է միայն որպես իր քաղաքական հենարան (using her son, Trig, as a political prop to pander for votes. I have a normal life and Palin’s son should be treated as normal, rather than like a loaf of French bread)[31]։ Դրան ի պատասխան՝ Սեթ Մաքֆարլեյնը զրույց-հանդեսի ժամանակ հայտարարել է, որ Սառա Պալինը նման բարձրագոչ հայտարարություններով պարզապես փորձել է պաշտպանել Դաունի համախտանիշով հիվանդ մարդկանց, իսկ Ֆեյ Ֆրիդմանը ցանկացել է ընդգծել, որ իրեն Պալինից խղճահարություն պետք չէ (Palin’s outrage a presumptuous attempt to defend people with Down syndrome; and Friedman’s statement is her way of saying that she does not need feigned pity from Palin)[32]։
2019 թվականին մասնակցել է «Դիմակ» հեռուստաշոուի ամերիկյան վերսիային[33]։
Կրոնի նկատմամբ վերաբերմունք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Հռոմեական Կաթոլիկ եկեղեցում[34]։
2008 թվականի սեպտեմբերին Թայմ ամսագրին տված հարցազրույցում նա իրեն բնորոշել է որպես «Bible-believing Christian» (Աստվածաշունչ դավանող քրիստոնեա)՝ իրեն չվերաբերելով ոչ մի կոնկրետ դենոմինացիայի[34]։ Երբ նա եղել է 4 տարեկան, նրա ընտանիքը միացել է Ալյասկա նահանգի Ուասիլլա քաղաքում գտնվող Աստծո ժողովին, որը պատկանել է Պենտեկոստալ եկեղեցիների միությանը։ Մինչև 38 տարեկանը նշված է եղել որպես համայնքի անդամ։ Ըստ CNN-ի[35][36]՝ նա ներկայումս էլ հարաբերություններ է պահպանում իր նախկին համայնքի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 https://www.pewforum.org/2008/11/04/religion-and-politics-08-sarah-palin/
- ↑ 5,0 5,1 https://www.learnreligions.com/sarah-palins-faith-701386
- ↑ https://people.com/politics/sarah-todd-palin-quietly-divorced/
- ↑ 7,0 7,1 7,2 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Alaska Women's Hall of Fame — 2009.
- ↑ «Сара Пэйлин уходит в отставку с поста губернатора Аляски» (ռուսերեն). Lenta.ru. 2009 թ․ հուլիսի 4. Վերցված է 2009 թ․ հուլիսի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Отставку Сары Пэйлин объяснили финансовыми трудностями» (ռուսերեն). Lenta.ru. 2009 թ․ հուլիսի 6. Վերցված է 2009 թ․ հուլիսի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Сара Пэйлин стерла в Facebook призыв расправиться с конгрессмен, после покушения
- ↑ Thornburgh N. Mayor Palin: A Rough Record // «Time». September 02, 2008 Արխիվացված Նոյեմբեր 24, 2012 Wayback Machine. — 03.09.2008.
- ↑ Rindi White Palin pressured Wasilla librarian // «Anchorage Daily News». September 04, 2008 Արխիվացված Սեպտեմբեր 5, 2008 Wayback Machine.
- ↑ Kizzia T. 'Fresh face' launched Palin // «Anchorage Daily News». — October 23, 2006 Արխիվացված Օգոստոս 31, 2008 Wayback Machine. — 03.09.2008.
- ↑ Palin back at work three days after giving birth // Alaska Superstation News (April 22, 2008) Արխիվացված Հունիս 11, 2009 Wayback Machine. — 29.08.2008.
- ↑ Palin’s son’s job to guard his commanders in Iraq. The Associated Press, 6 сентября 2008 г.
- ↑ «Сара Пэйлин стала бабушкой». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Bristol Palin Reveals She's Pregnant With Second Child» (անգլերեն).
- ↑ Todd Palin Filed for Divorce from Sarah Palin on His Birthday — and Is Reportedly Using Bristol's Ex's Attorney
- ↑ Sarah Palin Reveals That Her and Her Parents' Homes Suffered Destruction from Alaska Earthquake
- ↑ «Книга Сары Пэйлин выходит на русском языке». careerpress.ru. 05.30.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 05.30.2011-ին.
- ↑ Книга Сары Пэйлин бьет рекорды продаж
- ↑ «Издание книги Пэйлин на русском языке». careerpress.ru. 05.30.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 05.30.2011-ին.
- ↑ Good Tidings and Great Joy: Protecting the Heart of Christmas
- ↑ Sarah Palin on a mission to keep Jesus at the heart of Christmas(չաշխատող հղում)
- ↑ Американский политик С.Пэйлин станет комментатором Spb.rbc.ru, 12 января 2010
- ↑ «Сара Пэйлин раскритиковала телефильм о себе» (ռուսերեն). Lenta.ru. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Sarah Palin Responds To "Family Guy"». Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 17-ին.
- ↑ Заголовок: Sarah Palin vs. 'Family Guy': Seth MacFarlane responds. Издание: Los Angeles Times. Дата: 16 февраля 2010. Проверено: 20 февраля 2010. Цитата: "From its inception, 'Family Guy' has used biting satire as the foundation of its humor. The show is an «equal-opportunity offender.»
- ↑ «'Family Guy' Voice Actor Says Palin 'Does Not Have a Sense of Humor'». The New York Times. 2010 թ․ փետրվարի 18. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «'Family Guy' Actress Says Sarah Palin is Chasing Votes». անգլ.՝ The Insider. 2010 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Ток-шоу: անգլ.՝ Real Time With Bill Maher. Телеканал: HBO. Дата: 19 февраля 2010. Цитата: «This was an actress that was frustrated by the because what I think Sarah Palin was doing was coming out and saying I am here to defend you. And what Andrea, the actress, said was I don’t need this, I love my life. I’m very happy, and I don’t need you to use this piece of cartoon footage to inspire phony pity because I’m very happy and very content with my life»
- ↑ «'The Masked Singer, Sarah Palin unmasked as the Bear'». անգլ.՝ Youtube. 2020 թ․ մարտի 12. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ 34,0 34,1 Jay Newton-Small (2008 թ․ սեպտեմբերի 9). «Interview with Sarah Palin» (անգլերեն). Time. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Pastor: GOP may be downplaying Palin’s religious beliefs Արխիվացված 2008-09-12 Wayback Machine CNN 9 сентября 2008 г.
- ↑ Сара Пейлин была членом общины пятидесятников и впадала в религиозный экстаз NEWSru 9 сентября 2008 г.
Արտաքին հղումենր
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Об отношениях с нефтяными компаниями: Demos T. Palin: No foe of oil — no patsy either // «Fortune». — September 1, 2008. — 06.09.2008.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Փեյլին» հոդվածին։ |
|
- Փետրվարի 11 ծնունդներ
- 1964 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- 21-րդ դարի ամերիկացի գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի քաղաքական գործիչներ
- Ամերիկացի լրագրողներ
- Ամերիկացի մոդելներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Գինեսի գրքի ռեկորդակիրներ