Պավլե Փրանգիշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Պավլե Փրանգիշվիլի
վրաց.՝ პავლე ფრანგიშვილი
Ծնվել է5 (17) հոկտեմբերի, 1897
ԾննդավայրՌուսական կայսրություն Թբիլիսի, Վրաստան, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 22, 1966(1966-06-22) (տարիքը -22) սխալ տարի
Մահվան վայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունվրացի
Մասնագիտացումռեժիսոր, դերասան
ԱմուսինՎարվարա Գվազավա
ՊարգևներՎրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ
IMDbID ID 0695227

Պավլե Փրանգիշվիլի (վրաց.՝ პავლე ფრანგიშვილი, իսկական ազգանունը՝ Կանդինաշվիլի, 5 (17) հոկտեմբերի, 1897, Թբիլիսի - 22 հունիսի, 1966, Թբիլիսի), վրացի ռեժիսոր և դերասան։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1941)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավլե Փրանգիշվիլին ծնվել է 1897 թվականի հոկտեմբերի 5-ին (հոկտեմբերի 17) Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի)։ 1911 թվականից խաղացել է Թիֆլիսի ժողովրդական թատրոնում, 1913 թվականից՝ Թիֆլիսի դրամատիկական թատրոնում, իսկ հետագայում՝ Քութայիսի, Փոթիի, Գորիի թատրոններում։ 1929—1939 և 1949—1958 թվականներին ղեկավարել է Ճիաթուրայի թատրոնը, իսկ 1939-1949 թվականներին՝ Գորիի թատրոնը։

Պավլե Փրանգիշվիլու խաղացանկում գերակշռել են հերոսական-դրամատիկական դերերը, այդ թվում՝ Օթելլոյի դերը Շեքսպիրի համանուն պիեսում, Կառլո Մոորի դերը Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակներ» պիեսում, Խիմշիաշվիլու դերը Դավիթ Էրիսթավիի «Հայրենիք» պիեսում։

Փրանգիշվիլին բեմադրել է Մաքսիմ Գորկու «Վասա Ժելեզնովա», Ալեքսանդր Աֆինոգենովի «Վախ», Բորիս Լավրենյովի «Բեկում», Ալեքսանդր Կորնեյչուկի «Պլատո Կրեչետ», Սոֆոկլեսի «Էդիպ արքա», Ավքսենտի Ցագարելիի «Խանումա», Պոլիկարպ Կակաբաձեի «Կվարկվարե Թութաբերի» և «Կոլխոզնիկի հարսանիքը», Իլո Մոսաշվիլու «Ջրասույզ քարեր» ստեղծագործությունները և այլն։

Հրատարակել է «Ինչպես տիրապետել բեմական արվեստին: Օգնություն թատերական կոլեկտիվներին» (վրաց.՝ როგორ დავეუფლოთ სასცენო ხელოვნებას, 1955) ձեռնարկը և «Տեսածը և ապրածը» (1963) հուշերի գիրքը։

Ամուսնացած է եղել դերասանուհի Վարվարա Գվազավայի հետ։ Նրանց որդին է դերասան Թենգիզ Կանդինաշվիլին:

Պավլե Փրանգիշվիլին մահացել է 1966 թվականի հունիսի 22-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • კევლიშვილი, ნ. პავლე ფრანგიშვილი : მონოგრაფია. — [თბ.] : ხელოვნება, 1956 (პოლიგრაფკომბინატი «კომუნისტი»). — 72გვ. (վրաց.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]