Պաուլ Կրեչմեր
Պաուլ Կրեչմեր գերմ.՝ Paul Kretschmer | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1866[1][2][3] Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4] |
Մահացել է | մարտի 9, 1956[1][2] (89 տարեկան) Վիեննա, Ավստրիա[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | լեզվաբան, հայագետ, համալսարանի դասախոս և դասական բանասեր |
Հաստատություն(ներ) | Վիեննայի համալսարան և Մարբուրգի համալսարան |
Գործունեության ոլորտ | հունարեն[5] |
Անդամակցություն | Բեռլինի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Ավստրիայի գիտությունների ակադեմիա և Hellenic Folklore Society? |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1][5][6] |
Paul Kretschmer Վիքիպահեստում |
Պաուլ Կրեչմեր (գերմ.՝ Paul Kretschmer, մայիսի 2, 1866[1][2][3], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4] - մարտի 9, 1956[1][2], Վիեննա, Ավստրիա[4]), գերմանացի լեզվաբան։ Եղել է հին հունարենի, ինչպես նաև էտրուսկերենի մասնագետ։
Սովորել է Բեռլինում, Հերման Դիլսի մոտ։ 1897—1899 թվականներին եղել է Մարբուրի համալսարանի համեմատական լեզվաբանության արտահաստիքային պրոֆեսոր, ապա մինչ 1936 թվականը՝ Վիեննայի համալսարանի պրոֆեսոր։
Մեծ կարևորություն է ունեցել Կրեչմերի «Հունարենի պատմության ներածություն» գիրքը (գերմ.՝ Einleitung in die Geschichte der griechischen Sprache, 1896), որում առաջին անգամ խորությամբ ուսումնասիրված էր Միջերկրածովի մինչհունարեն եղած լեզվական ենթաշերտը։ Կրեչմերի ի այլ կարևոր աշխատանքերից են՝ «Հնդագերմանական շեշտի և տոնի ուսումնասիրություն» (գերմ.՝ Indogermanische Accent- und Lautstudien, 1891), «Հունական սափորների գրություններ» (գերմ.՝ Die griechische Vaseninschriften, 1894), «Օրնավասոյի գրառումներ և լիգուրերեն» (գերմ.՝ Die Inschriften von Ornavasso und die ligurische Sprache, 1902)։ 1917 թվականին Կրեչմերի ը պատրաստեց «Հունական ժողովրդական հեքիաթներ» գիրքը (գերմ.՝ Griechische Volksmärchen)։
Կրեչմերի ը մեծ ջանքեր է ներդրել Հայասա երկրի ուսումնասիրման գործին։ 1933 թվականին Վիեննայի գիտությունների ակադեմիան հրատարակեց Կրեչմերի ի «Հայերի Հայկ ազգային անունը» (գերմ.՝ Der nationale Name der Armenier Haik), որում նա եզրահանգում է, որ «Բողազքյոյի արխիվում կիրառված Հայասա անվանումը նշանակում է «Հայաստան»[7][8]։
Մահացել է Վիեննայում 1956 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Marburger Professorenkatalog — 2016.
- ↑ 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118888455 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ CONOR.Sl
- ↑ E. Kretscmer «Der nationale Name der Armenier Haik». Anzeiger der Akad der Wiss in Wien, phil-hist Klasse, 1932 N 1-7, ЖН 1933, N 7-8
- ↑ Линецкий А.В., Двуреченских В.А., Гаспарян М.Ю., Родина Е.Ю., Делба В.В., Акимов П.А., Давыдов А.В., Жосану П.А., Еропкина Е.Г., Непочатой Д.А. Оценка историко-культурного наследия Армении. — Москва: Тровант, 2010. — С. 218. — 744 с
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Leumann, M. (1956). «Paul Kretschmer 2.5.1866—9.3.1956». Glotta. 35 (3./4. H.): 161–171. JSTOR 40265722.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաուլ Կրեչմեր» հոդվածին։ |
|
- Մայիսի 2 ծնունդներ
- 1866 ծնունդներ
- Բեռլին քաղաքում ծնվածներ
- Մարտի 9 մահեր
- 1956 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Վիեննայի համալսարանի դասախոսներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի լեզվաբաններ
- Հայագետներ
- Գերմանացի հայագետներ
- Հնդեվրոպագետներ
- Գերմանացի բանասերներ
- Գերմանալեզու գրողներ
- 20-րդ դարի գերմանացիներ
- 19-րդ դարի գերմանացիներ