Պալ Շմիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պալ Շմիտ
 
Կուսակցություն՝ Ֆիդես
Կրթություն՝ Կորվինի համալսարան (1965) և Hungarian University of Sports Science? (1992)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, սուսերամարտիկ և տնտեսագետ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր մայիսի 13, 1942(1942-05-13)[1] (81 տարեկան)
Ծննդավայր Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն
Քաղաքացիություն  Հունգարիա
Ամուսին Կատալին Մակրայ
Զավակներ Petra Schmitt?
 
Կայք՝ schmitt.hu
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Պալ Շմիտ (հունգ.՝ Schmitt Pál, մայիսի 13, 1942(1942-05-13)[1], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն), հունգարացի քաղաքական գործիչ և սուսերամարտիկ, Հունգարիայի օլիմպիական կոմիտեի նախագահ (1989 թվականից)։ Զբաղեցրել Է Հունգարիայի նախագահի (2010-2012), Հունգարիայի խորհրդարանի խոսնակի (2010 թվականի մայիսից օգոստոս) և Եվրախորհրդարանի փոխնախագահի (2009-2010) պաշտոնները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Կարլ Մարքսի անվան տնտեսագիտական համալսարանը և Բուդապեշտի ֆիզկուլտուրայի համալսարանը։ 1965-1977 թվականներին եղել է սուսերամարտի Հունգարիայի հավաքականի անդամ։ Օլիմպիական խաղերի չեմպիոն 1968 և 1972 թվականներին։ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։ Մարզական կարիերան ավարտել է 1977 թվականին։

1983 թվականին դարձել է Հունգարիայի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար և ՄՕԿ-ի անդամ։ 1984-1989 թվականներին՝ ՄՕԿ-ի մարզիկների հանձնաժողովի փոխնախագահ։ 1985-1991 թվականներին եղել է Օլիմպիական խաղերի նախապատրաստման հանձնաժողովի անդամ։

1989 թվականին դարձել է Հունգարիայի օլիմպիական կոմիտեի նախագահ։ Այդ ժամանակ էլ դարձել է ՄՕԿ-ի ընտրությունների հանձնաժողովի անդամ (մինչև 1992 թվականը), ինչպես նաև Ալբերվիլի և Լիլեհամերի ձմեռային Օլիմպիական խաղերի համակարգողը։ 1991-1999 թվականներին եղել է ՄՕԿ-ի գործկոմի անդամ։ 1993-1999 թվականներին եղել է օլիմպիական շարժման հանձնաժողովի անդամ։ 1995 թվականից ՄՕԿ-ի փոխնախագահ, սպորտի և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ, Օլիմպիական շքանշանի խորհրդի անդամ (մինչև 1999 թվականը)։ 1999 թվականից՝ համաշխարհային օլիմպիական ասոցիացիայի նախագահ (մինչև 2007 թվականը)։

2001 թվականին իր թեկնածությունն է առաջադրել կոմիտեի նոր նախագահի պաշտոնում։ 1993-1997 թվականներին եղել է Հունգարիայի դեսպանը Իսպանիայում, 1998-2002 թվականներին՝ Շվեյցարիայում։

2003-2007 թվականներին եղել է Ֆիդես կուսակցության փոխնախագահ։ 2004 թվականից Եվրախորհրդարանի պատգամավոր է (վերընտրվել է 2009 թվականին), որտեղ եղել է Խորվաթիայի հետ հարաբերությունների հանձնաժողովի 14 փոխնախագահներից և նախագահներից մեկը։ 2010 թվականին թողել է իր պատգամավորական մանդատը։

2010 թվականի հունիսի 29-ին Հունգարիայի խորհրդարանը նրան երկրի նոր նախագահ է ընտրել 263 ձայնով՝ միակ ընդդիմախոս Անդրաշ Բալոգի 59 ձայնի դիմաց։ Պաշտոնապես պաշտոնը ստանձնել է 2010 թվականի օգոստոսի 6-ին[2]։

2012 թվականի հունվարին սկանդալի կենտրոնում էր հայտնվել այն պատճառով, որ HVG հունգարական տնտեսական շաբաթաթերթը հրապարակել էր հունգարացի արտահաստիքային լրագրողի հոդվածն այն մասին, որ Հունգարիայի նախագահ Պալ Շմիտտի 1992 թվականի Դոկտորական ատենախոսությունը բուլղարացի գիտնական Նիկոլայ Գեորգիևի և գերմանացի Կլաուս Հեյնեմանի աշխատանքների գրագողություն էր[3][4]։ Հանուն իր պաշտպանության մի քանի հայտարարություններ է արել, որոնք միայն խորացրել են սկանդալը[5][6]։ 2012 թվականի մարտի 29-ին Իգնաց Զեմելվայսի անվան Բուդապեշտի բժշկության և սպորտի համալսարանի դոկտորական խորհուրդը որոշում կայացրեց Պալ Շմիտտին զրկել դոկտորական աստիճանից[7]։

2012 թվականի ապրիլի 2-ին Հունգարիայի խորհրդարանի առջև ունեցած ելույթում հայտարարել էր նախագահի պաշտոնից հեռանալու մասին[8]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը հունգարացի նախկին մարմնամարզուհի Կատալին Մակրաին է, ով 1964 թվականի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. «Hungary's parliament elects Pal Schmitt president». Reuters. 29 июня 2010 года.
  3. «Súlyos plágiumgyanú Schmitt Pál doktori értekezése körül» (հունգարերեն). HVG.hu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
  4. «Nem mondott igazat Magyarország elnöke: Schmitt 17 oldalt emelt be egy német kutatótól» (հունգարերեն). HVG. 2011 թ․ հունվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
  5. «Schmitt Pál hivatala visszautasítja a plágiumvádakat» (հունգարերեն). HVG.hu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
  6. «Schmitt-ügy: megszólal a bolgár sportkutató lánya» (հունգարերեն). HVG. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 20-ին.
  7. Президента Венгрии лишили докторской степени за плагиат в диссертации
  8. «Президент Венгрии объявил об уходе в отставку». ИТАР-ТАСС. 2.04.2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.