Կատալին Մակրայ
| Կատալին Մակրայ հունգ.՝ Makray Katalin | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | ապրիլի 5, 1945 (80 տարեկան) |
| Ծննդավայր | Vasvár, Վաս, Հունգարիա[1] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | սպորտային մարմնամարզիկ |
| Ամուսին | Պալ Շմիտ[1] |
| Երեխաներ | Petra Schmitt? |
Կատալին Մակրայ (ապրիլի 5, 1945, Vasvár, Վաս, Հունգարիա[1]), հունգարացի մարմնամարզիկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոկիոյում տեղի ունեցած 1964 թվականի ամառային օլիմպիական խաղերի և Մեխիկոյում տեղի ունեցած 1968 թվականի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ ներկայացրել է Հունգարիայի ժողովրդական հանրապետությունը[2]։ Այդ խաղերում նրա թիմը զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ անհատական բազմամարտում նա զբաղեցրել է 18-րդ և 3-րդ տեղերը՝ հասնելով եզրափակիչ[2]։
1968 թվականին Մեխիկոյում կայացած Օլիմպիական խաղերում նա իր թիմի հետ զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ անհատական բազմամարտում դարձել է 26-րդը[2]։
1963 թվականին դարձել է Ունիվերսիադայի կրկնակի չեմպիոն անհատական բազմամարտում (ոսկին կիսել է Լարիսա Լատինինայի հետ)։ 1965 թվականին դարձել է Ունիվերսիադայի չեմպիոն (թիմային կազմում) և բրոնզե մեդալակիր (անհատական բազմամարտում)։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մակրայը Հունգարիայի նախկին նախագահ Պալ Շմիտի կինն է։ Ամուսնու նախագահության տարիներին՝ 2010-2012 թվականներին, եղել է Հունգարիայի առաջին տիկին՝ Սանդոր պալատում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կատալին Մակրայ – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատալին Մակրայ» հոդվածին։ |
