Չո Միյոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չո Միյոն
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունկորեերեն՝ 조미연
Ի ծնե անունկորեերեն՝ 조미연
Ծնվել էհունվարի 31, 1997(1997-01-31) (27 տարեկան)
Սոդեմուն, Սեուլ, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ և դենս փոփ
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի և երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլCube Entertainment
ԿրթությունSeoul Foreign School?
Անդամակցություն(G)I-DLE
Ստորագրություն
Ստորագրություն
 Cho Mi-yeon Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Չո Մի Յոն (հանգըլ` 조미연, հանջա` 曺薇娟, անգլ.՝ Cho Mi-yeon, առավել հայտնի է որպես Միյոն, հունվարի 31, 1997(1997-01-31), Սոդեմուն, Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի երգչուհի։ Հարավկորեական (G)I-DLE գըրլ բենդի անդամ է, որտեղ զբաղեցնում է գլխավոր վոկալիստի դիրքը, նաև հնչյունավորել է K/DA վիրտուալ քեյ փոփ գըրլ բենդի Ահրիին։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1997 թվականի հունվարի 31-ին Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում։ Նա ընտանիքի միակ երեխան է։ Մանուկ հասակից Չոն մեծ հետաքրքրություն է ցուցաբերել երգելու նկատմամբ։ Երաժշտության հանդեպ սերը ժառանգել է հորից։ Շուտով նրա ծնողները նկատել են աղջկա հետաքրքրությունը և ուղարկել են երաժշտական դպրոցներ՝ ջութակ, կիթառ և դաշնամուր ուսանելու։

Միջնակարգ դպրոցում ընտանիքի և ընկերների աջակցությամբ մասնակցել է YG Entertainment լեյբլի լսումներին։ Նա սովորել է YG Entertainment-ում հինգ տարի։

Չոն շարունակել է զբաղվել երաժշտությամբ, հաճախել է երաժշտական ակադեմիա՝ ձայնային հմտությունները բարելավելու, ինչպես նաև երգեր ստեղծել սովորելու[1]։ (G)I-DLE-ում դեբյուտ անելուց առաջ նա ութ տարի թրեյնի է եղել[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016-2018. նախադեբյուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին Չոն դարձել է CUBE Entertainment-ի թրեյնի[3], ապա՝ անկախ երգչուհի։ 2016 թվականի սեպտեմբերին ելույթ է ունեցել Urban Zakapa Canada Tour շրջագայությունում[4]։ 2017 թվականին նկարահանվել է Սուլոնի «You» երաժշտական տեսահոլովակում[5]։

2018-ներկա.․ (G)I-DLE և սոլո գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մայիսի 2-ին Չոն դեբյուտ է կատարել (G)I-DLE խմբում «I Am» մինի ալբոմով և «Latata» գլխավոր սինգլով[6]։

2018 թվականի հոկտեմբերի 26-ին հաստատվել է, որ Չոն Սոյոնի, Մեդիսոն Բիրի և Ջեյրա Բյորնսի հետ ելույթ է ունենալու League of Legends-ի եզրափակիչ փուլի բացման արարողությանը[7]։ Չորս երգչուհիները հնչյունավորել են K/DA վիրտուալ քեյ փոփ գըրլ բենդի անդամներին։ Միյոնը հնչյունավորել է Ահրիին, որը League of Legends-ի ամենահայտնի չեմպիոններից է։ Էվելինի հետ, որին հնչյունավորել է Մեդիսոնը, Ահրին խմբի գլխավոր վոկալիստն է[8]։ Նրանց «Pop/Stars» երգը հայտնի է դարձել ՅուԹյուբում և գլխավորել է Billboard World Digital Songs չարթը[9]։

2019 թվականին Միյոնը Amoeba Culture X Devine Channel-ի շրջանակներում «Cart» երգով համագործակցել է Hangzoo-ի հետ[10]։

2020 թվականին նա մասնակցել է MBC հեռուստաալիքի «King of Mask Singer» երաժշտական մրցույթային նախագծին։ Նա 64 միավորով հաղթել է առաջին փուլը[11]։ Երկրորդ փուլում կատարել է Յուն Միրեյի «Goodbye Sadness and Hello Happiness» երգը և պարտվել է Իմ Կան Սունին։ Նրա վոկալային կատարումը ջերմորեն է ընդունվել ինչպես հանդիսատեսի, այնպես էլ մասնակիցների կողմից։ Միյոնի ձայնը նկարագրվել է որպես խռպոտ, բայց հոգով լի[12]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրքը շքերթում Վաճառք Ալբոմ
KOR
[13]
KOR Hot
[14]
Համագործակցություններ
«Cart»
Hangzoo-ի հետ
2019 Չկա տվյալ Code Share Project

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր շոուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Հեռուստաալիք Դեր Նշումներ Ծնթ․
2020 King of Mask Singer MBC Մրցակից Որպես «Boiled Egg» (243-244 սերիաներ) [15]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «| [텐스타] '10+Star 커버스토리' WE ARE (여자)아이들텐아시아». 텐아시아 (կորեերեն). 2018 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  2. «(여자)아이들 미연, "연습생 기간 8년... 데뷔 뜻깊어"». StarDailyNews (կորեերեն). 2018 թ․ մայիսի 2. Վերցված է 2019 թ․ ապրիլի 29-ին.
  3. «独家专访(G)I-DLE:中韩泰三国语爆笑对话». iQiyi. 2018 թ․ հուլիսի 31. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
  4. 김기훈 (2016 թ․ սեպտեմբերի 13). «어반자카파, 첫 해외 콘서트 '2016 캐나다 투어'». 연합뉴스 (կորեերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. «Seul Ong(슬옹) _ YOU (feat.Beenzino) (너야 (feat.빈지노))» (կորեերեն). 2017 թ․ հունիսի 20. Վերցված է 2020 թ․ մարտի 2-ին.
  6. POP, 헤럴드 (2018 թ․ մայիսի 2). «'데뷔' (여자)아이들, 타이틀곡 'LATATA' MV 티저 영상 공개» (կորեերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. «[롤드컵] 결승전 오프닝, K-POP 아이돌도 무대 오른다 - 게임톡» (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. Lee, Julia (2018 թ․ նոյեմբերի 5). «K/DA, Riot Games' pop girl group, explained». Polygon. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  9. Benjamin, Jeff. «'League of Legends' Girl Group Earns Madison Beer, (G)I-DLE & Jaira Burns No. 1 on World Digital Song Sales Chart». Billboard. Վերցված է 2019 թ․ ապրիլի 24-ին.
  10. «리듬파워 행주X(여자)아이들 미연, 컬래버 신곡 '카트' 9일 발매 [공식입장]». XSportsNews. 2019 թ․ հուլիսի 4.
  11. Ji Yeon-joo (2020 թ․ փետրվարի 23). «'복면가왕' 주전자=리듬파워 보이비·안선영·승국이·정모 아쉽게 1R 탈락(종합)». Newsen (կորեերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 24-ին.
  12. «'복면가왕' 삶은 달걀 정체는 (여자)아이들 미연..위키미키 추리 성공». StarNews. 2020 թ․ մարտի 1.
  13. «Gaon Digital Chart». Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Kpop Hot 100». Billboard Korea (կորեերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
  15. կորեերեն՝ ‘복면가왕’ 삶은 달걀=(여자)아이들 미연, 데뷔 첫 솔로 무대

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չո Միյոն» հոդվածին։