Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
Չոն Սոյոն (կորեերեն՝ 전소연, չինարեն՝ 田小娟, օգոստոսի 26, 1998(1998-08-26), Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի երգչուհի, ռեփեր։ Ճանաչում ձեռք բերեց շնորհիվ «Նախապատրաստում 101» (անգլ.՝ Produce 101) և «Խիզախ ռեփերներ» (3-րդ եթերաշրջան) (անգլ.՝ Unpretty Rapstar) շոուներում իր ելույթներով։ Համարվում է G Idle աղջիկների երաժշտական խմբի առաջնորդը[1]։
Առաջին անգամ Սոյոնը հեռուստատեսությունում հայտնվել է որպես Cube Entertainment-ի ներկայացուցիչ՝ «Նախապատրաստում 101» ռեալիթի շոուի (անգլ.՝ Produce 101) ժամանակ, որտեղ եզրափակչում 101 մասնակցի պետք է ձևավորվեր կանանց երաժշտական ժամանակավոր խումբ՝ կազմված 11 մասնակցից[2]։ Մրցույթի ողջ ընթացքում Չոն Սոյոնը մնացել է ամենահայտնի մասնակիցներից մեկը, սակայն եզրափակիչ փուլի ժամանակ աղջիկը զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը, որի պատճառով նա այդպես էլ իր դեբյուտը չկատարեց I.O.I. խմբում[3][4]։ Նույն թվականին Սոյոնը մասնակցեց «Խիզախ ռեփերներ» հայտնի հեռուստատեսային հաղորդման 3-րդ եթերաշրջանին (անգլ.՝ Unpretty Rapstar), որտեղ նա զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[5], ինչպես նաև մասնակցեց հատուկ ալբոմի ձայնագրմանը[6]։
2016 թվականի դեկտեմբերի 29-ին Սոյոնը Cube-ի հետ պայմանագիր է ստորագրում որպես սոլո արտիստ։ Գրեթե մեկ տարի անց, 2017 թվականի նոյեմբերի 5-ին, թողարկվեց երգչուհու անդրանիկ թվային սինգլը՝ «Jelly»-ին[7][8]։ 2018 թվականի մայիսին Չոնն իր դեբյուտն արեց նոր ձևավորված (G) I-DLE խմբում, որտեղ դարձավ առաջնորդն ու գլխավոր ռեփերը[9][10]։