Չորս ծառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չորս ծառ
տեսակգեղանկար
նկարիչԷգոն Շիլե
տարի1917[1]
բարձրություն110 սանտիմետր
լայնություն140,5 սանտիմետր
ուղղությունէքսպրեսիոնիզմ
ժանրբնանկար
նյություղաներկ[1] և կտավ[2]
հավաքածուԲելվեդերի պատկերասրահ[1][3]
սեփականատերJosef Morgenstern?[4][5]
Ծանոթագրություններ

«Չորս ծառ» (գերմ.՝ Vier Bäume), ավստրիացի գեղանկարիչ և գրաֆիկ, ավստրիական էքսպրեսիոնիզմի ամենավառ ներկայացուցիչներից Էգոն Շիլեի նկարներից[6]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1917 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 110,5 × 141 սմ։

Այսօր «Չորս ծառ» ստեղծագործությունը գտնվում է մասնավոր հավաքածուում, իսկ մինչ այդ պահպանվել է Բելվեդեր պատկերասրահում (Վիեննա, Ավստրիա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը հայտնի է նաև հետևյալ անուններով՝ «Չորս շագանակ», «Շագանակենիների ծառուղին աշնանը», «Աշնանային ծառուղին», «Բնանկար չորս ծառով», «Աշնանային բնանկար չորս ծառով»։

Նկարն Ավստրիայի հասարակության ուշադրությունը գրավեց այն բանից հետո, երբ 2020 թվականին, ըստ երկրում գործող ռեստիտուցիայի (ապօրինի գրավված գույքի) մասին օրենքի, Բելվեդեր պատկերասրահից փոխանցվեց սեփականատիրոջ ժառանգներին, որոնցից նկարը խլվել էր Հիտլերյան ռեժիմի ընթացքում՝ անշլյուսի ժամանակ[7]։

Նկարի պրովենանսի մասին տեղեկություն կար հնուց[8], սակայն ստեղծագործության պատմության հետազոտումը սկսվել է Բելվեդերում ցուցադրումից հետո, երբ 2018 թվականին, հեղինակի հարյուրամյակին, կազմակերպվել էր ցուցադրություն։

«Չորս ծառ» ստեղծագործության վերջին հայտնի սեփականատերը մինչև 1930 թվականը, առևտրական գործակալ և իրավաբան Յոզեֆ Մորգենշտերն էր, որը նկարը գնել է Գուստավ Նեբեհեյի պատկերասրահից։ Վիեննական Վիդեն թաղամասի իր տանը, որի ճարտարապետն էր Օտտո Բաուերը, նկարը փակցված էր երաժշտական սենյակում, բուխարու վերևում․ այդ մասին հայտնի է 1924 թվականին «Innen-Dekoration» ամսագրում լույս տեսած լուսանկարից, որտեղ ներկայացված էին ինտերիերի ձևեր[9]։ 1938 թվականի օգոստոսին, անշլյուսից հետո, Մորգենշտերնը հետապնդվել է որպես հրեա, կորցրել աշխատանքը և կնոջ՝ Ալիսի հետ փախչել երկրից։ «Չորս ծառ» բնանկարը, փախուստից առաջ, նրանք ի պահ են տալիս դատավոր Ռոբերտ Ռյոլյուին։ Բելգիայի գրավումից հետո, 1940 թվականի մայիսին, Յոզեֆ Մորգենշտերնը, ով ապրում էր Բրյուսելում, կալանավորվում է տեղի ոստիկանության կողմից ու տեղափոխվում Ֆրանսիայի հարավ՝ տարբեր համակենտրոնացման ճամբարներ։ 1942 թվականի սեպտեմբերի 9-ին Դրանսի տարանցիկ համակենտրոնացման ճամբարով տեղափոխվում է Օսվենցիմ, որտեղ էլ մահանում է։ 1943 թվականին Բելվեդերի պատկերասրահի տնօրեն Բրունո Գրիմշիցը նկարը գնում է 8 հազար ռայխսմարկով Լ․ Տ․ Նոյմանի պատկերասրահից, որը երկրից փախած հրեաների թողած, կամ չնչին գումարով վաճառած արվեստի գործերի վերավաճառքով էր զբաղվում[10][11][12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]