Գուստավ Նեբեհեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուստավ Նեբեհեյ
Ծնվել է1881[1][2]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա
Մահացել է1935[1][2]
ՔաղաքացիությունԱվստրո-Հունգարիա
Flag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտություննկարների վաճառող

Գուստավ Նեբեհեյ (գերմ.՝ Gustav Nebehay, 1881[1][2], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - 1935[1][2]), արվեստի ավստրիացի գործակալ և արվեստի հովանավոր:

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականին վիեննացի գրքավաճառ Նեբեհեյը գնում է գերմանական Լայպցիգ քաղաքը, որտեղ միանում է Ս. Գ. Բոերներ ընկերությանը. վերջինս Գերմանիայում արվեստի հնագույն խանութներից էր, որի հաճախորդն էր եղել դեռ Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն[3]: Շուտով համազգային ճանաչում ունեցող այս ընկերությունը դառնում է հին արվեստի ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություն[4]: Նեբեհեյի հաճախորդների մեջ էին այնպիսի հայտնի անհատականություններ, ինչպիսին էր, օրինակ, ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգը[5]: Հետագա տարիների ընթացքում զարգացնելով իր գործը` նա դառնում է արվեստի գիտակ, ինչպես նաև` հին վարպետների ձեռքի աշխատանքների առաջատար մասնագետ[4] Nebehay was the first art dealer to produce his catalogues in various printings.[6]:

1908 թվականին ամուսնանում է Կառլ Սոնտագի կրտսեր քրոջ` Մարի Սոնտագի հետ: Ինը տարի անց, 1971 թվականին, նրանք տեղափոխվում են Նեբեհեյի հայրենի քաղաք, որտեղ նա Բրիստոլ հյուրանոցում բացում է իր սեփական պատկերասրահն ու դառնում գրքավաճառ Վ. Ա. Հեքի գործընկերը Վիեննայում[7]:

Նեբեհեյը գործնական ու ընկերական հարաբերություններ ուներ ժամանակի մի շարք արվեստագետների` Գուստավ Կլիմտի, Էգոն Շիլեի, Ժոզեֆ Հոֆմանի հետ: Գուստավ Կլիմտն, օրինակ, իր երեք աշխատանքները նվիրել է Նեբեհեյի ընտանիքին[8]: Նեբեհեյին է վստահվել վաճառել Կլիմտի և Շիլեի թողած գեղարվեստական ժառանգությունը[7][9]: Ավելին, նա է կազմակերպել Շիլեի աշխատանքների առաջին հետահայաց ցուցադրությունը[10] և Կլիմտի աշխատանքների ցուցադրությունը Ստոկլետ Ֆրիեզում[11]:

Կլիմտի թաղման արարողության լուսանկարիչը պատկերել է Նեբեհեյին Կլիմտի մուսա Էմիլի Ֆլյոգեի, Վիեննայի արվեստանոցների ճարտարապետ և հիմնադիր անդամ Ջոզեֆ Հոֆմանի, գրող և սալոնների անդամ Բերտա Ցուկերքանդլի, նկարիչ Լյուդվիգ Հենրիխ Յունգնիկելի և քաղաքական գործիչ Հուլիուս Թանդլերի հետ[12]:

Որպես արվեստի հովանավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեբեհեյն աջակցել ու ֆինանսավորել է մի շարք ավստրիացի արվեստագետների: 1971 թվականին, օրինակ, Էգոն Շիլեն իր նամակում գրել է իր կնոջ եղբորը. «Ես գտել եմ մեկին, որը շատ է հետարքրքված ինձնով»[13]: Նեբեհեյը նաև տպագրել է Շիլեի ու Կլիմտի առաջին նկարների կատալոգները[14]:

Երբ Շիլեն ցուցահանդես է այցելել Կլագենֆուրտում, Կարինթիա նահանգում, նա շատ է ոգևորվել Հերբերտ Բյոկլի դիմանկարներից մեկով և հետագայում երիտասարդ արվեստագետին ներկայացրել է Նեբեհեյին: Արդյունքում Նեբեհեյը դարձել է Բյոկլի հովանավորը[15]: Ի թիվս այլ բաների, նա ֆինանսավորել է արվեստագետի ճանապարհորդությունները դեպի Փարիզ, Բեռլին և Սիցիլիա[16][17][18]:

1935 թվականին Նեբեհեյի մահից հետո նրա ավագ որդին` Քրիստիան Մ. Նեբեհեյը, շարունակել է հոր աշխատանքը: 1945 թվականին նա հիմնել է իր սեփական գրախանութը, որը գոյություն ունի մինչև օրս[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Österreichische Akademie der Wissenschaften Österreichisches Biographisches Lexikon 1815–1950 / Hrsg.: Österreichische Akademie der Wissenschaften
  3. History of C. G. Boerner, Website of C. G. Boerner, retrieved December 16, 2017
  4. 4,0 4,1 Nebehay, Christian M.: Nebehay, Gustav. In: Österreichisches Biographisches Lexikon 1815–1950, Volume 7, Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, 1978, p. 49
  5. Nebehay, Christian M. Die goldenen Sessel meines Vaters. Christian Brandstätter, 1983, p. 51.
  6. Jäger, Georg. Geschichte des deutschen Buchhandels im 19. und 20. Jahrhundert. Band 1: Das Kaiserreich 1871–1918. Teil 3. Walter de Gruyter, 2010, p. 250
  7. 7,0 7,1 7,2 Nebehay, Stefan (December 3, 2012), 50 Jahre „Wiener Antiquariat“, Website of the Austrian League of Antiquarian Booksellers, retrieved February 12, 2018
  8. Nebehay, Christian M. Die goldenen Sessel meines Vaters. Christian Brandstätter, 1983, p. 117
  9. Niederacher, Sonja. Dossier zu Egon Schiele: Stehender Junge mit Hut. In: Publications of the Leopold Museum-Privatstiftung, January 16, 2012
  10. Spiegler, Almuth (November 7, 2007), New Yorker Herbstauktionen: Gar nicht kleinkariert“, Die Presse (online), retrieved February 12, 2018.
  11. Concept for the exhibition poster “Gustav Klimt Stoclet-Fries“, Gustav Nebehay (1920), Website of the Leopold Museum Vienna, retrieved November 12, 2017
  12. Gustav Nebehay, Getty Images Online, retrieved December 9, 2017
  13. Nebehay, Christian M. Die goldenen Sessel meines Vaters. Christian Brandstätter, 1983, p. 112.
  14. Nebehay, Christian M. Die goldenen Sessel meines Vaters. Christian Brandstätter, 1983, p. 117
  15. Herbert Boeckl, online database “Gedächtnis des Landes“, retrieved December 16, 2017
  16. “Biography of Herbert Boeckl“, Website of Herbert Boeckl, retrieved December 16, 2017.
  17. Herbert Boeckl: Bildnis Christian Nebehay (1929)“, Website of the Belvedere Museum Vienna, retrieved November 12, 2017.
  18. Herbert Boeckl: Minister Dr. Heinrich Drimmel II (1957)“, Website of the Museum of Modern Art Vienna, retrieved November 12, 2017

Աղբյուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nebehay, Gustav. In: Österreichisches Biographisches Lexikon 1815–1950. Volume 7. Vienna: Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, 1978.
  • Nebehay, Christian M. Die goldenen Sessel meines Vaters. Vienna: Christian Brandstätter, 1983.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]