Չարլի Նիկոլաս
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | ![]() |
||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 30, 1961[1] (56 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | ![]() |
||||||||||||||||||||
Հասակ | 178 | ||||||||||||||||||||
Քաշ | 68 | ||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Չարլզ Նիկոլաս (անգլ.՝ Charles Nicholas; 1961 թվական, դեկտեմբերի 30, Գլազգո, Շոտլանդիա), ավելի հայտնի է որպես Չարլի Նիկոլաս (անգլ.՝ Charlie Nicholas)՝ շոտլանդացի ֆուտբոլիստ։ Խաղային կարիերայի տարիներին Նիկոլասը որպես հարձակվող հանդես է եկել այնպիսի ակումբներում, ինչպիսիք են շոտլանդական «Սելտիկ-ը», «Աբերդին»-ը, «Կլայդ»-ը և անգլիական «Արսենալ»-ը։
1983 թվականից մինչև 1989 թվականը Չարլին հանդես է եկել Շոտլանդիայի ազգային հավաքականում, որի կազմում մասնակցել է 1986 թվականի աշխարհի առաջնությանը։ «Թարթանյան բանակի» կազմում Նիկոլասը խաղացել է 20 խաղ, խփել է հինգ գոլ։
Ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո Չարլին դարձել է սպորտային լրագրող։
2014 թվականին Նիկոլասը ներառնվել է շոտլանդական ֆուտբոլի Փառքի սրահի մեջ[2]:
Բովանդակություն
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկոլասը ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 30-ին Կաուկադդենսում՝ շոտլանդական Գլազգո քաղաքի կենտրոնական շրջանում։ Չարլիի մանկությունն անցել է խոշորագույն քաղաքի մեկ այլ հատվածում՝ Մերիհիլլում։ Այդ ժամանակ Նիկոլասի հարևանն ու ընկերը 80-ական թվականների հայտնի շոտլանդացի ֆուտբոլիստ Ջիմ Դաֆֆին էր։
Մարզիկի կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սելտիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]
Չարլին «Սելտիկ» ակումբի սան է, որի հետ պայմանագիր է 1979 թվականին։ 1980 թվականի օգոստոսի 16-ին Նիկոլասը «կելտերի» թիմում խաղաց իր դեբյուտային հանդիպումը՝ որպես փոխարինող հանդես գալով «Կիլմարնոկ»-ի դեմ արտագնա խաղում։ Ուղիղ երկու շաբաթ անց Չարլին խփեց իր առաջին գոլը հօգուտ «Սելտիկ»-ի՝ Գավաթի Լիգայի հանդիպման ժամանակ գրոհելով «Ստերլինգ Ալբիոն»-ի դարպասը։ Անմիջապես հետո երիտասարդ հարձակվողը տեղ գրավեց «սպիտակ-կանաչների» հիմնական կազմում։ Ֆուտբոլային նույն տարում նա մեծ ներդրում ունեցավ Շոտլանդիայի առաջնությունում «Սելտիկ»-ի հաղթանակի գործում. նրան շնորհվեց «Տարվա երիտասարդ մարզիկ» կոչումը՝ ըստ իր գործընկեր-ֆուտբոլիստների[3]: 1981/82 մրցաշրջանը Նիկոլասը գրեթե ամբողջությամբ բաց թողեց՝ ոտքի վնասվածքի պատճառով, Բայց, 1982/83 ֆուտբոլային տարում վերադառնալով դաշտ, Չարլին ցույց տվեց, որ ոչ թե կորցրել, այլ ավելացրել է իր վարպետությունը։ Մեկ մրցաշրջանում վաստակելով 48 գոլ, այդ թվում 29-ը՝ Շոտլանդիայի առաջնությունում՝ Նիկոլասը երկրի լրագրողների և հենց իրենց՝ ֆուտբոլիստների կողմից ճանաչվեց տարվա լավագույն խաղաացող։
«Արսենալ»[խմբագրել | խմբագրել կոդը]
1983 թվականի ամռանը Նիկոլասին իրենց ամրակցելու նպատակով «Սելտիկ»-ին են դիմել անգլիական ֆուտբոլի երեք հսկաներ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Լիվերպուլ»-ը և «Արսենալ»-ը։ «Կելտերը», հաշվի առնելով Չարլիի մասնագիտական աճը, նրան թույլատրեցին բանակցություններ վարել շահագրգիռ թիմերի հետ։ Չարլին հերթականությամբ մեկնեց բոլոր երեք ակումբները տեսնելու[3]: Հարձակվողի առավել հավանական ապագա գործատուն, ըստ անգլիական թերթերի, «Լիվերպուլ»-ն էր, որտեղ այդ ժամանակ փայլում էր Շոտլանդիայի մեկ այլ ներկայացուցիչ՝ Գրեմ Սունեսսը, ով խոստացավ երիտասարդ հարձակվողին վերցնել իր խնամակալության ներքո։
Այդուհանդերձ, 1983 թվականի հունիսի 22-ին Չարլին պայմանագիր ստորագրեց լոնդոնյան «Լիվերպուլ»-ի հետ։ Նիկոլասի համար «Արսենալ»-ի վճարելիք գումարը կազմում էր 800 հազար ֆունտ ստերլինգ։ Անգլիայի մայրաքաղաքում շոտլանդացին հիշվեց իր հաճախակի գիշերային ակումբներ հաճախելով, քան թե դաշտում կատարած աշխատանքերով, որի համար անգլիական ակումբի երկրպագուների կողմից արժանացավ «Շամպայն-Չարլի» մականվանը (անգլ.՝ Champagne Charlie)[3]: «Արսենալ»-ի կազմում առաջին մրցաշրջանի ընթացքում Նիկոլասը 13 գոլ խփեց, ներառյալ՝ հյուսիսլոնդոնյան դերբիում «Տոտտենհեմ Հոտսպուր»-ի դարպասին ուղղված դուբլը[4]: Հաջորդ երկու մրցաշրջաններում իրավիճակը չփոխվեց. չնայած թիմի հիմնական կազմում հարձակվողի կանոնավոր ներկայությանը, նրա խաղի արդյունավետության վերաբերյալ մնում էին միայն բարի ցանկություններ։ 1987 թվականի ապրիլի 5-ին Անգլիական լիգայի Գավաթի եզրափակիչ պայքարում Չարլիի երկու գոլերը լոնդոնցիներին հաղթանակ բերեցին. «Արսենալ»-ը «Լիվերպուլ»-ին հաղթեց 2:1 հաշվով։ 1987/88 ֆուտբոլային տարում Նիկոլասը կորցրեց իր տեղը թիմի մեկնարկային կազմում. մարզիչ Ջորջ Գրեմը նախընտրեց վերջերս ակումբ եկած Պերրի Գրոուվսին և Ալան Սմիթին։ 1987/88 մրցաշրջանի առաջին կեսի ընթացքում շոտլանդացին անցկացրեց ընդամենը երեք խաղ[4]: Այս ամենը նրան հարկադրեց դիմելու «Արսենալ»-ի ղեկավարությանը՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրեն վաճառելու խնդրանքով։
Վերադարձ Շոտլանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]
1988 թվականի հունվարին Նիկոլասը վերադարձավ Շոտլանդիա՝ պայմանագիր ստորագրելով «Աբերդին» ակումբի հետ, որտեղ այս տրանսֆերը 400 հազար ֆունտ ստերլինգ արժեցավ։ 1987/88 մրցաշրջանի երկրորդ կեսին հարձակվողը չկարողացավ դրսևորել իր հարձակողական որակները՝ 16 խաղերի ընթացքում դառնալով ընդամենը երեք գոլերի հեղինակ[3]: Փոխարենը ֆուտբոլային հաջորդ երկու տարիներին Նիկոլասը «հիշեց իրեն տասնվեցամյա տարիքում»՝ Շոտլանդիայի առաջնությունում ընդհանուր առմամբ 27 անգամ գրավելով հակառակորդի դարպասը։ 1990 թվականի մայիսին Չարլին «Աբերդին»-ի հետ միասին նվաճեց Ազգային Գավաթը՝ գերազանցության հասնելով եզրափակիչ պայքարում «Սելտիկ»-ի հետխաղային 11 մետրանոցների ժամանակ[3]։
Երեք ամիս անց տեղի ունեցավ Նիկոլասի վերադարձը «Սելտիկ Պարկ»: Բայց այս անգամ Չարլին հիմնական կազմում տեղ ունենալու համար բախվեց «կելտերի» այլ հարձակվողների լուրջ մրցակցության հետ. նրա մրցակիցը Ֆրենկ Մեքավեննին էր։ Հաջորդող հինգ տարիների ընթացքում «Սելտիկ»-ի հարձակվողը կարողացավ նվաճել միայն մեկ մրցանակ՝ 1994/95 մրցաշրջանում շոտլանդական լիգայի Գավաթը։
1995 թվականի ամռանը Նիկոլասը ազատ գործակալի իրավունքով տեղափոխվում է «Կլայդ»: Կամբերնոլդյան կոլեկտիվի կազմում նա հանդես է եկել 1995/96 մրցաշրջանում, որի ավարտից հետո ինքն էլ ավարտել է ֆուտբոլիստի իր կարիերան։
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Գավաթ Լիգա | Եվրոգավաթ | Վերջնական | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սելտիկ | 1980/81 | 29 | 16 | 5 | 3 | 7 | 6 | 4 | 3 | 45 | 28 |
1981/82 | 10 | 3 | — | — | 4 | 3 | 1 | 0 | 15 | 6 | |
1982/83 | 35 | 29 | 3 | 4 | 11 | 13 | 4 | 2 | 53 | 48 | |
1990/91[5] | 13 | 6 | — | — | 1 | 0 | — | — | 14 | 6 | |
1991/92 | 37 | 21 | 3 | 0 | 2 | 2 | 4 | 2 | 46 | 25 | |
1992/93 | 16 | 2 | — | — | 1 | 0 | 3 | 0 | 20 | 2 | |
1993/94 | 35 | 8 | — | — | 3 | 1 | 4 | 0 | 42 | 9 | |
1994/95 | 11 | 0 | — | — | 4 | 1 | — | — | 15 | 1 | |
Ընդամենը «Սելտիկում» | 186 | 85 | 11 | 7 | 33 | 26 | 20 | 7 | 250 | 125 | |
Արսենալ | 1983/84 | 41 | 11 | 1 | 1 | 4 | 1 | — | — | 46 | 13 |
1984/85 | 38 | 9 | 3 | 1 | 3 | 2 | — | — | 44 | 12 | |
1985/86 | 41 | 10 | 5 | 4 | 7 | 4 | — | — | 53 | 18 | |
1986/87 | 28 | 4 | 4 | 4 | 6 | 3 | — | — | 38 | 11 | |
1987/88 | 3 | 0 | — | — | — | — | — | — | 3 | 0 | |
Ընդամենը «Արսենալում» | 151 | 34 | 13 | 10 | 20 | 10 | 0 | 0 | 184 | 54 | |
Աբերդին | 1987/88 | 16 | 3 | 6 | 2 | — | — | — | — | 22 | 5 |
1988/89 | 28 | 16 | 5 | 1 | 3 | 1 | 1 | 0 | 37 | 18 | |
1989/90 | 33 | 11 | 5 | 2 | 5 | 0 | 2 | 0 | 45 | 13 | |
Ընդամենը «Աբերդին» | 77 | 30 | 16 | 5 | 8 | 1 | 3 | 0 | 104 | 36 | |
Կլայդ | 1995/96 | 31 | 5 | — | — | — | — | — | — | 31 | 5 |
Ընդամենը «Կլայդում» | 31 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 31 | 5 | |
445 | 154 | 40 | 22 | 61 | 37 | 23 | 7 | 569[6] | 220[6] |
Շոտլանդիայի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]
Շոտլանդիայի ազգային հավաքականում Չարլիի դեբյուտը կայացել է 1983 թվականի մարտի 30-ին, երբ «Թարթանյան բանակը» Եվրոպայի 1984 թվականի առաջնության ընտրական մրցախաղի շրջանակներում, հանդիպում էր Շվեյցարիայի հետ։ Այդ նույն հանդիպմանը, գրավելով հակառակորդի դարպասը, Նիկոլասը խփեց իր առաջին գոլը՝ հօգուտ «լեռնականների»[7]: 1986 թվականին Շոտլանդիայի հավաքականի կազմում հարձակվողը մեկնել է մասնակցելու Մեքսիկայում անցկացվող Աշխարհի առաջնությանը[8]: Մրցաշարում Նիկոլասը երկու մրցախաղ է ունեցել՝ ընդդեմ Դանիայի և Ուրուգվայի[9]: Ալեքս ֆերգյուսոնի «խնամարկյալները» առաջնությունը տանուլ տվեցին՝ խմբային փուլի երեք մրցախաղերում հավաքելով միայն մեկ միավոր, և դրանով իսկ գրավելով վերջին տեղը իրենց E խմբում։ Հօգուտ շոտլանդացիների վերջին խաղը Չարլին խաղացել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ «Թարթանյան բանակի» հակառակորդը այդ օրը Կիպրոսի հավաքականն էր[10]: Ազգային հավաքականի կազմում ընդամենը վեցտարյա մասնակցության ընթացքում Նիկոլասը անցկացրել է 20 հանդիպում, խփել է հինգ գնդակ[11]:
Շոտլանդիայի հավաքականի կազմում մրցախաղերը և գոլերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերջնական։ 20 խաղ / 5 գոլ; 8 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 6 պարտություն
Ազգային հավաքականի խաղերի/գոլերի ամփոփ վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային հավաքական | Տարի | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն | Ֆուտբոլի աշխարհի առաջնություն | Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն | Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն | Ընկերական խաղեր | Մեծ Բրիտանիայի տնային առաջնություն | Rous Cup | Վերջնական | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Շոտլանդիա | 1983 | — | — | — | — | 2 | 2 | — | — | 3 | 1 | 2 | 0 | — | — | 7 | 3 |
1984 | 1 | 1 | — | — | — | — | — | — | 2 | 1 | — | — | — | — | 3 | 2 | |
1985 | 2 | 0 | — | — | — | — | — | — | — | — | — | — | — | — | 2 | 0 | |
1986 | — | — | 2 | 0 | 1 | 0 | — | — | 2 | 0 | — | — | 1 | 0 | 6 | 0 | |
1987 | — | — | — | — | — | — | — | — | — | — | — | — | 1 | 0 | 1 | 0 | |
1989 | 1 | 0 | — | — | — | — | — | — | — | — | — | — | — | — | 1 | 0 | |
Ընդամենը կարիերայում | 4 | 1 | 2 | 0 | 3 | 2 | 0 | 0 | 7 | 2 | 2 | 0 | 2 | 0 | 20 | 5 |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շոտլանդիայի առաջնություն (2)՝ 1980/81, 1981/82
- Շոտլանդիայի Գավաթակիր՝ 1994/95
- Շոտլանդական Լիգայի գավաթակիր՝ 1982/83
- Շոտլանդիայի Գավաթի ֆինալիստ՝ 1983/84
- Շոտլանդական գավաթի Լիգայի ֆինալիստ (3)՝ 1983/84, 1990/91, 1994/95
- Անգլիական Գավաթի Լիգայի հաղթող՝ 1986/87
- Շոտլանդիայի Գավաթի հաղթող՝ 1989/90
- Շոտլանդական Լիգայի Գավաթի հաղթող՝ 1989/90
- Շոտլանդիայի Գավաթի ֆինալիստ՝ 1988/89
- Շոտլանդական գավաթի Լիգայի ֆինալիստ՝ 1987/88
Անձնական ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տարվա երիտասարդ խաղացող՝ ըստ Շոտլանդիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ասոցիացիայի ֆուտբոլիստների՝ 1981
- Տարվա խաղացող՝ ըստ Շոտլանդիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային ասոցիացիայի ֆուտբոլիստների՝ 1983
- Տարվա խաղացող ըստ Շոտլանդական ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի՝ 1983
- Շոտլանդական ֆուտբոլի Փառքի սարհ։ Ներգրավվել է 2014 թվականին։
Մեդիա կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս Նիկոլասը աշխատում է բրիտանական «Sky Sport» հեռուստաալիքում որպես ֆուտբոլային փորձագետ։ Այստեղ նա նաև վարում է ամենշաբաթյա «Soccer Saturday» ծրագիրը, որտեղ վերլուծում է շոտլանդական Պրեմիեր-լիգայի և Շոտլանդիայի ազգային հավաքականի խաղերը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt — 2000.
- ↑ Stephen Halliday (27 October 2014)։ «McCrae’s Battalion inducted into SFA Hall of Fame»։ The Scotsman։ Վերցված է 2014-12-17 (անգլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Nicholas, Charlie»։ The Celticwiki։ Վերցված է 2011-02-24 (անգլ.)
- ↑ 4,0 4,1 «Charlie Nicholas»։ Gunnermania։ Վերցված է 2011-03-13 (անգլ.)
- ↑ вторая часть выступления за «Селтик» перенесена с низа таблицы для лучшей наглядности общих выступлений Николаса в составе «кельтов»
- ↑ 6,0 6,1 статистика неполна из-за отсутствия погодовой разбивки данных по выступлениям и голам Николаса в кубках Шотландии «Клайд»
- ↑ «Scotland v Switzerland»։ Scottish FA։ Վերցված է 2011-03-22 (անգլ.)
- ↑ «Denmark v Scotland»։ Scottish FA։ Վերցված է 2011-03-22 (անգլ.)
- ↑ «Uruguay v Scotland»։ Scottish FA։ Վերցված է 2011-03-22 (անգլ.)
- ↑ «Scotland v Cyprus»։ Scottish FA։ Վերցված է 2011-03-22 (անգլ.)
- ↑ «Charlie Nicholas — A Squad»։ Scottish FA։ Վերցված է 2011-03-22 (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նիկոլասի պրոֆիլը Շոտլանիդայի ֆուտբոլի ասոցիացիայում (անգլ.)
- Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
- Նիկոլասի Պրոֆիլը Նիլա Բրաունայի ֆուտբոլային կայքում (անգլ.)
- Նիկոլասի պրոֆիլը orldfootball.net-ում (անգլ.)
- Նիկոլասի պրոֆիլը footballdatabase.eu-ում (անգլ.)
- Նիկոլասի պրոֆիլը Gunnermania-ում (անգլ.)