Չարլզ Վիդոր
| Չարլզ Վիդոր անգլ.՝ Charles Vidor | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 27, 1900[1][2][3] |
| Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիա[4] |
| Մահացել է | հունիսի 4, 1959[1][2][5] (58 տարեկան) |
| Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա[4] |
| Գերեզման | Home of Peace Cemetery |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | կինոռեժիսոր |
| Ամուսին | Քարեն Մորլի, Էվելին Քեյս և Doris Warner? |
| Պարգևներ և մրցանակներ | |
Չարլզ Վիդոր (անգլ.՝ Charles Vidor, հունգ.՝ Vidor Károly, հուլիսի 27, 1900[1][2][3], Բուդապեշտ, Հունգարիա[4] - հունիսի 4, 1959[1][2][5], Վիեննա, Ավստրիա[4]), հունգարական ծագում ունեցող ամերիկյան կինոռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլզ (սկզբնապես՝ Քարոյ) Վիդորը ծնվել է Բուդապեշտում հրեաների ընտանիքում։ Ռեժիսուրայով սկսել է զբաղվել 1920-ական թվականներին, երբ ի հայտ է եկել հնչյունային կինոն։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է ավստրո-հունգարական բանակում։
Չարլզ Վիդորի առավել հայտնի աշխատանքներն են «Շապիկի աղջիկը» (1944), «Ջիլդա» (1946), «Կարապ» (1956) և «Հրաժեշտ զենքին» (1957) ֆիլմերը։ 1958 թվականին նա դարձել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի անդամ։
Վիդորն ամուսնացած է եղել չորս անգամ.
- Դորիս Ուորներ
- Ֆրենսիս Վիդոր (1927—1931)
- Կարեն Մորլի (1932—1943)
- Էվելին Քեյս (1943—1945)։
Չարլզ Վիդորը մահացել է Վիեննայում ինֆարկտի պատճառով։ Կինոարվեստում ունեցած մեծագույն ներդրման համար նա արժանացել է աստղի Հոլիվուդի փառքի ծառուղում՝ Հոլիվուդ Բուլվար 6676-ում։
Ռեժիսորական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1960 — Անդադար երգ (ավարտել է Ջորջ Կյուկորը)
- 1957 — Հրաժեշտ զենքին
- 1957 — Ջոկեր
- 1956 — Կարապ
- 1955 — Սիրիր ինձ կամ լքիր ինձ
- 1954 — Ռապսոդիա
- 1952 — Հանս Քրիստիան Անդերսեն
- 1948 — Կարմենի սիրեկանները
- 1946 — Ջիլդա
- 1944 — Շապիկի աղջիկը
- 1940 — Այն կինը
- 1932 — Ֆու Մանչուի դիմակը (Չ. Բրեբինի հետ համատեղ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 filmportal.de — 2005.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #138775656 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 Roglo — 1997. — ed. size: 10000000
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չարլզ Վիդոր (անգլ.) Internet Movie Database կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Վիդոր» հոդվածին։ |
| ||||||||||||||||