Չարի կացարան 4։ Կյանք մահից հետո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարի կացարան 4։ Կյանք մահից հետո
անգլ.՝ Resident Evil: Afterlife
Երկիր Կանադա
 ԱՄՆ
 Գերմանիա
 Ֆրանսիա
Ժանրմարտաֆիլմ[1][2][3][…], թրիլեր, ֆանտաստիկ ֆիլմ[3][1][4][…], զենքով աղջիկներ, սարսափ ֆիլմ[5][2][3][…], զոմբիների մասին ֆիլմ, հետապոկալիպսիսյան ֆիլմ և բիոփանք
Թեմակլոնավորում և Համաճարակ
ՀիմքResident Evil?
Թվականսեպտեմբերի 16, 2010[6][7], 2010 և սեպտեմբերի 10, 2010[8]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓոլ Ուիլյամ Սքոթ Անդերսոն[7]
ՊրոդյուսերՓոլ Ուիլյամ Սքոթ Անդերսոն, Սամուել Հադիդան, Don Carmody? և Բերնդ Այխինգեր
Սցենարի հեղինակՓոլ Ուիլյամ Սքոթ Անդերսոն
ԴերակատարներՄիլա Յովովիչ[5][3][9][…], Էլի Լարթեր[5][3][9][…], Ուենթուորթ Միլեր[5][3][9][…], Սիեննա Գիլլորի[10], Քիմ Քոութս[9][10], Շոն Ռոբերթս[9][11][10], Սփենսեր Լոք[10], Քեյսի Բարնֆիլդ, Բորիս Կորջո[10], Միկա Նակասիմա[10] և Norman Yeung?
ՕպերատորԳլեն Մաքֆերսոն
ԵրաժշտությունԹոմանդենդի
ՄոնտաժՆիվեն Հովի
Պատմվածքի վայրԼոս Անջելես և Տոկիո
Նկարահանման վայրՏորոնտո և Ճապոնիա
ԿինոընկերությունConstantin Film
Տևողություն96 րոպե
Շահույթ300 200 000 $[12]
ՆախորդՉարի կացարան 3
ՀաջորդՉարի կացարան: Վրեժ
Պաշտոնական կայքէջ
 Resident Evil: Afterlife Վիքիպահեստում

«Չարի կացարան 4։ Կյանք մահից հետո» (ոչ պաշտոնական անուն, որը հաճախ հիշատակվում է լրատվամիջոցներում), թողարկվել Է Ռուսաստանի կինովարձույթում «Չարի կացարան 3D: Կյանք մահից հետո» (անգլ.՝ Resident Evil: Afterlife) անվան տակ, 2010 թվականի մարտաֆիլմ և սարսափ ֆիլմ Միլա Յովովիչի մասնակցությամբ, «Չարի կացարան» չորրորդ սերիալը։ Ռեժիսոր և պրոդյուսեր Փոլ Վ. Ս. Անդերսոնն է (կինոսերիալի ստեղծող) սեփական սցենարով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիսը իր կրկնօրինակների խմբի հետ հարձակում է կատարում «Ամբրելլա» կորպորացիայի գլխավոր գրասենյակի վրա, որն էլ գտնվում է Տոկիոյի փողոցների տակ պաշտպանված ստորգետնյա բունկերում։ Ոչնչացվում է ողջ աշխատակազմը և համալիրի անվտանգությունը։ Վերջին պահին կորպորացիայի նախագահը՝ Ալբերտ Վեսկերը փրկվում է մարտական կոնվերտոպլաններից մեկում։ Ակտիվացնելով ստորգետնյա համալիրի ինքնաոչնչացման համակարգը՝ նա դրանով իսկ փորձում է ոչնչացնել Էլիսի բոլոր կրկնօրինակներին։ Բայց իրական Էլիսը հետապնդում է Վեսկերին և փորձում է սպանել նրան կոնվերտապլանում։ Վեսկերին հաջողվում է ներարկել նրան դեղը, չեզոքացնող վիրուն-Տ՝ Էլիսին փոխակերպելով կրկին սովորական մարդու։ Սակայն Վեսկերը չի հասցնում սպանել՝ կոնվերտոպլանը կործանվում է Տոկիոյի մերձակայքում։ Էլիսը հրաշքով է փրկվում ընկնելուց հետո, բայց չի հայտնաբերում Վեսկերին։

Ավելի ուշ Էլիսը հայտվում է օդանավակայանում, ուր ձեռք է բերում բուշլաթ («ԲԱՆԱԿ» մակագրությամբ կիրիլիցայով) և Як-52 ինքնաթիռ, որով ուղևորվում է Ալյասկայի Արկադիա քաղաքը, որը միակ վայրն էր, որն իբր վիրոսով վարակված չէր։ Բայց նա անտեղ հասկանում է, որ նմանատիպ քաղաք գոյություն չունի, կա միայն անապատ՝ լի ինքնաթիռներով ու ուղղաթիռներով, որոնք եկել էին՝ հետևոլով ազդանշանին։ Այնտեղ նա գտնում է Քլեր Ռեդֆիլդին, ում կրծքին ռոբոտ-սարդն ամրեցրել էր «Ամբրելա»-յի կողմից ստեղծված սարքը, որը ներարկում է հիշողությունը մաքրող նյութ։ Միայն սարդից ազատվելով աստիճանաբար վերականգնվում է Քլերի՝ Արկադիի ու Էլիսի հիշողությունը։

Քլերն ու Էլիսը ուղևորվում են ոչնչացված Լոս-Անջելես, որտեղ հայտնաբերում են փրկվածների ոչ մեծ ջոկատ, որոնց հաջողվել է ապաստան գտնել քաղաքի բանտի կազեմատայում։ Քանի որ փողոցները վխտում են ագրեսիվ զոմբիներով, Էլիսը ռիսկային որոշում է կայացնում կանգ առնել անմիջապես բանտի շենքի տանիքին։

Փրկվածները ինքնաթիռը ընդունեցին որպես «Արկադի»-ից փրկարարական գործողության համար, որի ազդանշանը ստանում էին ռադիոյով։ Պարզվում է, որ «Արկադիան» քաղաք չէ, այլ նավ է, որն էլ ներկա ժամանակ նավախոտորում էր Լոս-Անջելեսի ափին։ Բանտի խորքում Քլերը գտնում է իր եղբորը՝ Քրիս Ռեդֆիլդին, որը բանտարկյալների ապստամբության ժամանակ փակվում է խցերից մեկում։

«Ամբրելլայի» նոր փորձերի արդյունքներից մեկը (ինչպես և զոմբի-փորողներ, մաջինի և շների նոր տեսակ, ադյուլներ)՝ Պալաչը հասնում է բանտի դարպասներին և փորձում է կացնով ճեղքել դարպասը։ Շրջապատվածներին այլ տարբերակ չի մնում, քան բաց թողնել Քրիսին, և լսել նրան։ Նա պատմում է զրահափոխադրիչի մասին, որի շնորհիվ կարելի է փրկվել և զենքի պահեստի մասին։ Բայց պաշարվածները ժամանակ և հնարավորություն չեն ունենա, քանի որ մարտական մեքենայից շարժիչը հանվել է և այն պետք է իր տեղում տեղադրել։ Նրանք որոշում են դուրս գալ թունելով, որն արված է կոյուղու մեջ, մինչ Էլիսն ու Քրիսը զենք են հայթհայթում։ Այդ ժամանակ Պալաչը ներս է խուժում։ Էլիսին և Քլերին հաջողվում է հաղթել նրան։

Փրկվածները լքում են բանտի տարածքը և ուղևորվում են դեպի ափ։ Ճանապարհին խումբը կորցնում է Լյութերին․ նրան բռնում են զոմբիները։ Մնացածը լողում են մինչև «Արկադիի» ափ, որում էլ պարզվում է, որ նավը պատկանում է Ամբրելլա կորպորացիային, և նրանում նույնպես կատարվում են փորձարկումներ չվարակված մարդկանց նկատմամբ։ Նավի կուպեներից մեկում Էլիսը գտնում է Ալբերտ Վեսկերին, որն էլ պատմում է իրեն այս նավի վրա փորձարկումների վերջնական նպատակի մասին։ Վիրուս-Տ-ն նրան տալիս է գերմարդկային արագություն և ուժ, և նա ուզում է կլանել Վեսկերի մարդկային ԴՆԹ-ի մնացորդները, քանի որ այն խիստ անկայուն է։ Կայուն վիճակը պահպանելու համար անհրաժեշտ է թարմ մարդու ԴՆԹ։ Որպես վիրուս-Տ-ի միակ կայուն կրողը, նա ուզում է Էլիսին ուտել և ստանալ նրա ԴՆԹ-ն։

Հետագա պայքարի ընթացքում Էլիսը, Քլերն ու Քրիսը գնդակահարում են Վեսկերին և պահում են նրա մարմինը նավի խցիկում, ինչը չի խանգարում նրան ընդհամենը մի քանի րոպե անց հարություն առնել և փախչել «Արկադիի» մարտական կոնվերտոպլանով։ Վեսկերը, ինչպես և Ճապոնիայում, ակտիվեցնում է նավի ոչնչացման համակարգը, բայց հայտնաբերում է Էլիսի կողմից նախապես տեղադրված ռումբը իր կոնվերտոպլանում։ Հզոր պայթյունն ամբողջությամբ ոչնչացնում է կոնվերտոպլանը, սակայն ավելի ուշ հետին ֆոնին երևում է պարաշյուտով իջնող Վեսքերը։ Լյութերը դուրս է գալիս կոյուղագծից՝ չնայած նրան բռնել էրն զոմբիները, նրան հաջողվել է հաղթել նրանց և փրկվել։

Ֆիլմի վերջին կադրերում Էլիսը թարմացնում է ազդանշանի տեքստը, հեռարձակվող «Արկադիից», բայց շուտով փրկվածներին որսալու համար տասնյակ մարտական կոնվերտոպլաններ են գալիս Ամբրելլա կոմպորացիայից Ջիլ Վալեյնտանի հրամանով, որի կրծքավանդակին նույն սարդն էր, ինչպիսին այնն էր, որը վերահսկում էր Քլերի հիշողությունը։ Ֆիլմի վերջում հնչում է Էլիսի արտահայտությունը. «Մենք խնդիրներ ունենք»։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դերակատարում
Միլա Յովովիչ Էլիս
Էլի Լարթեր Քլեր Ռեդֆիլդ
Սիեննա Գիլորի Ջիլ Վալենտայն
Ուենթուորթ Միլեր Քրիս Ռեդֆիլդ
Շոն Ռոբերթս Ալբերտ Վեսկեր
Սփենսեր Լոք Քեյ-Մարտ
Բորիս Կոջո Լյութեր Վեստ
Քիմ Քոութս Բենետ
Քեյսի Բարնֆիլդ Քրիստալ
Նորման Ենգ Քիմ Յոնգ
Սերխիո Փերիս-Մենչետա Էնջել Օրտիզ
Ռեյ Օլուբովեյլ Պալաչ

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երգերի հեղինակն է tomandandy

# Անվանում Տևողություն
1. «Tokyo»   4:32
2. «Umbrella»   1:20
3. «Damage»   1:02
4. «Cutting»   1:12
5. «Twins»   1:47
6. «Exit»   0:47
7. «Far»   1:07
8. «Flying»   1:58
9. «Memory»   3:17
10. «Los Angeles»   2:09
11. «Binoculars»   2:53
12. «Prison»   1:58
13. «Discovery»   1:10
14. «Hatchet»   1:23
15. «AxeMan»   3:07
16. «Arcadia»   4:21
17. «Up»   1:39
18. «Party»   0:54
19. «Promise»   2:12
20. «Resident Evil Suite»   4:33
43:21

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարի կացարան 4։ Կյանք մահից հետո» հոդվածին։