Չակ Քլոուզ
Չակ Քլոուզ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 5, 1940[1][2][3][…] (80 տարեկան) |
Ծննդավայր | Monroe, Snohomish County, Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Վաշինգտոնի համալսարան, Եյլի արվեստի դպրոց, Մասաչուսեթսի համալսարան Ամհերստո և Եյլի համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ, լուսանկարիչ և նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | Ֆոտոռեալիզմ |
Պարգևներ | Հռոմի մրցանակ և Մշակույթի ազգային շքանշան |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | Sienna Shields?[5] |
Կայք | chuckclose.com |
Chuck Close Վիքիպահեստում |
Չակ Քլոուզ (անգլ.՝ Chuck Close), լրիվ անունը՝ Չարլզ Թոմաս Քլոուզ (անգլ.՝ Charles Thomas Close, հուլիսի 5, 1940[1][2][3][…], Monroe, Snohomish County, Վաշինգտոն, ԱՄՆ), ժամանակակից ամերիկացի նկարիչ, ֆոտոռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։
Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չակ Քլոուզը ծնվել է 1940 թվականի հուլիսի 5-ին Մոնրոյում (Վաշինգտոն նահանգ, ԱՄՆ)[6], Լեսլի Դուրվարդ Քլոուզի և Միլդրեդ Վագներ Քլոուզի[7] ընտանիքում։ Հայրը մահացել է, երբ Չակը 11 տարեկան է եղել։ Մանուկ հասակում Քլոուզը տառապում էր նյարդամկանային հիվանդությամբ, որի պատճառով նրա համար դժվար էր ոտքերը բարձրացնել, և նեֆրիտի նոպայով, որի պատճառով նա դպրոց չի հաճախել վեցերորդ դասարանի մեծ մասը։ Նույնիսկ դպրոցում նա վատ է սովորել դիսլեքսիայի պատճառով, որը ժամանակին չի ախտորոշվել[8]։ Նրա վաղ աշխատանքների մեծ մասը շատ մեծ դիմանկարներ են, որոնք հիմնված են լուսանկարների վրա, օգտագործելով ֆոտոռեալիզմ կամ հիպերռեալիզմը: Նա տառապում է պրոզոպագնոզիայով (դեմքի կուրություն) և ենթադրվել է, որ հդա է առաջին անգամ նրան ոգեշնչել դիմանկարներ ստեղծել[9]։
1958-1960 թվականներին Քոուզը սովորել է Everett Community College-ում[10]։ 1962 թվականին ավարտել է Վաշինգտոնի համալսարանը (բակալավրի), 1964 թվականին՝ Եյլի համալսարանը (մագիստրոս)։ Մասնագիտությամբ ուսուցիչ է, սակայն իր կյանքի մեծ մասը նվիրել է գեղանկարչությանը: Սկսած 1960-ական թվականներից, լուսանկարչության օգնությամբ նա ստեղծում է մեծ ձևաչափի կտավներ յուղաներկերով: Մինչև 1980 թվականը նա արդեն ուներ ավելի քան 100 աշխատանք: 1969 թվականին Չակ Քլոուզի նկարները ներկայացվել են Նյու Յորքի Արվեստի Ուիթնի թանգարանում կազմակերպված բիենալեում: 1970 թվականին անցկացվել է նկարչի առաջին անհատական ցուցահանդեսը: 1973 թվականին նրա կտավներն առաջին անգամ ցուցադրվել են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում: 2014 թվականի դեկտեմբերին նրա ստեղծագործությունը ներկայացվել է Ավստրալիայի ժամանակակից արվեստի թանգարանում (Սիդնեյի), որտեղ նա ներկա է եղել[11]։
1988 թվականին ստացած ողնաշարի վնասվածքի հետևանքով նկարիչը կաթվածահար է եղել, բայց շարունակել է նկարել:
2000 թվականին Չակ Քլոուզին շնորհվել է է Միացյալ Նահանգների արվեստների բնակավառում ազգային մեդալ[12]:
2008 թվականին Էրմիտաժ պետական թանգարանում «Էրմիտաժի 20/21» նախագծի շրջանակներում անցկացվել է Չակ Քլոուզի անհատական ցուցահանդեսը, որը բացվել է հեղինակի ներկայությամբ: Նա մասնակցել է շուրջ 800 խմբակային ցուցահանդեսների[13]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Չակ Քլոուզն ու Լեսլի Ռոուզն ունեցել են երկու դուստր[14]։ Նրանք բաժանվել են 2011 թվականին։ 2013 թվականն Քլոուզն ամուսնացել է Սիենա Շիլդսի հետ[15]։ Հետագայում նրանք բաժանվել են[16]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/17302
- ↑ 2,0 2,1 Chuck (1940-) Close
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ https://www.moma.org/artists/1156
- ↑ https://www.nytimes.com/2016/07/17/magazine/the-mysterious-metamorphosis-of-chuck-close.html
- ↑ «Chuck Close profile»։ Art in the Allen Center։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-07-ին։ Վերցված է 2007-08-15
- ↑ «Oral history interview with Chuck Close»։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 14, 2015-ին։ Վերցված է դեկտեմբերի 9, 2014
- ↑ Hylton Wil S. (հուլիսի 13, 2016)։ «The Mysterious Metamorphosis of Chuck Close»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 13, 2016-ին։ Վերցված է հուլիսի 14, 2016
- ↑ «Mosaic Art NOW: Prosopagnosia: Portraitist Chuck Close»։ mosaicartnow.com։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 21, 2017-ին։ Վերցված է օգոստոսի 20, 2017
- ↑ Chuck Close Archived 2012-10-23 at the Wayback Machine. Crown Point Press, San Francisco.
- ↑ New York artist Chuck Close on painting 'face blind' Archived 2014-12-03 at the Wayback Machine., Sasha Koloff, ABC News Online, 3 December 2014
- ↑ Lifetime Honors – National Medal of Arts Archived March 4, 2010, at the Wayback Machine.
- ↑ Chuck Close Named 2009 Harman Eisner Artist In Residence Archived 2014-02-22 at the Wayback Machine. Aspen Institute.
- ↑ Wendy Goodman (May 28, 2007), Buy, Rip, Repeat Archived 2012-04-15 at the Wayback Machine.. New York Magazine.
- ↑ Hylton Wil (հուլիսի 13, 2016)։ «The Mysterious Metamorphosis of Chuck Close»։ The New York Times։ Արխիվացված է օրիգինալից հուլիսի 13, 2016-ին
- ↑ «SEE IT: Chuck Close gives first video tour of his subway art»։ nydailynews.com։ Արխիվացված է օրիգինալից մարտի 15, 2018-ին։ Վերցված է մայիսի 1, 2018
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Bartman William, Kesten Joanne, eds. (1997)։ The Portraits Speak: Chuck Close in Conversation with 27 of his subjects։ A.R.T. Press, New York։ ISBN 0-923183-18-3
- Greenberg Jan, Sandra Jordan (1998)։ Chuck Close Up Close։ DK Publishing։ ISBN 0-7894-2658-7
- Greenough Sarah, Nelson Andrea, Kennel Sarah, Waggoner Diane, Ureña Leslie (2015)։ The Memory of Time: Contemporary Photographs at the National Gallery of Art։ National Gallery of Art։ ISBN 978-0500544495
- Wei Lilly (essay) (2009)։ Chuck Close: Selected Paintings and Tapestries 2005–2009։ PaceWildenstein
|