Ուրկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրկեր
Ժանրերֆոլկ ռոք
Գործունեություն1994

Ուրկեր ( ղազ.՝ Үркер, ղազախերենից թարգմանած՝ նշանակում է համաստեղություն. 'Úrker'; ռուս.՝ Уркер), 1994 թվականին կազմավորված ղազախական փոփ-ֆոլկ երաժշտախումբ, որը հյուրախաղային համերգներով հանդես է եկել Գերմանիայում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Թուրքմենստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում[1][2]։

Անդամները[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտախումբը կազմում ընդգրկված են՝

  • Այդոս Սաղաթը (Айдос Сағат). վոկալիստ, ստեղնաշարային գործիքներ նվագող, երգերի հեղինակ։ Սովորել է կոնսերվատորիայում։ Ցանկանում էր դառնալ դիրիժոր, բայց դարձել է երգահան[3]։
  • Ռուստամ Մուսինը (Рустам Мусин). կիթառահար։ Երաժշտական կրթություն չի ստացել։ Մասնագիտական կրթությամբ ճարտարագետ (ինժեներ) է[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ուրկերը» կազմավորվել է 1994 թվականին։ Խմբի առաջատար երգիչն ու երգերի հեղինակը՝ Այդոս Սաղաթը պնդում է, որ ինքը ոգեշնչված է եղել «Բիթլզ»-ի օրինակով և մտադրվել է ստեղծել դրա նման մի երաժշտախումբ։ Իր առաջին երաժշտական ալբոմը «Ուրկերը» թողարկել է 1997 թվականին։ 2001-ին խմբի "Nauryz" երգի ձայնագրությունը արժանացել է «Ոսկե սկավառակի» հավաստագրի։ Դա ժողովրդականության աճի առարկայական վկայություն է[3]։ «Ուրկեր»-ի երգերում ղազախական ժողովրդական մեղեդիները միաձուլված են ժամանակակից փոփ ռիթմերի հետ։ Մինչև 2005 թվականը խմբի թողարկած տասնհինգ տեսահոլովակներից տասնչորսը նկարահանվել ու մոնտաժվել են Ղազախստանում և միայն մեկը՝ «Tugan Elim»-ը, արտասահմանում՝ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։ 2007-ին, թաթար երաժիշտ Ռեզեդա Գալիմովայի հետ համագործակցելով, ստեղծել են «Արման» տեսահոլովակը, որը թողարկվել է Հոնկոնգում[2][4]։ Սաղաթը հայտարարում է, որ իրենց խմբի կինեմատոգրաֆիական տեխնիկան իր վրա կրում է բրիտանացի երգիչ Փիթեր Գաբրիելի ազդեցության դրոշմը[4]։ 2007-ի ապրիլին «Ուրկեր-ը» կենդանի ձայնով համերգ է տվել Նյու Յորքի Լինքոլն կենտրոնում՝ նովրուզի տոնակատարության կապակցությամբ։ Դրան հաջորդած հարցազրույցում Սաղաթը հայտարարել է, որ այդ տարվա ավարտին իրենք, ամենայն հավանականությամբ, մի նոր ալբոմ կթողարկեն[2]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ansarym, 1997[5]
  • Toi Bastar, 1998[5]
  • Urker, 2001[5]
  • Պատրաստված է Ղազախստանում, 2002[6]
  • Ուրկերի լավագույնները, 2004[6]
  • Tolgau, 2008

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «A Kazakh Folk Popular Group Finds Its Admirers in Ashgabat». State Information Agency of Turkmenistan. 2004 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2007 թ․ հուլիսի 6-ին. (չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 2,2 Nurgalieva, Meruert (2007 թ․ ապրիլի 27). «Группа "Уркер" в США ('Urker' in the USA)». Muz'ikoved. 16 (678). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 Shulembaeva, Raushan (2002 թ․ դեկտեմբերի 29). «Новые ритмы казахских песен (New rhythms of Kazakh songs)». Kazakhstanskaya Pravda. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 6-ին.
  4. 4,0 4,1 Ten, Olga (2005 թ․ հոկտեմբերի 14). «Видеопривет Питеру Гэбриэлу». Liter Media. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 6-ին.
  5. 5,0 5,1 5,2 «About». Urker. 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 10-ին.
  6. 6,0 6,1 О нас (Russian). Urker. 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 10-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]