Ուոլթեր Քլարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուոլթեր Քլարկ
Դիմանկար
Ծնվել էհունվարի 9, 1859(1859-01-09)[1]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էդեկտեմբերի 18, 1935(1935-12-18)[1] (76 տարեկան)
Մահվան վայրՍթոքբրիջ, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություննկարիչ, գործարար և գյուտարար
 Walter Leighton Clark Վիքիպահեստում

Ուոլթեր Քլարկ (անգլ.՝ Walter Leighton Clark, հունվարի 9, 1859(1859-01-09)[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - դեկտեմբերի 18, 1935(1935-12-18)[1], Սթոքբրիջ, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի բիզնեսմեն, գյուտարար, նկարիչ և քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1859 թվականի հունվարի 9-ին, Ֆիլադելֆիայում, Պենսիլվանիա նահանգում։

1922 թվականին Ջոն Սինգեր Սարջենթի և Էդմունդ Գրիսենի հետ Նյու Յորքում ստեղծել է Painters and Sculptors Gallery Association ասոցիացիան, որի շարունակությունը դարձել են Grand Central Art Galleries պատկերասրահը և Grand Central School of Art դպրոցը, որոնք գտնվում են Կենտրոնական երկաթուղային կայարանի մոտակայքում։ Պատկերասրահը հնարավորություն էր տալիս ամերիկացի նկարիչներին ցույց տալ իրենց աշխատանքները ԱՄՆ-ում առանց դրանք արտասահման ուղարկելու անհրաժեշտության։ Քանդակագործ Դանիել Ֆրենչի և դոկտոր Օսթին Ֆոքս Ռիգգսի հետ Քլարկը մեծ դեր էր խաղում Berkshire Theatre Festival նկարչական փառատոնի ստեղծմանը Սթոքբրիջում, Մասաչուսեթս նահանգում։ Երբ սթոքբրիջյան խաղատունը դադարեց գործել, որը նախագծվել էր ճարտարապետ Ստենֆորդ Ուայթի կողմից 1887 թվականին, Քլարկը, Փրենչը և Ռիգգասը գնել են այդ շենքը և վերանորոգումից հետո այնտեղ 1928 թվականին սկսել են անցկացնել Berkshire Theatre փառատոնը, որը դարձել է մշակույթի կյանքի խոշոր կենտրոններից մեկը։ Սթոքբրիջում Ուոլթեր Քլարկը քանդակագործություն է սովորել Դանիել Ֆրենչի մոտ, 1916 թվականին ստեղծել է կոլեկցիոներ և արվեստի գործիչ Ալեքսանդր Դրեյկի (անգլ.՝ Alexander Wilson Drake) մահարձանը։

Մահացել է 1935 թվականի դեկտեմբերի 18-ին, Սթոքբրիջ քաղաքում, Մասսաչուսեթս նահանգում, և թաղվել է տեղի քաղաքային գերեզմանատանը[2]։ Նրա մահարձանին փորագրվել է ամերիկացի պաստոր և գրող Էդվարդ Հեյլի խոսքերը. «Look up and not down; Look forward and not back; Look out and not in; And lend a hand»: Քլարկը քվակեր էր, նա ուներ երկու երեխա` Ուոլթերը և Բերթան։

1937 թվականին հրատարակվել է նրա ինքնակեսագրությունը` «Leaves From an Artist's Memory» վերնագրով, որը Քլարկը թելադրել է իր քրոջը (անգլ.՝ Emma Killé Clark), երբ հիվանդ պառկած է եղել։ Գրքում նա պատմում է իր կյանքի մասին` սկսելով մեխանիկական գործարանի աշակերտից մինչև արդյունաբերող, իր ճաանպարհորդության և շատ հայտնի մարդկանց` Էնդրյու Կարնեգի, Թոմաս Էդիսոն, Չարլզ Դանա Գիբսոն, Էլեն Ալիս Թերրի և այլ շատ մարդկանց հետ ընկերության մասին։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

The New York Times-ը 1936 թվականի մայիսի 13-ին հայտնում է Ուոլթեր Քլարկի հավաքածուի որոշ մասի վաճառման մասին, որտեղ եղել է Վան Դեյկի «Portrait of Marten Rijckaert» աշխատանքը, որն այժմ գտնվում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, Պրադո թանգարանում։

Նրա հավաքածուից մի քանի աշխատանքներ վաճառվել են Christie's աճուրդում, Նյու-Յորքում, 2007 թվականի հունիսին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. Walter Leighton Clark (անգլ.)
  3. «What They Liked». Time Magazine. 1928 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 9-ին. (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլթեր Քլարկ» հոդվածին։