Jump to content

Ուոթերթաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ուոթերթաուն
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀամայնքՄիդլսեքս շրջան
Հիմնադրված է1630 թ.
Մակերես10,682419 կմ², 10,660964 կմ²
ԲԾՄ11±1 մետր
Բնակչություն35 329 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիEDT?
Հեռախոսային կոդ617
Փոստային դասիչ02472
Պաշտոնական կայքwatertown-ma.gov(անգլ.)
Ուոթերթաուն (ԱՄՆ)##
Ուոթերթաուն (ԱՄՆ)
Ուոթերթաունի Սուրբ Ստեփանոս հայ առաքելական եկեղեցին
Հայրենիք ընկերակցության շենքը Ուոթերթաունում

Ուոթերթաուն (անգլ.՝ Town of Watertown), քաղաք Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի Միդլսեքս կոմսությունում։ Մտնում է Մեծ Բոստոնի կազմի մեջ։ Ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 31915։

Ուոթերթաունի տեղում նախկինում եղել է Մասաչուսեթսի ծովածոցի մերձակա տարածքում հիմնված եվրոպական ամենավաղ բնակավայրերից մեկը։ Այն կոչվում էր Saltonstall Plantation՝ իր հիմնադիր սըր Ռիչարդ Սոլթոնսթոլի անունով։ Հիմնադրվել է 1630 թվականին։ Վաղ շրջանի փաստաթղթերում հանդիպում է նաև քաղաքի անվան Waterton տարբերակը (անգլ.՝ Waterton ): Ամերիկայի անկախության պատերազմի ընթացքում ժամանակավորապես Ուոթերթաունում են գտնվել հեղափոխական իշխանության որոշ մարմիններ ևՄասաչուսեթսի նահանգի կառավարությունը։ Քաղաքում հիմնվել է Փերքինսի դպրոցը, որը կույրերի համար ԱՄՆ-ում ստեղծված ամենահին ուսումնական հաստատությունն է։

Հայերը Ուոթերթաունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոթերթաունը ԱՄՆ-ի հայկական սփյուռքի խոշորագույն կենտրոններից է։ 2007 թվականի գնահատականներով քաղաքում հայ բնակչությունը կազմում է 7-ից[2] 8 հազար[3][4], այսպիսով, հայերի թվով այն ԱՄՆ քաղաքների մեջ 3-րդ տեղն է գրավում Ֆրեզնոյից և Գլենդելից հետո, որոնք երկուսն էլ գտնվում են Կալիֆոռնիա նահանգում։ Քաղաքում գործում են Հայ առաքելական եկեղեցուն պատկանող Սուրբ Ստեփանոս եկեղեցին, Ամերիկայի հայկական թանգարանն ու գրադարանը, տարրական ու միջնակարգ դպրոցներ, նախակրթարաններ, երիտասարդական, մշակութային, հասարակական մի շարք կազմակերպություններ։ Ողջ հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար անգլերեն և հայերեն հրատարակվում են մի քանի թերթեր[5], որոնցից մի քանիսը Հյուսիսային Ամերիկայում լույս ընծայված ամենահին հայկական պարբերականներն են։ Դրանց թվում են՝

  • Պայքար ընկերակցության / Baikar Association Inc.-ի
  • Հայրենիք ընկերակցության / Hairenik Association Inc.-ի
    • Armenian Weekly
    • Հայրենիք (Hairenik Weekly)
    • Armenian Review
    • Հայրենիք ընկերակցության հովանու ներքո գործում են նաև համացանցային ռադիո և հեռուստատեսություն։ Բացի այդ, Արևելյան Ուոթերթաունում կան հայկական մթերային խանութներ, որտեղ վաճառվում են Հայաստանից ու Մերձավոր Արևելքի երկրներից ներկրված պարենատեսակներ[6]։

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոթերթաունի անվանի բնակիչների մեջ քիչ չեն ազգությամբ հայերը։ Նրանցից են՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Armenians in Watertown, MA Արխիվացված 2012-12-23 Wayback Machine in Hayk the Ubiquitous Armenian
  3. Watertown in Armeniapedia.org
  4. Keith O'Brien, "ADL local leader fired on Armenian issue", The Boston Globe, August 18, 2007.
  5. «St. Stephen's Armenian Apostolic Church of Greater Boston | Proudly affiliated with the Eastern Prelacy and Holy See of Cilicia». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. Chudy, Katie (2015 թ․ հուլիսի 15). «An Armenian Food Treasure Trove in Watertown: Lamejun, Boregs, and More». Eater Boston (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 3-ին.
  7. Ուոթերթաուն Internet Movie Database կայքում

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1871 Atlas of Massachusetts. by Wall & Gray. Map of Massachusetts. Map of Middlesex County.
  • History of Middlesex County, Massachusetts, Volume 1 (A-H), Volume 2 (L-W) compiled by Samuel Adams Drake, published 1879–1880.
  • An Historical Sketch of Watertown, in Massachusetts, by Convers Francis, published in 1830.
  • Bond, Dr. Henry, Genealogies of Watertown, Massachusetts, Boston: Higginson Book Company (undated modern reprint of 1860 edition).
  • Thompson, Roger, Divided We Stand, Watertown, Massachusetts 1630–1680, Amherst: University of Massachusetts Press, 2001.
  • Tourtellot, Arthur B., The Charles (Rivers of America series), New York: Farrar & Rinehart, Inc., 1941.
  • Fischer, David Hackett, Albion's Seed, Four British Folkways in America, New York: Oxford University Press, 1989.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոթերթաուն» հոդվածին։