Ռիչարդ Բաքալյան
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 29, 1931 |
Ծննդավայր | Ուոթերթաուն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 27, 2015[1] (84 տարեկան) |
Մահվան վայր | Էլմայրա, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Ֆորեստ Լոուն հուշայգի |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող և սցենարիստ |
Ժանրեր | վեսթեռն |
Ռիչարդ Բաքալյան (հունվարի 29, 1931, Ուոթերթաուն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - փետրվարի 27, 2015[1], Էլմայրա, Նյու Յորք, ԱՄՆ), հայազգի հոլիվուդյան դերասան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիչարդ Բաքալյանը ծնվել է 1931 թվականի հունվարին Ուոթերթաունում (Նյու Ինգլենդ նահանգ)՝ տիգրանակերտցի Նշան Բաքալյանի և ամերիկուհի մոր ընտանիքում։ Իսկական անունը Տիգրան է։ Ինը տարեկանում զրկվել է հորից։ Մանկուց զբաղվել է ֆուտբոլով և բռնցքամարտով, դարձել Նյու Ինգլենդի «Ոսկե ձեռնոցներ» բռնցքամարտի մրցույթի ախոյան։ Այնուհետև ծառայել է օդուժում, բռնցքամարտ պարապել օդաչուների հետ։ 1950 թ․ օգոստոսին Թեքսասում Տիգրան Բաքալյանը պատահաբար ականատես է եղել բանկի կողոպուտի, կրակել է գողերի վրա, սակայն ինքն էլ վիրավորվել է ձախ ուսից՝ կորցնելով թևի աշխատունակությունը։ Բռնցքամարտը նրա համար այլևս անցյալ է դարձել։ Այնուհետև աշխատել է օդանավաշինական և ճարտարագիտական ընկերություններում, ապա՝ Հոլիվուդում[2]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1954 թվականից կատարել է երկրորդական դերեր ՝
- Վիք Տուչչի՝ Ֆիլ Կառլսոնի «Ռիկո եղբայրները» 1957
- Չաք՝ Թոմաս Քարի «Դինո» 1957
- Էրմի ՝ Դոն Մքգիրի «լավ լսիր ինձ» 1957
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Find A Grave — 1996.
- ↑ Արծվի Բախչինյան, Հայերը համաշխարհային կինոյում, Երևան 2004
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Humphreys Justin (2006)։ «Richard Bakalyan»։ Names You Never Remember, With Faces You Never Forget : Interviews with the Movies' Character Actors (softcover) (First ed.)։ Albany, GA: BearManor Media։ էջեր 44–67։ ISBN 978-1-62933-094-5
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ռիչարդ Բաքալյան Վիքիպահեստում |
---|
|
- Հունվարի 29 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Փետրվարի 27 մահեր
- 2015 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկահայ դերասաններ
- Հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին