Ուննի Վիկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուննի Վիկան
Ծնվել էնոյեմբերի 18, 1944(1944-11-18)[1] (79 տարեկան)
ԾննդավայրՀարսթադ, Թրոմս, Նորվեգիա
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունմարդաբան և պրոֆեսոր
ԱշխատավայրՕսլոյի համալսարան և Հարվարդի համալսարան
ԱմուսինFredrik Barth?[2]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՆորվեգիայի գիտությունների ակադեմիա

Ուննի Վիկան (նորվ.՝ Unni Wikan, նոյեմբերի 18, 1944(1944-11-18)[1], Հարսթադ, Թրոմս, Նորվեգիա), Օսլոյի համալսարանի սոցիալական մարդաբանության պրոֆեսոր է։ Որպես հրավիրված պրոֆեսոր աշխատել է Չիկագոյի համալսարանում (2011), Հարվարդի համալսարանում (1999-2000), Ֆրանկֆուրտի Գյոթեի համալսարանում (2000), Լոնդոնի Տնտեսագիտութան դպրոցում) (1997)։ Նա նաև որպես հրավիրված մասնագետ դասավանդել է Հարվարդի համալսարանում (1997) և Ջոն Հոփքինսի համալսարանում (1977)։

Կարիերա և հակասություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկանը որպես խորհրդատու աշխատել է ՅՈՒՆԻՍԵՖում և Պարենի համաշխարհային կազմակերպությունում Բութանում 1989-1994 թվականներին, Համագործակցության զարգացման նորվեգական գործակալությունում աշխատել է Պաղեստինի գոտում 1999 թվականին և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում 2004 թվականին աշխատել է Եմենում։ Գրեթե 10 տարի Վիկանն արշավներ է կազմակերպել, որոնք ուղղված են եղել փոխելու Նորվեգիայի քաղաքականությունը ներգաղթյալների վերաբերյալ` պնդելով, որ շռայլ բարեկեցությունն ու բազմամշակութային հանդուրժողականության քաղաքականությունը ստեղծում են բարեկեցությունից կախվածության մշակույթ ու ոչնչացնում են ինքնահարգանքը։ Նրա «Շռայլ դավաճանություն. մշակույթի քաղաքականությունը Նոր Եվրոպայում» գրքի գրաքննադատներից մեկը պնդում է, որ նա անվավեր մեթոդաբանություն է օգտագործում` չներկայացնելով «հետագա սոցիալական իրականությունը»։ Նա պնդում էր, որ ինքը հեռու է ռասիզմից, իր վերջին գրքերում ներկայացնելով մուսուլման շատ տղամարդկանց կյանքը։ Նորվեգիայում հայտնի «պատվի սպանությունից» հետո նա պնդում էր, որ պետությունը հաշվի չի առել ներգաղթյալ տղամարդկանց սոցիալական սպասումներն ու սա հանգեցրել է մի իրավիճակի, երբ արմատներից կտրված տղամարդկանց կիրառած բռնությունն արդյունք է ընդունող պետությունում առկա օրենքների ու ներգաղթյալների հասարակությունների «չգրված սոցիալական կանոնների» բախումների[3]։ Վիկանը դաշտային աշխատանքներ է իրականացրել մի շարք երկրներում (Եգիպտոս, Օման, Եմեն, Ինդոնեզիա, Բութան, Սկանդինավիա) և նրա ուսումնասիրությունների արդյունքում տասը գիրք է տպագրվել։ Նրա աշխատանքները թարգմանվել են ճապոներեն, արաբերեն, քրդերեն, պորտուգալերեն, շվեդերեն, դանիերեն, գերմաներեն և իտալերեն։ Վիկանը 2004 թվականի պարգևատրվել է Fritt Ord մրցանակով` «բազմամշակութային հասարակություններում առկա խնդիրների լուծման հարցում իր խորաթափանց և մարտահրավեր նետող ներդրումների համար»[4]։ Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի անդամ է[5]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Life Among the Poor in Cairo (Tavistock 1980) 978-0-422-76980-8
  • Behind the Veil in Arabia: Women in Oman (Johns Hopkins University Press, 1982; paperback, Univ. of Chicago Press, 1991) 978-0-226-89683-0
  • Managing Turbulent Hearts: A Balinese Formula for Living (University of Chicago Press, 1990) 978-0-226-89680-9
  • Mot en ny norsk underklasse: Innvandrere, kultur og integrasjon (Gyldendal, 1995) 978-82-05-23509-0
  • Tomorrow, God Willing: Self-Made Destinies in Cairo (University of Chicago Press, 1996) 978-0-226-89835-3
  • Generous Betrayal: Politics of Culture in the New Europe (University of Chicago Press, 2002) 978-0-226-89685-4
  • For ærens skyld - Fadime til ettertanke (Scandinavian University Press, 2003)
  • Medmennesker: 35 år i Kairos bakgater" (Pax, 2004) 9788253027388
  • "Om ære." (Pax, 2008) 978-82-530-3096-8
  • In Honor of Fadime: Murder and Shame (University of Chicago Press, 2008) 978-0-226-89686-1 Read an excerpt.
  • "Resonance: Beyond the Words" (University of Chicago Press, forthcoming November 2012)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. https://nbl.snl.no/Fredrik_Barth
  3. Culcom:Cultural Complexity in the New Norway Արխիվացված 2007-06-28 Wayback Machine, Interview with U. Wikan, February, 2006
  4. Annual Report 2004 Արխիվացված 2007-03-16 Wayback Machine, Freedom of Expression Foundation, Oslo
  5. «Gruppe 2: Kulturfag og estetiske fag» (Norwegian). Norwegian Academy of Science and Letters. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]