Ունաբ սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ունաբ
ZiziphusJujubaVarSpinosa.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Լատիներեն անվանում
Ziziphus jujuba
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ունաբ սովորական, ունաբի[1] (լատ.՝ Ziziphus jujuba), դժնիկազգիների ընտանիքի պտղատու բույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փշոտ, տերևաթափ, 3-8 մ բարձրությամբ ծառ է կամ թուփ։ Բունը բարակ է՝ 4-10 սմ, ճյուղերն անկյունավոր բեկված են, մերկ։ Բեկվածքներում կան մեկական զույգ, ամուր, մինչև 3 սմ երկարությամբ սուր փշեր։ Տերևները հերթադիր են, ձվաձև, կաշվեկերպ, վերևից՝ մուգ կանաչավուն, փայլուն, մանր ատամնաեզր, կարճ կոթունով։

Ծաղիկներն աստղաձև են՝ 3-4 մմ տրամագծով, ծաղկաթերթերը 5-ն են, մանր, դեղնականաչավուն։ Ծաղկափթթությունները խիտ են, յուրաքանչյուրում կա 3-5 ծաղիկ, որոնք տեղադրված են տերևածոցերում։ Միակորիզ պտուղները` երկարավուն օվալաձև կամ գնդաձև են, ունեն կարմրամանուշակագույն երանգավորում։ Կախված տեսակից` ունաբի 1 պտղի զանգվածը կարող է տատանվել 5-6 գրամից՝ մինչև 20-30 գրամ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի անվանումն ունի պարսկական ծագում՝ Zizufun են անվանել ցանկացած տեսակի ուտելի պտուղները։ Ֆրանսիայում ունաբի պտուղներն անվանում են ժուժուբա։ Ունաբին մոտ 400 տարի առաջ մշակվել է Չինաստանում, ինչի պատճառով բույսն անվանում են նաև չինական խուրմա։ Հայտնի են ունաբի մոտ 400 ենթատեսակներ, որոնց պտուղները տարբերվում են արտաքին տեսքով, գույնի երանգավորումով, համով, քիմիական բաղադրությամբ։ Բույսը տարածված է Միջերկրական ծովի ափերին, Միջին Ասիայում, Պարսկաստանում, Չինաստանում, Մոնղոլիայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Անդրկովկասում։

Քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունաբի պտուղները

Պտուղը պարունակում է սպիտակուց, օսլա, շաքար, պեկտինային նյութեր, ճարպեր, օրգանական թթուներ, կումարին, տանին, ֆլավոններ, նաև ասկորբինաթթու, ռուտին, կարոտին, B խմբի վիտամիններ, կալցիում, ֆոսֆոր, կալիում, մագնիում, երկաթ, կոբալտ, յոդ։ Հասունացման նախնական շրջանում ունաբի պտղի համը նման է խնձորին, հասունանալուց հետո պտուղը փափկում է, իսկ համով հիշեցնում է փյունիկյան արմավի պտուղը (խուրմա)։

Նշանակություն և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի պտուղներն ուտելի են թարմ և չոր վիճակում, պատրաստում են մուրաբա, ջեմեր, հյութեր, գինի, կոմպոտներ, մարինադներ և այլն։ Ունաբի ծառը դիմացկուն է ջերմաստիճանի փոփոխությունների հանդեպ, դիմանում է մինչև 30 °C ցրտահարությանը, երաշտադիմացկուն է, լավ է տանում ամառվա շոգը։ Շատ հետաքրքիր է ունաբի բուսաճական շրջանը։

Ziziphus zizyphus foliage.jpg

Ծառի առաջին տերևները սկսում են բացվել մայիսի վերջերին։ Ծաղիկները բացվում են հունիսին, պտուղների հասունացման շրջանը սկսվում է հոկտեմբերին և շարունակվում է մոտ մեկ ամիս։ Ծառը տերևաթափ է լինում դեկտեմբեր-հունվար ամիսներին։ Ունաբի սովորականի բոլոր մասերն ունեն բուժիչ հատկություններ։

Ունաբի պտուղն ունի մանրէասպան, վերքամոքիչ, արյունը մաքրող, խորխաբեր, թույլ լուծողական, սրտի աշխատանքը լավացնող, միզամուղ, սեռական կարողությունը բարձրացնող հատկություններ, ավելացնում է կերակրող մայրերի կաթը։ Ունաբին բարձր է գնահատվում՝ որպես հիպոտենզիվ՝ ճնշումը կարգավորող դիետիկ սնունդ։ Սերմը պարունակում է բույսին բնորոշ սապոնինների խումբ, գլյուկոզա, քսիլոզա և այլ շաքարներ։ Սերմն ունի հանգստացնող, թույլ լուծողական հատկություններ։ Տերևը պարունակում է թմրեցնող նյութեր, ունի խորխաբեր և հիպոտենզիվ հատկություններ, կարգավորում է սրտի ռիթմը։ Հետաքրքիր է իմանալ, որ տերևը ծամելիս՝ փոխվում է ընկալումը համի հանդեպ՝ մարդը չի զգում քաղցր և դառը համերը, իսկ զգայունությունը աղի և թթու համերի հանդեպ լիովին պահպանվում է։ Ունաբի արմատը և կեղևը պարունակում են դաբաղանյութեր և սապոնիններ։ Կեղևը պարունակում է նաև ռուտին։ Ունաբի արմատների եփուկը խթանում է մազերի աճը և ամրացնում մազարմատները։

Բժշկական կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օգտակար է սակավարյունության, գլխապտույտի, չոր հազի, լուծի, ասթենիայի դեպքում, Իջեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ, օգտակար է հիպերտոնիայի և հազի դեպքում, ամրացնում է մազարմատները, վերացնում թեփը, օգտագործում են աբցեսի, թարախապալարների դեպքում
  • Ունաբի կորիզներից ստացված պատրաստուկները հակացուցված են հղիներին[2]

Տարավածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ բնական պայմաններում հանդիպում է հյուսիս - արևելյան և կենտրոնական շրջաններում, Վայոց ձորում, Տավուշի մարզի բոլոր համայնքներում, ստորին լեռնային գոտում՝ մինչև 1000 մ բարձրության վրա՝ չոր, քարքարոտ թեքություններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ююба // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  2. Բազմաշնորհ բուժարարը՝ ունաբ. բուժիչ նամակներ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Yilin Chen, Carsten Schirarend։ Ziziphus jujuba. In։ Flora of China. 12, Science Press, Beijing 2007, ISBN 978-1930723641, S. 120 (online).
  • M. Qaiser,S. Nazimuddin։ Ziziphus jujuba. In։ Flora of Pakistan. 140, MBG Press, Karachi 1975, S. 15 (online).
  • Joseph H. Kirkbride, John H. Wiersema, Nicholas J. Turland։ Proposal to conserve the name Ziziphus jujuba against Z. zizyphus (Rhamnaceae). In։ Taxon. 55, 2006, S. 1049-1050.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]