Jump to content

Ուիլյամ Քեմփբել (գիտնական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Քեմփբել
անգլ.՝ William Cecil Campbell
Ծնվել էհունիսի 28, 1930(1930-06-28)[1][2] (95 տարեկան)
Ramelton, County Donegal, ÉIR
Բնակության վայր(եր)North Andover?
Քաղաքացիություն ÉIR և  ԱՄՆ
Մասնագիտությունparasitologist, համալսարանի դասախոս, կենսաքիմիկոս, քիմիկոս և ֆիզիոլոգ
Հաստատություն(ներ)Drew University?
Գործունեության ոլորտկենսաքիմիա, մակաբուծական հիվանդություն և Դեղագործություն
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[3], Լոնդոնի թագավորական ընկերություն[4] և Իռլանդիայի թագավորական ակադեմիա[5]
Ալմա մատերՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում, Թրինիթի քոլեջ և Դուբլինի համալսարան
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6]
Պարգևներ
 William C. Campbell Վիքիպահեստում

Ուիլյամ Սեսիլ Քեմփբել FRS[9] HonFTCD (հունիսի 28, 1930(1930-06-28)[1][2], Ramelton, County Donegal, ÉIR), Միացյալ Նահանգների քաղաքացիությամբ, իռլանդացի կենսաբան և մակաբուծաբան։ Նա հայտնի է կլոր ճիճուներով առաջացած վարակների դեմ նոր թերապիա հայտնաբերելու գործում, ինչի համար նա Սատոշի Ումուրայի և Թու Յույուի հետ համատեղ արժանացել է ֆիզիոլոգիայի կամ բժշկության 2015 թվականի Նոբելյան մրցանակին[10]։ Նա օգնեց հայտնաբերել դեղամիջոցների մի դաս, որը կոչվում է ավերմեկտիններ, որոնց ածանցյալները ցույց են տվել, որ «արտասովոր արդյունավետություն» ունեն գետի կուրության և ավշային ֆիլարիազի և այլ մակաբուծական հիվանդությունների, որոնցով վարակվում են կենդանիները և մարդիկ[11]։ 1957–1990 թվականներին Քեմփբելը աշխատել է Մերքի թերապևտիկ հետազոտությունների ինստիտուտում և դարձել է Դրյու համալսարանի պատվավոր գիտաշխատող[12][13]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սատոշի Ումուրայի հետ (ձախ), Ստոկհոլմ, դեկտեմբեր, 2015

Քեմփբելը ծնվել է 1930 թվականին Իռլանդիայի Դոնեգալ կոմսության Ռամելթոն քաղաքում[14], ֆերմա մատակար Ռ. Ջ. Քեմփբելի երրորդ որդին։ Նա սովորել է Դուբլինի Թրինիթի քոլեջում Ջեյմս Դեսմոնդ Սմիթի մոտ[15], 1952 թվականին Կենդանաբանության առաջին աստիճանի գերազանցությամբ այն ավարտել է։ Այնուհետ նա ընդունվել է Վիսկոնսին-Մեդիսոն համալսարան՝ Ֆուլբրայթի կրթաթոշակով, որտեղ և 1957 թվականին PhD աստիճանը՝ ոչխարների վրա ազդող մակաբույծ լյարդի վրա աշխատելու համար[13]։

1957-1990 թվականներին Քեմփբելը աշխատել է Մերքի թերապևտիկ հետազոտությունների ինստիտուտում[16], իսկ 1984-1990 թվականներին նա եղել է ավագ գիտնական և վերլուծական հետազոտությունների և մշակումների տնօրեն։ 1964 թվականին նա ԱՄՆ քաղաքացի է դարձել[17]։ Մերքում աշխատելու ժամանակ նրա հայտնագործություններից մեկը ֆունգիցիդ տիաբենդազոլն էր, որն օգտագործվում էր կարտոֆիլի Ֆիտոֆտորոզը բուժելու համար, ինչը պատմականորեն Իռլանդիայի պատուհասն էր[13][18]։ Տիաբենդազոլը օգտագործվում է նաև մարդկանց տրիխինոզի բուժման համար[19]։

Քեմփբելը առավել հայտնի է մակաբուծական հիվանդությունների վերաբերյալ իր աշխատանքով։ Ճապոնացի մանրէաբան Սատոշի Օմուրան առանձնացրել և մշակել է բնական հողի բակտերիաների բազմաթիվ տեսակներ Streptomyces խմբից։ Քեմփբելը ղեկավարել է Merck-ի թիմը՝ ուսումնասիրել Ումուրայի աշխատանքները և դրանց արդյունավետությունը ընտանի և գյուղատնտեսական կենդանիների մակաբույծների բուժման գործում։ Streptomyces avermitilis-ի նմուշից, որը հանդիպում է հողում, նա ստացավ մակրոցիկլային լակտոն։ Հետագա փոփոխություններից հետո այն ստացավ իվերմեկտին (ընդհանրացված) կամ Մեկտիզան անվանումը[20]։

1978 թվականին, բացահայտելով ձիերի վրա ազդող որդերի մի տեսակի հաջող բուժումը, Քեմփբելը հասկացավ, որ նմանատիպ բուժումները կարող են օգտակար լինել մարդկանց վրա ազդող ճիճուների դեմ։ 1981 թվականին Մերկը Սենեգալում և Ֆրանսիայում հաջողությամբ անցկացրեց գետի կուրության փորձարկումների 1-ին փուլը[11][21]։ Բերանից ընդունված դեղամիջոցը կաթվածահար է անում և ստերիլիզացնում հիվանդությունը հարուցող մակաբույծ որդին[22]։ Մերկը շարունակեց ուսումնասիրել փղերի բուժումը։ Սատոշի Օմուրայի, Ուիլյամ Քեմփբելի և նրանց գործընկերների հետազոտությունները ստեղծեցին մակաբույծներից բուժման համար դեղամիջոցների նոր դաս[11][21]։

1987 թվականին Մերկը որոշեց զարգացող երկրներին իվերմեկտին նվիրաբերել[22]։ Քեմփբելը մեծ դերակատարություն է ունեցել այդ որոշման մեջ[16][23]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ նրանք ստեղծեցին դեղերի նվիրատվության «աննախադեպ» ծրագիր՝ նպատակ ունենալով վերացնել գետի կուրություն հիվանդությունը[22]։ 2001 թվականի դրությամբ, ամեն տարի բուժվում էր մոտ 25 միլիոն մարդ՝ Սահարայից հարավ գտնվող Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Մերձավոր Արևելքի 33 երկրներում[21][24][25][26]։ 2013 թվականի դրությամբ, Carter Center's International Task Force for Disease Eradication-ը ինքնուրույն ստուգեց, որ հիվանդությունն արմատախիլ էր եղել Կոլումբիայում, Էկվադորում և Մեքսիկայում[27]։

Գիտության համար ամենամեծ մարտահրավերը գլոբալ ու պարզ մտածելն է ու համապատասխան գործելը։ Աղետալի կլինի անտեսել զարգացող երկրների հիվանդությունները։ Աշխարհի մի մասն ազդում է մյուսի վրա։ Մենք միմյանց մասին հոգալու բարոյական պարտավորություն ունենք, բայց բնականաբար պարտավոր ենք նաև մեր կարիքները հոգալ։ Երկուսն էլ անհրաժեշտ են[15]։

1990-ից մինչև 2010 թվականը, երբ նա թոշակի անցավ, Քեմփբելը եղել է Նյու Ջերսի Մեդիսոնի Դրյու համալսարանի գիտաշխատող, որտեղ նա ղեկավարել է բակալավրիատի հետազոտությունները և դասավանդել պարազիտոլոգիա[21]։ Նա գրել է Անտարկտիկայի հետազոտությունների մակաբուծաբանության պատմության մասին, ներառյալ Սքոթի չարաբաստիկ Terra Nova արշավում վիրաբույժ Էդվարդ Լ. Ատկինսոնի աշխատանքի մասին[16][28]։

2002 թվականին Քեմփբելն ընտրվել է Միացյալ Նահանգների Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ[29]։ 2015 թվականին նա և Սատոշի Ումուրան կիսեցին 2015 թվականի Նոբելյան մրցանակի կեսը ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում՝ կլոր որդերի մակաբույծների հետևանքով առաջացած վարակների դեմ թերապիայի հետազոտության համար[11][30]։ Քեմփբելը յոթերորդ իռլանդացին է, ով արժանացել է Նոբելյան մրցանակի, ներառյալ Էռնեստ Ուոլտոնը, ով արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի 1951 թվականին[15] և Սեմյուել Բեքեթը՝ գրականության համար 1968 թվականին[31]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Քեմփբելը ամուսնացած է Մերի Մասթին Քեմփբելի հետ[16][32]։ Ազատ ժամանակ նա խաղում է սեղանի թենիս և բայակինգ[15]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Rogers K. Encyclopædia Britannica
  2. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  3. William C. Campbell – NAS
  4. 1 2 https://royalsociety.org/news/2020/04/outstanding-scientists-elected-as-fellows-and-foreign-members-of-the-royal-society/
  5. Professor William Cecil Campbell
  6. (not translated to mul), (not translated to mul), (not translated to mul) ՅուԹյուբ(բազմ․) — 2005.
  7. http://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/2015/
  8. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  9. «William C. Campbell». Royal Society. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 19-ին.
  10. «William C Campbell, Satoshi Ōmura and Youyou Tu win Nobel prize in medicine». The Guardian. 2015 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  11. 1 2 3 4 «The 2015 Nobel Prize in Physiology or Medicine – Press Release: William C. Campbell, Satoshi Ōmura, Youyou Tu». Nobel Foundation. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  12. Molin, Anna (2015 թ․ հոկտեմբերի 5). «Nobel Prize in Physiology or Medicine Awarded to William C. Campbell, Satoshi Omura, Youyou Tu». The Wall Street Journal. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  13. 1 2 3 Scott, Dermot. «William C. Campbell (Sc.D.)». Ramelton Tidy Towns. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  14. «William C. Campbell – Facts». Nobel Prize. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 24-ին.
  15. 1 2 3 4 Murphy, Darragh (2015 թ․ հոկտեմբերի 9). «Meet Ireland's new Nobel Laureate, William C Campbell». The Irish Times. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
  16. 1 2 3 4 Overstreet, Robin M. (2008). «Presentation of the 2008 ASP Distinguished Service Award to William C. Campbell». Journal of Parasitology. 94 (6): 1209. doi:10.1645/GE-1852.1. PMID 18844434. S2CID 20359861. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  17. «Prof. William Campbell, of NJ, wins Nobel Prize in medicine». News 12 New Jersey. Associated Press. 2015 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  18. Annual Report on Research and Technical Work of the Department of Agriculture for Northern Ireland. Great Britain: The Department of Agriculture for Northern Ireland. 1975. էջ 149.
  19. Jelliffe, E. F. Patrice; Jelliffe, Derrick B. (1982). Adverse Effects of Foods. Boston, MA: Springer US. էջ 277. ISBN 978-1-4613-3361-6. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  20. «History». Merck & Co., Inc. Արխիվացված է օրիգինալից 2022-05-05-ին. Վերցված է 2024-07-01-ին.
  21. 1 2 3 4 Avril, Tom (2015 թ․ հոկտեմբերի 6). «Former Merck scientist shares Nobel in medicine». Philadelphia Inquirer. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  22. 1 2 3 «Merck Offers Free Distribution of New River Blindness Drug». The New York Times. 1987 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  23. Siddall, Mark (2015 թ․ հոկտեմբերի 13). «A Noble and Laudable Nobel Laureate: William C. Campbell». HuffPost. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  24. Sturchio, Jeffrey L (2001). «The Case of Ivermectin: Lessons and Implications for Improving Access to Care and Treatment in Developing Countries». Community Eye Health. 14 (38): 22–23. PMC 1705916. PMID 17491909.
  25. «African Programme for Onchocerciasis Control (APOC)». World Health Organization. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  26. «MORE THAN 25 Years: The MECTIZAN® Donation Program». Merck Be Well. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
  27. Damico, Kathleen (2015 թ․ հոկտեմբերի 29). «Nobel Laureate Dr. William C. Campbell: A man of character, passion and art». PRWeb. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  28. Campbell, William C.; Overstreet, Robin M. (1994). «Historical Basis of Binomials Assigned to Helminths Collected on Scott's Last Antarctic Expedition» (PDF). Journal of the Helminthological Society of Washington. 61 (1): 1–11. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.
  29. «Member Directory | William Campbell». National Academy of Sciences. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  30. «Irish scientist wins Nobel Prize for Medicine». RTÉ News. 2015 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
  31. «Samuel Beckett – Facts». www.nobelprize.org. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  32. «Dr. William Campbell: Nobel Laureate, Painter, Actor, Writer». Drew University. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.