Սատոշի Ումուրա
Սատոշի Ումուրա ճապ.՝ 大村 智 | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1935[1][2][3] (89 տարեկան) |
Ծննդավայր | Kamiyama, Յամանասի (պրեֆեկտուրա), Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Կրթություն | University of Yamanashi?, Tokyo University of Science?, Տոկյոյի կրթության համալսարան և Yamanashi Prefectural Nirasaki High School? |
Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր և Doctor of Pharmacy? |
Երկեր | Ivermectin? |
Մասնագիտություն | կենսաքիմիկոս, քիմիկոս, մանրէաբան, director, դպրոցի ուսուցիչ և բուսաբան |
Աշխատավայր | The Kitasato Institute?, Ուեսլեական համալսարան, Tokyo Metropolitan Sumida Technical High School?, University of Yamanashi?, Kitasato University? և Q107638717? |
Զբաղեցրած պաշտոններ | պրոֆեսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ճապոնական ակադեմիա, Chinese Academy of Engineering?, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Քիմիայի թագավորական ընկերություն, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա և Լեոպոլդինա |
Կայք | satoshi-omura.info |
Satoshi Ōmura Վիքիպահեստում |
Սատոշի Օմուրա (ծնված հուլիսի 12, 1935) ճապոնացի կենսաքիմիկոս։ Նա հայտնի է հարյուրավոր դեղամիջոցների հայտնաբերմամբ և մշակմամբ, որոնք սկզբնապես հայտնաբերվել են միկրոօրգանիզմներում։ 2015 թվականին նա, Ուիլյամ Քեմփբելի և Թու Յույուի հետ միասին, արժանացել է ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակի՝ ավերմեկտինների և իվերմեկտինի հայտնաբերման գործում ունեցած դերի համար[13][14]։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սատոշի Ումուրան ծնվել է 1935 թվականին, Ճապոնիայի Նիրասակի քաղաքում, Ումուրա ընտանիքի երկրորդ որդին է։ 1958 թվականին Յամանասիի համալսարանն ավարտելուց հետո նշանակվել է Տոկիոյի Մետրոպոլիտեն Սումիդա Tech ավագ դպրոցի բնական գիտությունների ուսուցիչ։ 1960 թվականին Տոկիոյի կրթական համալսարանում նա դարձավ Կոջի Նաքանիշիի դասընթացի աուդիտորը, մեկ տարի անց նա ընդունվեց Տոկիոյի Գիտության համալսարանը (ՏԳՀ)։ Ումուրան իր մագիստրոսի կոչումը ստացել է ՏԳՀ-ում, իսկ թեկնածուական թեզը դեղագործական բնագավառում պաշտպանել է Տոկիոյի համալսարանում[15]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1965 թվականից Ումուրան աշխատել է Կիտասատոյի ինստիտուտի համակարգում[16]։ 1970-1990 թվականներին նա նաև դարձել է Տոկիոյի Գիտության համալսարանի հեռակա դասախոս[17]։
1971 թվականին, երբ նա այցելու պրոֆեսոր էր Ուեսլեյան համալսարանում[16], նա միջազգային գիտաժողովում համագործակցում էր Ամերիկյան քիմիական ընկերության նախագահ Մաքս Թիշլերի հետ։ Նրանք միասին հաջողությամբ հետազոտական ծախսերը ստացան Merck & Co.-ից[18]։ Ումուրան մտածում էր իր հետազոտությունները ԱՄՆ-ում շարունակելու մասին, բայց ի վերջո վերադարձավ Ճապոնիա։
1973 թվականին նա դարձավ Կիտասատոյի համալսարանի հակաբիոտիկների լաբորատորիայի տնօրեն[19], ինչպես նաև սկսեց համագործակցել Merck & Co-ի հետ[20]։
1975 թվականին նա դարձել է Կիտասատոյի համալսարանի դեղագործական դպրոցի պրոֆեսոր։ Միևնույն ժամանակ, Ումուրայի լաբորատորիան բազմաթիվ հետազոտողներ և 31 համալսարանի դասախոս և 120 բժիշկ է աճեցրել։
Ներկայումս Ումուրան Կիտասատոյի համալսարանի պատվավոր պրոֆեսոր է և Վեսլեյան համալսարանի Մաքս Թիշլեր քիմիայի պրոֆեսոր։
Հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սատոշի Ումուրան հայտնի է միկրոօրգանիզմներից ստացված տարբեր դեղագործական նյութերի հայտնաբերմամբ և մշակմամբ։ Ուիլյամ Քեմփբելի և Թու Յույուի հետ համատեղ նա արժանացել է 2015 թվականի ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակին՝ կլոր որդերի մակաբույծներով առաջացած վարակների դեմ նոր թերապիայի հայտնագործության համար։ Ավելի ճիշտ, նրա հետազոտական խումբը առսանձնացրեց Streptomyces avermitilis-ի մի շտամը, որն արտադրում է հակամակաբույծ ավերմեկտին միացությունը[14]։ Հետագայում Քեմփբելը ձեռք բերեց այս բակտերիաները և մշակեց ստացված դեղամիջոցը, որն առաջին անգամ վաճառվեց անասնաբուժական օգտագործման համար 1981 թվականին, այնուհետև 1987-88 թվականներին օգտագործվեց օնկոկերցիազի՝ Մեկտիզան անունով քոս, դեմ[14] և այսօր օգտագործվում է գետի կուրություն, լիմֆատիկ ֆիլարիազի, քոսի և այլ մակաբուծական վարակների դեմ[15][21][22]։
1970-ականներից ի վեր Ումուրան հայտնաբերել է ավելի քան 480 նոր միացություններ, որոնցից օգտագործման մեջ են 25 տեսակի դեղամիջոցներ և ռեագենտներ, որոնցից են․ անդրաստին, հերբիմիցին, նեոքսալին, ինչպես նաև.
- ստաուրոսպորին անունով պրոտեին կինազի հատուկ արգելակիչ
- ակտացիստին անունով պրոտեազոմի արգելակիչ
- ճարպաթթուների կենսասինթեզի արգելակիչ
Ումուրայի կողմից հայտնաբերված եզակի կառուցվածք և կենսաբանական ակտիվություն ունեցող միացությունները օգտագործվել են դեղերի հայտնաբերման հետազոտության մեջ, և նոր հակաքաղցկեղային և նմանատիպ այլ դեղամիջոցներ են հայտնաբերվել։
Ընտրված հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սատոշի Ումուրա; Y Iwai; A Hirano; A Nakagawa; J Awaya; H Tsuchya; Y Takahashi; R Masuma (1977년 Ապրիլ). «A new alkaloid AM-2282 OF Streptomyces origin. Taxonomy, fermentation, isolation and preliminary characterization». The Journal of Antibiotics (անգլերեն). 30 (4): 275–82. doi:10.7164/ANTIBIOTICS.30.275. ISSN 0021-8820. PMID 863788. Wikidata Q28279608.
- R. W. Burg; B. M. Miller; E. E. Baker; և այլք: (1979년 Մարտ). «Avermectins, new family of potent anthelmintic agents: producing organism and fermentation». Antimicrobial Agents and Chemotherapy (անգլերեն). 15 (3): 361–7. doi:10.1128/AAC.15.3.361. ISSN 0066-4804. PMC 352666. PMID 464561. Wikidata Q24598202.
- D A Hopwood; F Malpartida; H M Kieser; և այլք: (1985년 Ապրիլ 1일). «Production of 'hybrid' antibiotics by genetic engineering». Նեյչր (անգլերեն). 314 (6012): 642–644. doi:10.1038/314642A0. ISSN 1476-4687. PMID 3857464. Wikidata Q59071761.
- H Ikeda; T Nonomiya; M Usami; T Ohta; Սատոշի Ումուրա (1999년 Օգոստոս 1일). «Organization of the biosynthetic gene cluster for the polyketide anthelmintic macrolide avermectin in Streptomyces avermitilis». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America (անգլերեն). 96 (17): 9509–9514. Bibcode:1999PNAS...96.9509I. doi:10.1073/PNAS.96.17.9509. ISSN 0027-8424. PMC 22239. PMID 10449723. Wikidata Q33871234.
- Masahiko Hayashi; Mun-Chual Rho; Akiko Enomoto; և այլք: (2002년 Նոյեմբեր 4일). «Suppression of bone resorption by madindoline A, a novel nonpeptide antagonist to gp130». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America (անգլերեն). 99 (23): 14728–14733. Bibcode:2002PNAS...9914728H. doi:10.1073/PNAS.232562799. ISSN 0027-8424. PMC 137487. PMID 12417753. Wikidata Q34379185.
- Tomoyasu Hirose; Toshiaki Sunazuka; Satoshi Omura (2010년 Հունվար 1일). «Recent development of two chitinase inhibitors, Argifin and Argadin, produced by soil microorganisms». Proceedings of the Japan Academy, Series B (անգլերեն). 86 (2): 85–102. doi:10.2183/PJAB.86.85. ISSN 0386-2208. PMC 3417560. PMID 20154467. Wikidata Q34098670.
- Nobuyuki Matoba; Adam S Husk; Brian W Barnett; և այլք: (2010). «HIV-1 neutralization profile and plant-based recombinant expression of actinohivin, an Env glycan-specific lectin devoid of T-cell mitogenic activity». PLOS One (անգլերեն). 5 (6): e11143. Bibcode:2010PLoSO...511143M. doi:10.1371/JOURNAL.PONE.0011143. ISSN 1932-6203. PMC 2886112. PMID 20559567. Wikidata Q21076115.
- Hirofumi Nakano; Satoshi Omura (2009년 Հունվար 9일). «Chemical biology of natural indolocarbazole products: 30 years since the discovery of staurosporine». The Journal of Antibiotics (անգլերեն). 62 (1): 17–26. doi:10.1038/JA.2008.4. ISSN 0021-8820. PMID 19132059. Wikidata Q34918248.
- Ōmura, S. (2011). «Microbial metabolites: 45 years of wandering, wondering and discovering». Tetrahedron. 67 (35): 6420–6459. doi:10.1016/j.tet.2011.03.117.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Rogers K. Encyclopædia Britannica
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Munzinger Personen (գերմ.)
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/medicine/laureates/2015/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ 6,0 6,1 https://jp.ambafrance.org/Remise-de-la-Legion-d-Honneur-au
- ↑ Robert Koch Award
- ↑ https://www.robert-koch-stiftung.de/index.php?article_id=16&clang=0
- ↑ https://www.acs.org/funding/awards/nakanishi-prize/past-recipients.html
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/201802/t20180228_328136.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ https://www.acs.org/funding/awards/ernest-guenther-award-in-the-chemistry-of-natural-products/past-recipients.html
- ↑ https://www.tetrahedron-chem.com/tetrahedron_prize_for_creativity2022
- ↑ «The Nobel Prize in Physiology or Medicine 2015». Nobel Prize Outreach AB. 2015 թ․ հոկտեմբերի 6.
- ↑ 14,0 14,1 14,2 Andy Crump; Սատոշի Ումուրա (2011년 Հունվար 1일). «Ivermectin, 'wonder drug' from Japan: the human use perspective». Proceedings of the Japan Academy, Series B (անգլերեն). 87 (2): 13–28. Bibcode:2011PJAB...87...13C. doi:10.2183/PJAB.87.13. ISSN 0386-2208. PMC 3043740. PMID 21321478. Wikidata Q34598257.
- ↑ 15,0 15,1 «Satoshi Omura PhD». Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ 16,0 16,1 大村智北里研究所顧問・北里大学名誉教授が文化功労者に 北里大学 2012年11月1日
- ↑ [from ストックホルム]「これからは人材の育成に努力します」大村先生が語った受賞後の活動 Արխիվացված 2016-12-23 Wayback Machine TUSToday 2015.12.18
- ↑ 「人間発見」日本経済新聞2010年7月14日
- ↑ 「【ノーベル賞受賞】大村智氏、常識破りの発想で治療薬開発 」 Արխիվացված 2019-05-03 Wayback Machine 産経ニュース2015.10.5
- ↑ 「 新しい微生物創薬の世界を切り開く 」 JT
- ↑ Press release NobelPrize.org
- ↑ «Japanese microbiologist Satoshi Omura shares Nobel Prize for medicine». The Japan Times. 2015 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
- Հուլիսի 12 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ճապոնիայում ծնվածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով