Մակաբուծային հիվանդություն
Մակաբուծային հիվանդություն | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ |
Պատճառ | մակաբույծ |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-10 | B89 |
![]() |
Մակաբուծային հիվանդություն, կամ պարազիտոզ, մակաբուjծներով հարուցված ինֆեկցիոն հիվանդություն։ Մակաբույծներն օրգանիզմներ են, որոնք ապրում են տիրոջ օրգանիզմում՝ պատճառելով վնաս[1]։ Մակաբույծներով կամ մակաբուծային հիվանդություններով զբաղվող գիտությունը կոչվում է պարազիտոլոգիա[2]։ Բժշկական պարազիտոլոգիան առնչվում է մակաբույծների երեք հիմնական մեծ խմբերի հետ՝ մակաբուծային նախակենդանիներ, հելմինթներ և մակաբուծային հոդվածոտանիներ[1]։ Այսպիսով, մակաբուծային հիվանդությունները պատկանում են այն հիվանդություններին, որոնք հարուցվում են կենդանիների թագավորությանը կամ նախակենդանիների թագավորությանը պատկանող ախտածիններով[3]։
Տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանի որ բակտերիալ օրգանիզմերը նույնպես կարող են վարել մակաբուծային կյանք, «մակաբուծային հիվանդություն» տերմինը ավելի սահմանափակ է։ Այս հիվանդությունները հարուցող երեք հիմնական օրգանիզմերի խմբերն են նախակենդանիները (հարուցում են նախակենդային հիվանդություններ), հելմինթները (հելմինթիազներ) և էկտոպարազիտները[4]։ Նախակենդանիները և հելմինթները սովորաբար էնդոպարազիտներ են (ապրում են տիրոջ օրգանիզմի ներսում), մինչդեռ էկտոպարազիտները հիմնականում ապրում են տիրոջ օրգանիզմի մակերեսներին։ Նախակենդանիները միաբջիջ, մանրադիտակային օրգանիզմեր են, որոնք պատկանում են Նախակենդանիների թագավորությանը։ Հելմինթները, մյուս կողմից, մակրոսկոպիկ, բազմաբջջային օրգանիզմներ են, որոնք պատկանում են կենդանիների թագավորությանը։ Նախակենդանիներն իրենց սնունդը ստանում են պինոցիտոզի կամ ֆագոցիտոզի ճանապարհով։ Ցեստոիդների և տրեմատոդների խմբին պատկանող հելմինթները ներծծում են սննդանյութերը, մինչդեռ նեմատոդները սնունդը ստանում են սննդանյութի կլլման արդյունքում[3]։ Այսպիսով, «մակաբուծային հիվանդություն» տերմինն ավելի շատ վերաբերում է էնդոպարազիտներին[5]։
Փոխանցման ուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաթնասունները մակաբույծներով վարակվում են սննդից կամ ջից, միջատների խայթոցից, սեռական ճանապարհով[6], կամ կենդանիների և մակաբուծակիր մարդկանց հետ շփման արդյունքում։
Մակաբուծային հիվանդությունների ձեռք բերման միջոցներ կարող են լինել նաև բոբիկ քայլելը, հիվանդ մարդու կամ կենդանիների կղանքով աղտոտված իրերի հետ շփումը, հիգիենայի կանոններին պատշաճ կերպով չհետևելը, ոչ լավ եփված, լավ չլվացած սնունդ օգտագործելը։
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մակաբուծային հիվանդությունները սովորաբար բուժվում են հակապարազիտային դեղորայքով։ Նախակենդանիներով հարուցված հիվանդությունների բուժման մեջ առաջարկվում է կիրառել նաև որոշ վիրուսներ[7][8]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Baron, S. (1996), Baron, Samuel, ed։, «Introduction to Parasitology», Medical Microbiology (Galveston (TX): University of Texas Medical Branch at Galveston), ISBN 978-0-9631172-1-2, PMID 21413318, http://www.ncbi.nlm.nih.gov/books/NBK8262/, վերցված է 2022-06-21
- ↑ «Parasitology - Latest research and news | Nature»։ www.nature.com։ Վերցված է 2022-06-21
- ↑ 3,0 3,1 Sherris medical microbiology։ Ryan, Kenneth J. (Kenneth James), 1940- (Seventh ed.)։ New York։ 2018-01-12։ ISBN 9781259859816։ OCLC 1004770160
- ↑ «About Parasites | CDC DPD»։ 2020-01-28
- ↑ «Intestinal Protozoal Diseases: eMedicine Pediatrics: General Medicine»։ Վերցված է 2010-04-25
- ↑ «Parasitic Diseases»։ Վերցված է 2010-07-07
- ↑ Keen E. C. (2013)։ «Beyond phage therapy: Virotherapy of protozoal diseases»։ Future Microbiology 8 (7): 821–823։ PMID 23841627։ doi:10.2217/FMB.13.48
- ↑ Hyman P., Atterbury R., Barrow P. (2013)։ «Fleas and smaller fleas: Virotherapy for parasite infections»։ Trends in Microbiology 21 (5): 215–220։ PMID 23540830։ doi:10.1016/j.tim.2013.02.006
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասակարգում |
---|