Jump to content

Հակապարազիտային դեղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակապարազիտային դեղեր
ՏեսակChEBI Ontology term?

Հակապարազիտային դեղեր, դեղորայքների դաս, որոնք նախատեսված են պարազիտային (մակաբուծային) հիվանդությունները բուժելու համար, որոնք հարուցվում են հելմինթներով, ամեոբաներով, էկտոպարազիտներով, պարազիտային սնկերով, պրոտոզոաներով և այլ մակաբույծներով։ Հակապարազիտային դեղերը թիրախավորում են պարազիտներին՝ ոչնչացնելով կամ ճնշելով դրանց աճը։ Դեղերը հիմնականում էֆեկտիվ են որոշակի դասի պատկանող սահմանափակ պարազիտների դեմ։ Հակապարազիտային դեղերը հակամիկրոբային դեղորայքի դաս են։ Վերջինս իր մեջ ներառում է նաև հակաբակտերիալ դեղեր, որոնք թիրախավորում են բակտերիաները և հակասնկային դեղեր, որոնք թիրախավորում են սնկերին։ Դեղերը կարող են օգտագործվել օրալ, ներանոթային կամ տեղային։

Լայն սպեկտրի հակապարազիտային դեղերը նման են լայն սպեկտրի հակաբակտերիալ դեղերին և էֆեկտիվ են միաժամանակ տարբեր դասի պարազիտների դեմ, հետևաբար օգտագործվում են տարբեր դասի պարազիտներով հարուցված հիվանդությունները բուժելու նպատակով։

Հակապրոտոզոային

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մելարսոպրոլ (Trypanosoma brucei պարազիտով հարուցվող քնախտի բուժման համար)
  • Էֆլորնիթին (քնախտի համար)
  • Մետրոնիդազոլ (Trichomonas պարազիտով հարուցվող վագինիտի համար)
  • Տինիդազոլ (Giardia lamblia պարազիտով հարուցվող աղիքային ինֆեկցիայի համար)
  • Միլտեֆոսին (վիսցերալ և մաշկային լեյշմանիոզի համար։ Ներկա պահին հետազոտվում է էֆեկտիվությունը Չագասի հիվանդության դեմ)

Հակահելմինթային

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հականեմատոդայիններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մեբենդազոլ (տարբեր նեմատոդային հիվանդությունների համար)
  • Պիրանտել Պամոատ (տարբեր նեմատոդային հիվանդությունների համար)
  • Թիաբենդազոլ (կլոր որդերով հառուցված ինֆեկցիաների համար)
  • Դիէթիլկարբամազին (փղախտի համար)
  • Իվերմեկտին (օնխոցերկոզը կանխարգելելու համար)

Հակացեստոդայիններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նիկլոսամիդ (ժապավենաձև որդերի համար)
  • Պրազիքվանտել (ժապավենաձև որդերի համար)
  • Ալբենդազոլ (լայն սպեկտր)

Հակատրեմատոդայիններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Պրիզաքվանտել

Հակաամեոբայիններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռիֆամպին
  • Ամֆոտերիցին Բ

Հակասնկայիններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆումագիլին (միկրոսպորիդիոզի համար)[5][6]

Բժշկական կիրառում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակապարազիտային դեղերը օգտագործվում են պարազիտային հիվանդությունները բուժելու համար, որոնք իրենց հերթին ախտահարում են մոտավորապես 2 միլիարդ մարդու։

Ներմուծման եղանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակապարազիտային դեղերը կարող են ներմուծվել օրգանիզմ տարբեր եղանակներով՝ կախված տվյալ դեղից, այդ թվում օրալ, տեղային և ներերակային։

Հակապարազիտային դեղորայքի հանդեպ կայունությունը զարգացող խնդիր է, հատկապես անասնաբուժության մեջ։

Դեղերի զարգացման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ ստեղծված հակապարազիտային դեղերը էֆեկտիվ չէին, շատ դեպքերում հիվանդի համար թունավոր էին և կիրառության համար բարդ էին, քանի որ բացի պարազիտի վրա ազդելուց վնասում էին մարդու օրգանիզմը[7]։

1975ից մինչև 1999թթ․ ստեղծված 1,300 նոր դեղորայքներից միայն 13 էին հակապարազիտային։ Այս ամենը առաջացրեց անհանգստություն, քանի որ զարգացած երկրներում թույլ էր մոտիվացիան ստեղծելու նոր բուժման միջոցներ այս հիվանդությունների որոնք մեծ մասամբ կենտրոնացած էին ոչ զարգացած երկրներում։ Ի վերջո գտնվեցին կազմակերպություններ և նույնիսկ անհատներ, ովքեր հովանավորեցին այս ոլորտում հետազոտություններ անելը։ 2000-2005թթ․ 20 նոր հակապարազիտային դեղեր են ստեղծվել։ Մետաղ պարունակող կոմպոնենտները նոր հորիզոններ են բացել այս ոլորտում[8]։

Հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տարիներին Տրիազոլիպիրիմիդինները և դրանց մետաղային կոմպլեքսները դիտարկվում են, որպես այլընտրանքային միջոցներ, որոնք կարող են փոխարինել եղած անտիմոնիալ միջոցները։ Ներկայումս տարվում են հետազոտական աշխատանքներ՝ մշակելու համար առավել թույլ կողմնակի ազդեցություն ունեցող դեղերի և դեղորայքակայուն պարազիտների խնդրի լուծման ուղությամբ[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Di Santo N, Ehrisman J (2013). «Research perspective: potential role of nitazoxanide in ovarian cancer treatment. Old drug, new purpose?». Cancers (Basel). 5 (3): 1163–1176. doi:10.3390/cancers5031163. PMC 3795384. PMID 24202339. «Nitazoxanide [NTZ: 2-acetyloxy-N-(5-nitro-2-thiazolyl)benzamide] is a thiazolide antiparasitic agent with excellent activity against a wide variety of protozoa and helminths.  ... Nitazoxanide (NTZ) is a main compound of a class of broad-spectrum anti-parasitic compounds named thiazolides. It is composed of a nitrothiazole-ring and a salicylic acid moiety which are linked together by an amide bond ... NTZ is generally well tolerated, and no significant adverse events have been noted in human trials [13]. ... In vitro, NTZ and tizoxanide function against a wide range of organisms, including the protozoal species Blastocystis hominis, C. parvum, Entamoeba histolytica, G. lamblia and Trichomonas vaginalis [13]»{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  2. White CA (2004). «Nitazoxanide: a new broad spectrum antiparasitic agent». Expert Rev Anti Infect Ther. 2 (1): 43–9. doi:10.1586/14787210.2.1.43. PMID 15482170.
  3. Hemphill A, Mueller J, Esposito M (2006). «Nitazoxanide, a broad-spectrum thiazolide anti-infective agent for the treatment of gastrointestinal infections». Expert Opin Pharmacother. 7 (7): 953–64. doi:10.1517/14656566.7.7.953. PMID 16634717.
  4. Anderson, V. R.; Curran, M. P. (2007). «Nitazoxanide: A review of its use in the treatment of gastrointestinal infections». Drugs. 67 (13): 1947–1967. doi:10.2165/00003495-200767130-00015. PMID 17722965.
  5. Molina JM, Tourneur M, Sarfati C, և այլք: (2002 թ․ հունիս). «Fumagillin treatment of intestinal microsporidiosis». N. Engl. J. Med. 346 (25): 1963–9. doi:10.1056/NEJMoa012924. PMID 12075057.
  6. Lanternier F, Boutboul D, Menotti J, և այլք: (2009 թ․ փետրվար). «Microsporidiosis in solid organ transplant recipients: two Enterocytozoon bieneusi cases and review». Transpl Infect Dis. 11 (1): 83–8. doi:10.1111/j.1399-3062.2008.00347.x. PMID 18803616.
  7. «ANTIPARASITICS». Purdue University Cytology Laboratories. Purdue Research Foundation. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
  8. Gambino, Dinorah; Otero, Lucia (2019). «Chapter 13. Metal Compounds in the Development of Antiparasitic Agents: Rational Design from Basic Chemistry to the Clinic». In Sigel, Astrid; Freisinger, Eva; Sigel, Roland K. O.; Carver, Peggy L. (Guest editor) (eds.). Essential Metals in Medicine:Therapeutic Use and Toxicity of Metal Ions in the Clinic. Vol. 19. Berlin: de Gruyter GmbH. էջեր 331–357. doi:10.1515/9783110527872-019. ISBN 978-3-11-052691-2. PMID 30855114. {{cite book}}: |editor4-first= has generic name (օգնություն); |journal= ignored (օգնություն)
  9. Review (2017). «Leishmanicidal and Trypanocidal Activity of Metal Complexes with 1,2,4-Triazolo[1,5-a]pyrimidines: Insights on their Therapeutic Potential against Leishmaniasis and Chagas Disease». Curr. Med. Chem. 24 (25): 2796–2806. doi:10.2174/0929867324666170516122024. PMID 28521698.