Jump to content

Ուելսի ազգային գրադարան

Ուելսի ազգային գրադարան
պատկերանիշ
Երկիր Միացյալ Թագավորություն
Տեսակազգային գրադարան, արխիվ, Welsh Government sponsored body?, պատկերասրահ և բարեգործական կազմակերպություն
Հիմնվել է1907
ՏեղադրությունCeredigion?
ՀասցեNational Library of Wales, Penglais Road, Aberystwyth, SY23 3BU[1]
Հասանելիություն և օգտագործում
Այլ տվյալներ
Անձնակազմ202 մարդ (2025)[2]
Կայքlibrary.wales(անգլ.) և llyfrgell.cymru(վալլ.)
52°24′51.782″N 4°4′6.488″W / 52.41438389°N 4.06846889°W / 52.41438389; -4.06846889

Ուելսի ազգային գրադարան (վալլիերեն՝ Llyfrgell Genedlaethol Cymru, անգլ.՝ National Library of Wales), Ուելսի խոշորագույն գրադարանը, որը գտնվում է Աբերիստուիտում։ Ուելսի ասամբլեայի կառավարության կողմից ուղղակիորեն ֆինանսավորվող ձեռնարկություն է։ Հանդես է գալիս որպես հրատարակված փաստաթղթերի պարտադիր օրինակների պահպանման պահոց։

Գրադարանի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1873 թվականին ստեղծվել է կոմիտե ուելսերեն նյութեր հավաքելու և դրանք Աբերիստուիտի համալսարանական քոլեջում տեղավորելու համար։ 1905 թվականին Մեծ Բրիտանիայի պետական բյուջե է ներդրվել երկու Ուելսյան կազմակերպությունների՝ Ազգային գրադարանի և Ուելսի Ազգային թանգարանի կազմավորումը․ գաղտնի խորհուրդը կոմիտեին հանձնարարել է որոշել դրանց ենթադրյալ գտնվելու վայրը։ Այդ ինստիտուտների տեղակայման հիմնական հավակնորդներն են եղել Աբերիստուիտը և Քարդիֆը․ գրադարանի տեղակայման նախապատվությունը տրվել է առաջինին, մինչդեռ Քարդիֆում որոշվել է թանգարան բացել։ Աբերիստուիտում Ազգային գրադարանի տեղակայման պատճառներից մեկն այն էր, որ հավաքածուն արդեն պահվում էր համալսարանական քոլեջում։ Բացի այդ, քաղաքի ընտրության հարցում մեծ նշանակություն է ունեցել պարոն Ջոն Ուիլյամսի՝ Վիկտորիա թագուհու բժշկի և գրքերի հայտնի կոլեկցիոների խոստումը․ եթե ընտրվեր Աբերիստուիտը, նա գրադարանին էր փոխանցելու իր գրքերի հավաքածուն, որում մասնավորապես ներառված էր «Հենգուրտ-Պենիարտ» ձեռագրերի հավաքածուն, ինչպես նաև 20 000 ֆունտ ստերլինգ։ Ազգային գրադարանի և թանգարանի ստեղծման մասին թագավորական հրովարտակն արձակվել է 1907 թվականի մարտի 19-ին[3]։

Գրադարանի շենք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականին հայտարարվել է մրցույթ Ազգային գրադարանի շենքի նախագծի մշակման համար, որը մեկ տարի անց հաղթել է Սիդնի Գրինսդեյլը, որը շենքի արտաքին տեսքը նկարագրել է որպես «մտածված հարթ և խիստ» ոճ[4]։ 1911 թվականին Փենգլայս-Հիլ բլրի գագաթին, որը վեր է խոյանում Աբերիստուտում, Տիր Գրոգիտանի տեղում դրվել է շենքի առաջին քարը, իսկ 1916 թվականին շենքը բացվել է շահագործման համար։ Շենքի առաջին հարկը զարդարված է եղել կորնուոլյան գրանիտով, իսկ մյուս հարկերը՝ Պորտլենդի քարով։ Գրադարանի ընդհանուր դիզայնը մի քանի անգամ փոփոխվել է, մասնավորապես, 1950-ական թվականներին ճարտարապետ Չարլզ Հոլդենի կողմից իրականացվել է գրադարանի կենտրոնական մասնաշենքի շինարարությունը։ 1996 թվականին կառուցվել է երրորդ շենքը՝ գրադարանի գրապահոցը մեծացնելու նպատակով։

Գրադարանի հավաքածու

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային գրադարանի հավաքածուում է գտնվում ավելի քան 4 միլիոն տպագիր հատոր, ներառյալ այնպիսի հազվագյուտ գրքեր, ինչպիսիք են 1546 թվականի Yn y lhyvyr hwnn գիրքը[5], 1588 թվականին ուելսերեն տպագրված առաջին գիրքը, Ուիլյամ Մորգանի կողմից Աստվածաշնչի ամբողջական թարգմանության առաջին օրինակը[6]։ Լինելով պարտադիր օրինակների գրապահոց՝ գրադարանը ստանում է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում տպագրված յուրաքանչյուր գրքի հատորը[7]։ Գրքի հավաքածուի համալրման հիմնական ուղղություններն են Ուելսի և ուելսերեն լեզվի թեմատիկաները, ինչպես նաև կելտերին վերաբերող նյութերը[7]։

Ազգային գրադարանը Ուելսի քաղաքական արխիվի[8] և Ուելսի ազգային վիդեո և աուդիո արխիվի պահոցն է[9]։ Գրադարանի ֆոնդերում կան մեծ թվով աշխարհագրական քարտեզներ[10], լուսանկարներ[11], նկարներ[12], պարբերականներ և թերթեր[7]։ Բացի այդ, այնտեղ է պահվում նաև Ուելսի արխիվային նյութերի մեծ մասը։

«Պենիարտ» ձեռագրերի հավաքածու

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային գրադարանի ֆոնդում կարևոր տեղ է զբաղեցնում միջնադարյան ձեռագրերի հավաքածուն, որի հիմնական մասը կազմում է, այսպես կոչված, «Պենիարտ» ձեռագրերի հավաքածուն, որը 1909 թվականին փոխանցել է Ջոն Ուիլյամսը։ Այս հավաքածուի սկիզբը դրել է Ռոբերտ Վոգանը (մոտ 1592-1667 թվականներ) Մերիոնեթշիր կոմսությունից՝ Հենգուրթից, որտեղ էլ հավաքածուն գտնվել է մինչև 1859 թվականը, երբ կտակով անցել է մեկ այլ հայտնի անտիկվարի՝ Ուիլյամ Ուոթքին Ուինին Պենիարտից, որը նրան տվել է ընթացիկ անունը։ 1904 թվականին «Հենգուրտ-Պենիարտ»-ը (վալլիերեն՝ Hengwrt-Peniarth) դարձել է պարոն Ջոն Ուիլյամսի սեփականությունը[13]։

Պենիարտ նոմենկլատուրային անվանմամբ ձեռագրերի թվում են այնպիսի հայտնի ձեռագրեր, ինչպիսիք են Ջեֆրի Չոսերի ստեղծագործությունների անգլերեն լեզվով «հենգուրտյան տարբերակը» (Peniarth MS 392)[14], Հիվել Բարիի օրենքների լատիներեն տարբերակը (Peniarth MS 28)[15] և կոռներեն լեզվով Beunans Meriasek (Peniarth MS 105B) վարքը[16]։ Սակայն հավաքածուի պսակն են համարվում ուելսյան կարևորագույն ձեռագրերը՝ Կարմարտենի Սև գիրքը (Peniarth MS 1)[17], Թալիեսինի գիրքը (Peniarth MS 2)[18], Ռիդերխի Սպիտակ գիրքը (Peniarth MS 4)[19] և Արքայազնների ժամանակագրությունը (Peniarth MS 20)[20]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.archivesportaleurope.net/directory/-/dir/ai/code/GB-210
  2. Charity Commission Register of Charities (բրիտ․ անգլ.)(untranslated).
  3. «About NLW» (անգլերեն). NLW. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
  4. «Public Architecture/ National Library of Wales Selected Design» (անգլերեն). NLW — Дизайн здания Национальной библиотеки С. Гринсдейла среди некоторых оцифрованных образцов дизайна гражданской архитектуры Уэльса. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
  5. «The first printed Welsh book: Yny lhyvyr hwnn (1546)» (անգլերեն). NLW. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
  6. «Welsh Bible 1588» (անգլերեն). NLW. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
  7. 1 2 3 «Print Material» (անգլերեն). NLW. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
  8. «The Welsh Political Archive» (անգլերեն). NLW. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
  9. «The National Screen and Sound Archive of Wales» (անգլերեն). NLW. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
  10. «The Map Collection» (անգլերեն). NLW. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
  11. «The National Collection of Welsh Photographs» (անգլերեն). NLW. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
  12. «The Picture Collection» (անգլերեն). NLW. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
  13. «The Peniarth Manuscripts» (անգլերեն). NLW. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
  14. «The Hengwrt Chaucer» (անգլերեն). NLW. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
  15. «Peniarth 28 : a Latin text of the Laws of Hywel Dda» (անգլերեն). NLW. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
  16. «Beunans Meriasek (The Life Of St Meriasek)» (անգլերեն). NLW. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
  17. «The Black Book of Carmarthen» (անգլերեն). NLW. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
  18. «The Book of Taliesin» (անգլերեն). NLW. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
  19. «The White Book of Rhydderch» (անգլերեն). NLW. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
  20. «Chronicle of the Princes» (անգլերեն). NLW. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուելսի ազգային գրադարան» հոդվածին։