Ոսկու բնակտոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալյասկայի ոսկու հատիկներ

Ոսկու բնակտոր, բնականորեն առաջացած բնական ոսկու կտոր։ Ջրի հոսքերը հաճախ կենտրոնացնում են բնակտորներն ու մաքուր ոսկին ջրի հատակին։ Ոսկու բնակտորը ստացվում է լեռնահանքային արդյունահանման միջոցով, սակայն դրանք հայտնաբերվում են նաև մնացորդային հանքավայրերում, որտեղ ոսկի պարունակող երակները կամ հանքաշերտերը քայքայվում են։ Ոսկու բնակտորները հայտնաբերվում են նաև նախորդ հանքարդյունաբերական գործողությունների պոչամբարներում, հատկապես, ոսկու հանքաքարի արդյունահանմամբ։

Ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկու խոշոր բնակտոր Նևադա շրջանից (Կալիֆոռնիա)

Բնակտորները ոսկու կտորներ են, որոնք դուրս են գալիս հանքաշերտերից[1]։ Դրանք հաճախ ի հայտ են գալիս հոսանքի ազդեցությամբ հղկված, իսկ երբեմն դեռևս պարունակում են քվարց կամ հանքաշերտերի այլ նյութեր։ Ավստրալիական բնակտորների վրա 2007 թվականի ուսումնասիրությունը բացառեց մտածական տեսությունները սրընթաց սուպերգենային ձևավորման, փոքրագույն մասնիկների սառը միակցման կամ բակտերիալ կոնցենտրացիայի միջոցով, քանի որ ուսումնասիրված բոլոր բնակտորների բյուրեղային կառուցվածքները հաստատեցին, որ նրանք սկզբում ձևավորվել են բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ խոր գետնի տակ, (այսինքն` նրանք հիպոգեն ծագում ունեն)[2][3]։

Այլ թանկարժեք մետաղներ, ինչպես օրինակ, պլատինը, ձևավորում են բնակտորներ նույն ձևով։ Արիզոնայի, ԱՄՆ, ոսկու բնակտորի հետագա ուսումնասիրության արդյունքում, հիմնված կապարի վրա, հայտնաբերվել է, որ այս տարածաշրջանում ոսկու բնակտորների զանգվածի զգալի մասը ձևավորվել է հանքավայրի միջավայրում[4]։

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակտորները սովորաբար 20.5 կարատից 22 կարատ մաքրության են լինում (զանգվածի 83%-92%)։ Ոսկու բնակտորները Ավստրալիայում 23 կարատ են լինում կամ մի փոքր ավելի, մինչդեռ Ալյասկայի բնակտորները սովորաբար սպեկտրի ստորին մասում են լինում։ Մաքրությունը կարելի է կոպիտ կերպով գնահատել բնակտորի մաքրությամբ, ավելի պայծառ և խոր նարնջադեղին բնակտորները ոսկու բարձր պարունակությամբ են։ Բնակտորները նշվում են նաև դրանց հարգորոշմամբ, օրինակ 865 հարգը նշանակում է, որ ոսկին կազմում է բնակտորի զանգվածի 865 հազարերորդական մասը։ Հիմնական խառնուրդները արծաթն ու պղինձն են լինում։ Արծաթի բարձր պարունակությունը բնակտորներում կազմում են էլեկտրում խառնուրդները[5]։

Ամենամեծ բնակտորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ ոսկե բնակտորի լուսանկար Կուսկոկվիմ լեռներից, Ալյասկա, 6.6 x 2.0 x 1.1 սմ: Քաշը 77 գրամ:

Երկու խոշոր ոսկու բնակտորներ ընդունվել են որպես աշխարհի ամենամեծ բնակտորներ. Welcome Stranger (Բարի գալուստ օտարական) և Canaã բնակտորները, վերջինս հանդիսանում է ամենամեծ գոյատևած բնակտորը։ Բազմաթիվ հեղինակավոր մարդկանց կողմից երբևէ գտնված ամենամեծ բնակտորը համարվող Welcome Stranger-ը գտնվել է Մոլիագուլ քաղաքում, Վիկտորիա, Ավստրալիա, 1869 թվականին Ջոն Դիզոնի և Ռիչարդ Օեյթսի կողմից։ Այն կշռում է մոտ 2,520 տրոյական ունցիա (78 կգ, 173 ֆունտ) և ստացվել է 2,284 տրոյական ունցիա (71,0 կգ, 156.6 ֆունտ) մոտ զտաքաշ։ Welcome Stranger-ը հաճախ շփոթում են Welcome բնակտորի հետ, որը գտել են 1858 թվականի հունիսին Բեյքերի Հիլի մոտ, Բալարատ, Ավստրալիա Ռեդ Հիլ Մայնինգ ընկերության կողմից։

Canaã բնակտորը, հայտնի նաև որպես Pepita Canaa, գտել են 1983 թվականի սեպտեմբերին հանքագործների կողմից Serra Pelada հանքավայրում, Բրազիլիա։ Խառնուրդը կշռում էր 1,955 տրոյական ունցիա (60.8 կգ, 1341 ֆունտ), մաքուր ոսկին` 1,682.5 տրոյական ունցիա (52.33 կգ, 115.37 ֆունտ)[6][7]։ Այն երբևէ հայտնաբերված խոշոր բնակտորների թվին է դասվում[8][9], և այժմ գոյություն ունեցող ամենամեծ բնակտորն է։

Այս բնակտորին վերաբերող հիմնական հակասությունն այն է, որ պեղումների հաշվետվությունները ցույց են տալիս, որ գոյություն ունեցող բնակտորը սկզբնապես եղել է 5,291.09 տրոյական ունցիա քաշով (165 կգ, 363 ֆունտ) բնակտորի մի մասը, որը կոտրվել է արտահանման ժամանակ[10]։ Canaã բնակտորը ցուցադրվում է Բրազիլիայի կենտրոնական բանկի թանգարանում` գոյություն ունեցող երկրորդ եւ երրորդ խոշորագույն բնակտորների հետ միասին, համապատասխանաբար 1,506.2 տրոյական ունցիա (46,85 կգ, 103,28 ֆունտ) և 1,393.3 տրոյական ունցիա (43,34 կգ, 95,54 ֆունտ), որոնք նույնպես հայտնաբերվել են Սերրա Պելադայի շրջանում[11]։

Մետաղորսիչով գտնված ամենամեծ բնակտորը Հավատի ձեռքն է, 875 տրոյական ունցիա (27.2 կգ, 60.0 ֆունտ) քաշով, որը գտել են Քինգովերում, Վիկտորիա, Ավստրալիա, 1980 թվականին։

Պատմական մեծ նմուշների թվում է 201 տրոյական ունցիա (6.3 կգ, 13.8 ֆունտ) քաշով բյուրեղյա «Ֆրիկոտ բնակտորը»` Կալիֆոռնիայի ոսկե տենդի ժամանակ գտնված մեծությամբ առաջին բնակտորը։ Այն ցուցադրվում է Կալիֆոռնիայի արդյունահանման և հանքանյութերի թանգարանում։

Կալիֆոռնիայում երբևէ գտնված բնակտորներից ամենամեծը կշռում է 1,593 տրոյական ունցիա (49.5 կգ, 109.2 ֆունտ)։ Այն գտել են 1869 թվականի օգոստոսին Սիերա Բուտեսում հինգ գործընկերների կողմից` Վ. Ա. Ֆերիշ, Ա. Վուդ, Ջ. Ուինսթիդ, Ֆ. Ն. Լ. Քլեվերինգ և Հարի Ուորներ[12]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Butt, C. R. M.; Hough, R. M.; Reddy, S. M.; Verrall, M. (August–September 2006). «Origin and weathering of gold nuggets» (PDF). Geochimica et Cosmochimica Acta. 70 (18): A78. doi:10.1016/j.gca.2006.06.259. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 18-ին.
  2. Gold nuggets reveal their inner secrets, Phys.Org, 2007, Վերցված է August 11, 2012-ին
  3. Hough, R. M.; Butt, C. R. M.; Reddy, S. M.; Verrall, M. (2007). «Gold nuggets: supergene or hypogene?». Australian Journal of Earth Sciences. 54 (7): 959–964. doi:10.1080/08120090701488289.
  4. Kamenov, G. D.; Melchiorre, E. B.; Ricker, F. N.; DeWitt, E. (2013). «Insights from Pb Isotopes for Native Gold Formation During Hypogene and Supergene Processes at Rich Hill, Arizona». Economic Geology. 108 (7): 1577–1589. doi:10.2113/econgeo.108.7.1577. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9-ին.
  5. McLaren, J. Malcolm (1999). Gold: Its Geological Occurrence and Geographical Distribution.
  6. Marcello M. Veiga; Stephen M. Metcalf; Randy F. Baker; Bern Klein; Gillian Davis; Andrew Bamber; Shefa Siegel. «GMP – Manual for Training Artisanal and Small-Scale Gold Miners». Global Mercury Project. United Nations Industrial Development Organization (UNIDO). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  7. «Maior pepita de ouro exposta do mundo está em Brasília». Governo do Brasil (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  8. «Top 5 largest gold nuggets in the world». Arizona. Վերցված է 2013 թ․ հունվարի 17-ին.
  9. «UCSB Science Line». Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
  10. Branco, P.M. (2008). Dicionário de Mineralogia e Gemologia São Paulo, Oficina de Textos, 608 p. il.
  11. Carlos Cornejo & Andrea Bartorelli (2010). Minerals & Precious Stones of Brazil.
  12. Hurley, Thomas Jefferson (1900). Famous Gold Nuggets of the World.