Ոսկե աքաղաղը և հավը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ոսկե աքաղաղը և հավը
MET DP289323.jpg
տեսակգեղանկար
նկարիչանանուն
տարի19-րդ դար
բարձրություն114,3 սանտիմետր
լայնություն45,7 սանտիմետր
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան

«Ոսկե աքաղաղը և հավը» (《金黄公鸡与母鸡), զարդանկար ուղղահայաց թղթագլանի վրա, որը ստեղծվել է կորեացի անհայտ նկարչի կողմից 19-րդ դարում Չոսոնի դինաստիայի կառավարման օրոք: Աշխատանքը ստեղծվել է թղթի վրա թանաքի և ներկերի օգնությամբ: Դեկորատիվ տարրերի հետ միասին ստեղծագործության բարձրությունը կազմում է 200,7 սանտիմետր, լայնությունը` 62,7 սանտիմետր: Աշխատանքը չինական գեղանկարչությունից հարմարեցված «ծաղիկներ և թռչուններ» հանրաճանաչ թեմայի զարգացման օրինակ է: Այն իր մեջ պարունակում է նաև անմահության առասպելական խորհրդանիշեր`արև, սարեր, ամպեր, եղևնիներ, կռունկներ, կրիաներ, եղնիկներ և սնկեր[1]: Կոմպոզիցիայի կենտրոնում գտնվում են աքաղաղը և հավը, որոնք նստած են ադամածառի և ժայռի վրա համապատասխանաբար: Նրանք խորհրդանշում են հարստությունը և ապագան: Ստեղծագործությունը գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի հավաքածուում[1]:

Տեղեկատվություն նկարի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ ժամանակներից աքաղաղը որոշ մշակույթներում համարվում էր սուրբ կենդանի[2], որը խորապես արմատավորված է տարբեր կրոնական հավատալիքներում և պաշտամունքներում: Աքաղաղը համարվում է չինական մշակույթի և արվեստի կարևորագույն և ավանդական խորհրդանիշերից մեկը և ընդգրկված է չինական կենդանակերպի 12 նշանների մեջ (կորեական կենդանակերպը գրեթե նույնական է չինականին): Հին չինացիք կարծում էին, որ աքաղաղը բարձր բարոյականության խորհրդանիշ է և անձի լավագույն հատկանիշերի կրողը: Այդ պաշտամունքը վերաբերվում էր նաև հարևան ասիական երկրների բնակիչներին[3]: Չոսոն դինաստիայի կառավարման ընթացքում կորեական գեղանկարչության և մշակույթի մեջ սկսեցին ի հայտ գալ խորհրդանշական կենդանիներ, որոնք չինական դիցաբանության մեջ օժտված էին դրական և բարենպաստ հատկանիշներով, դրանցից էին վագրը, վիշապը, կռունկը, եղնիկը և այլն: «Ոսկե աքաղաղը և հավը» թղթագլանը ստեղծվել է 19-րդ դարի սկզբին: Պաշտոնական փաստաթղթերի և հիշատակությունների բացակայության պատճառով, գեղանկարի հեղինակի անունը և ստեղծման ամսաթիվը անհայտ են[1]: Թղթագլանի կոմպոզիցիայի կենտրոնում ոսկեգույն և կարմիր երանգներով պատկերված աքաղաղն ու հավն են: Աքաղաղը նստած է ադամածառի բնին, արևի և ամպերի տակ: Քիչ ներքև, ժայռի վրա աճող անմահության սնկերի մոտ գտնվում է հավը[1]: Թռչունների այս զույգը դիցաբանական ոսկե փասիանի կերպարի ոճաբանական ակնարկն է (որը, չնայած անվանմանը ունի դեղին կատարով կարմրավուն մարմին), որը խորհրդանշում է հաջողությունը[1]:

1919 թվականին «Ոսկե աքաղաղը և հավը» թղթագլանը Ռոջերսի հիմնադրամի կողմից նվիրաբերվել է Մետրոպոլիտեն թանգարանին: Ստեղծագործությունը ցուցադրվել է Նյու Յորքում, Նոր Օռլեանում, Հոնոլուլուում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում և Թալսայում կազմակերպված ցուցահանդեսներում[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Golden Cock and Hen»։ Metropolitan Museum of Art։ Վերցված է 2017-11-22 
  2. Jerry Adler, Andrew Lawler (June 2012)։ «How the Chicken Conquered the World»։ Smithsonian magazine 
  3. 倪方六 (2017-01-19)։ «“鸡文化”对古人生活的影响»։ 北京晚报、网易新闻։ Վերցված է 2017-11-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]