Ոսկեգույն տրախիլեպիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ոսկեգույն տրախիլեպիս
Ոսկեգույն տրախիլեպիս
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Մողեսներ
Վերնաընտանիք Scincoidea
Ընտանիք Սցինկներ
Ցեղ Trachylepis
Տեսակ Ոսկեգույն տրախիլեպիս
Լատիներեն անվանում
Trachylepis aurata
(Linnaeus, 1758)
Հոմանիշներ
  • Euprepes affinis
    De 1865
  • Euprepis auratus
    Mausfeld 2003
  • Lacerta aurata
    Linnaeus 1758
  • Mabuya aurata
    Andersson 1900
  • Mabuya transcaucasica
    Chernov 1926

Wikispecies-logo.svg
[{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը
Վիքիցեղերում]

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում


NCBI 754017


Ոսկեգույն տրախիլեպիս (լատ.՝ Trachilepys auratus), ոսկեգույն մաբույա, սցինկների ընտանիքի Trachilepys ցեղի մողես։ Որոշ հետազոտողների կողմից դիտվում Է որպես Trachilepys septermtaeniatus տեսակի ենթատեսակ, որից տարբերվում Է կենդանածնությամբ։

Տարածվածությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում տարածված Է Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում, Երևանի շրջակայքում։ Հանդիպում է թփուտային կամ նոսրանտառային և կիսաանապատային բուսականությամբ խիստ քարքարոտ վայրերում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինը բարեկազմ է կամ փոքրինչ լայն, երկարությունը տարիքի հետ փոխվում է (3,8-10,5 սմ), պոչը 1,2-1,5 անգամ երկար է, ինքևահատվող։ Գլուխը մարմնից տարանջատված չէ և ծածկված է խոշոր վահանիկներով։ Աչքերը փոքր են՝ ձուլված շարժուն կոպերով։ Արտաքին ականջային անցքը շատ փոքր է։ Ոտքերը բավական կարճ են։ Մեջքային մակերեսը ծածկված է միանման, մանր, հարթ ու փայլուն թեփուկներով։ Մեջքի ընդհանուր գունավորումը գորշավուն է՝ ոսկեգույն երանգով։ Մեջքային մակերեսի երկայնքով ձգվում են մանր սև խալերից կազմված երկայնակի զոլեր, որոնք, լավ արտահայտված լինելով մարմնի առջևի հատվածում, կարող են անհետանալ հետևի վերջույթների մակարդակին։ Գլխի վահանիկների վրա կա մուգ, տձև խալերից բաղկացած համաչափ նախշ։

Մարմնի կողմնային մակերեսներով, քթանցքից դեպի հետին վերջույթները, անցնում են միաձուլված մուգ բծերից բաղկացած երկայնակի լայն զոլեր՝ սպիտակավուն եզրագծերով։ Զույգ մուգ զոլեր են անցնում նաև պոչի կողմնային մակերեսներով, պոչի եզրն ունի պուտիկավոր նախշ։ Որովայնային մակերեսը բաց դեղնավուն կամ մոխրագույն է։ Երիտասարդ անհատների պոչը կապարագույն է։ Ձմեռում է աշնան կեսերից գարնան կեսերը։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է մանր հոդվածոտանիներով և փափկամարմիններով։ Զուգավորումը տեղի է ունենում մայիսին։ Հուլիսի կեսերից սեպտեմբերի վերջը էգը ծնում է 3-8 ձագ։ Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներին։

Հատուկ պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։