Շիմոն Շիմոնովիչ
Appearance
(Վերահղված է Շ. Շիմոնովիչից)
Շիմոն Շիմոնովիչ լեհ.՝ Szymon Szymonowic | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1558[1] |
Ծննդավայր | Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Լեհաստանի թագավորություն |
Վախճանվել է | մայիսի 5, 1629[2][3][4] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Czernięcin Główny, Ռեչ Պոսպոլիտա |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Ռեչ Պոսպոլիտա |
Կրթություն | Կրակովի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Q9336465? |
Szymon Szymonowic Վիքիպահեստում |
Շիմոն Շիմոնովիչ (լեհ.՝ Szymon Szymonowic, հոկտեմբերի 24, 1558[1], Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Լեհաստանի թագավորություն - մայիսի 5, 1629[2][3][4], Czernięcin Główny, Ռեչ Պոսպոլիտա), լեհական վերածնության շրջանի ծագումով հայ բանաստեղծ։ Համարվում է Լեհաստանի Պինդարոսը։
Սկզբնական կրթությունը ստացել է Կրակովում, այնուհետև ուսանել է Ֆրանսիայում, Բելգիայում և Իտալիայում։ 1590 թ. ստացել է ազնվականի կոչում։ 1601 թ. լեհ կանցլեր Յան Զամոյսկու հետ հիմնել է Զամոշչիի հումանիտար համալսարանը։
Նրա գլուխգործոցներն է համարվում «Հովվերգությունները» (լեհերեն՝ Sielanki)։ Լատիներեն լեզվով գրված «Castus Joseph» և «Pentesilea» դրամաների համար պարգևատրվել է Հռոմի պապ Կղեմես VIII-ի կողմից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 համացանցային հանրագիտարան
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Wurzbach D. C. v. Szymonowicz, Simon (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 42. — S. 292.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կաթոլիկ հանրագիտարան, Շիմոն Շիմոնովիչ, Նյու Յորք, 1913 թ.։ (անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիմոն Շիմոնովիչ» հոդվածին։ |
|