Jump to content

Շտեռնբերգիա շնդեղածաղկային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շտեռնբերգիա շնդեղածաղկային
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Շքանարգիզազգիներ
Տեսակ Շտերնբերգիա շնդեղածաղկային
Լատիներեն անվանում
Sternbergia colchiciflora Waldst. et Kit.


Շտեռնբերգիա շնդեղածաղկային (լատին․՝ Sternbergia colchiciflora Waldst. et Kit.), շքանարգիզազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոխուկավոր բույս է, որն ունի 5-7 սմ բարձրություն, մինչև 8 մմ երկարության վզիկ, գնդաձև, ձվաձև սոխուկներ, որոնք ծածկված են դարչնագույն կամ սևավուն թեփուկներով։ Տերևներն 3-6 հատ են, ուշ զարգացող, գծային, գոտիանման և մուգ կանաչ, ունեն մինչև 10 սմ երկարություն, 3-5 մմ լայնություն։ Ծաղիկները դեղին են և ունեն 2,5-5 մմ երկարություն։ Տուփիկի տրամագիծը 8-10 մմ է[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում է Իջևանի (Գետահովիտ գյուղի շրջակայք) և Երևանի (Երևանի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Արեալն ընդգրկում է Նախակովկասը, Արևելյան Կովկասը, Կենտրոնական և Հարավային Անդրկովկասը, Հարավային Եվրոպան, Բալկանյան թերակղզին, Մոլդովան, Ղրիմը, Փոքր Ասիան, Արևմտյան Սիբիրը, Իսրայելը և Իրանը[1]։

Աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակերևույթից 600-1500 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, օշինդրային կիսաանապատում։ Ծաղկում է սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, պտղաբերում՝ ապրիլ-մայիսին[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վտանգված տեսակ է, տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես անհետացած տեսակ։ GITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտեռնբերգիա շնդեղածաղկային» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտեռնբերգիա շնդեղածաղկային» հոդվածին։