Շպիցբերգենի տրակտատ
Շպիցբերգենի տրակտատ | |
---|---|
Ստորագրվել է — վայր |
1920, փետրվարի 9 Ֆրանսիա,Փարիզ |
Կողմեր | 42 |
Լեզուներ | ֆրանսերեն և անգլերեն |
Շպիցբերգենի տրակտատ, 1920 թվականի փետրվարի 9-ին Փարիզում ստորագրված տրակտատ, որը վերաբերում է Շպիցբերգենի կղզեխմբի միջազգային-իրավական կարգավիճակին։ Ներկայումս կղզեխմբում իրենց ներկայությունն ունեն Նորվեգիան, Ռուսաստանը, մասամբ նաև Լեհաստանն ու Չինաստանը։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շպիցբերգենի տրակտատի համաձայն` Շպիցբերգենում, որը նախկինում ազատ տարածք էր, իր իշխանությունն է հաստատում Նորվեգիան, իսկ համաձայնագրի մասնակից պետություններին հավասար իրավունք է վերապահվում շահագործելու Շպիցբերգենի բնական ռեսուրսները, ջրերը։ Պայմանագրի 9-րդ կետով Նորվեգիան պարտավորվում էր կղզեխումբը չօգտագործել ռազմական նպատակներով` այնտեղ ռազմական բազաներ տեղակայելով։ 1925 թվականին Նորվեգիան կղզեխումբը պաշտոնապես հռչակում է Նորվեգիայի Թագավորության մաս։ ԽՍՀՄ-ը Շպիցբերգենի տրակտատին է միացել 1935 թվականին։
Ներկայումս տրակտատի մասնակից են համարվում ավելի քան 50 պետություն` Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ճապոնիա, Հոլանդիա, Բուլղարիա, Հունգարիա, Դանիա, Նորվեգիա, Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Ռումինիա, Իտալիա, Շվեդիա և այլն։ Նորվեգիայի Ստորտինգը 1947 թվականի փետրվարի 15-ին ընդունել է, որ ԽՍՀՄ-ը Շպիցբերգենում ունի Նորվեգիային հավասար տնտեսական հետաքրքրություններ։
Շպիցբերգենի թեման ռուս-նորվեգական հարաբերություններում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ ԽՍՀՄ-ը, իսկ նրա փլուզումից հետո ՌԴ-ն Նորվեգիայից հետո միակ երկիրն է, որ զգալի ներկայություն ունի Շպիցբերգենում, ռուս-ներվեգական հարաբերությունները բավական լարված բնույթ են կրել։ Նորվեգական կողմի մտավախությունները հանգեցրել են այն բանին, որ երկիրը դարձել է ՆԱՏՕ-ի անդամ։ Լարումը փոքր-ինչ թուլացել է, երբ կղզեխմբից դատարկվել են ռուսական մի քանի բնակավայրեր, սակայն կրկին սրվել է այն բանից հետո, երբ 2011 թվականի դեկտեմբերին ռուսական կառավարությունը նոր մարտավարություն է մշակել ռուսների ներկայությունը Շպիցբերգենում մեծացնելու ուղղությամբ[1]։ Այդ նպատակով Բարենցբուրգ քաղաքում կառուցվել են մի շարք նոր շինություններ։ Դա առաջացրել է նորվեգական կողմի զայրույթը։
2015 թվականի ապրիլի 15-ին Շպիցբերգեն է այցելել ՌԴ կառավարության փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ինչի առթիվ նորվեգական դիվանագիտությունը իր բողոքն է հայտնել, քանի որ Ռոգոզինը Նորվեգիայի և Եվրամիության մուտքի արտոնագրի սանկցիայի ցուցակում է եղել[2]։ Սակայն ռուսական կողմը չի ընդունում մեղադրանքը` պատճառաբանելով, որ Ռուսաստանի քաղաքացիներին Շպիցբերգեն այցելելու համար մուտքի արտոնագիր հարկավոր չէ։
Հրապարակում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Օտար երկրների հետ կնքված գործող պայմանագրերի, համաձայնագրերի, կոնվենցիաների ժողովածու», в. 9, Մոսկվա 1938
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ультиматум в Арктике: Норвегия требует от России снести свою спутниковую станцию на Шпицбергене — Новости России — ИА REGNUM
- ↑ «Норвегия: визит Рогозина на Шпицберген был нежелателен». Радио Свобода (Russian). Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|