Jump to content

Շոհոքրամ գետային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոհոքրամ գետային
Շոհոքրամ գետային
Շոհոքրամ գետային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ցեղ Մարեմխոտ (Geum)
Տեսակ Շոհոքրամ գետային (G. rivale)
Միջազգային անվանում
Geum rivale
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Շոհոքրամ գետային (լատին․՝ Geum rivale), վարդազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

25-75 սմ բարձրությամբ թույլ ճյուղավորված, բազմաթիվ չռված մազիկներով և գեղձերով ծածկված, կարմրավուն, ակոսավոր ցողունով, հաստ, գորշագույն սողացող կոճղարմատով մեղրատու բազմամյա խոտաբույս է։ Խոշոր, երկար կոթուններով տերևները արմատամերձ են։ Բազմաթիվ առէջներով, հնգանդամ, դեղնավուն, սպիտակավուն կամ կարմրավուն խոշոր ծաղիկները զանգակաձև են։ Տարածմանը նպաստող, երկար, մազապատ, կեռիկաձև քթիկով պտուղը սերմնիկ է[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին և վերին լեռնային գոտիների խոնավ մարգագետիններում, գետափերին և ճահիճներում։ Տարածված է Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում[1]։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են կոճղարմատները և վերգետնյա մասը։ Որպես սննուդ կիրառում են ապուրների և աղցանների մեջ, իսկ կոճղարմատից պատրաստում են համեմունք[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոհոքրամ գետային» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոհոքրամ գետային» հոդվածին։