Շիրի Ուիլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շիրի Ուիլսոն
անգլ.՝ Sheree J. Wilson
ShereeWilson2008.jpg
Ծնվել էդեկտեմբերի 12, 1958(1958-12-12)[1] (62 տարեկան)
ԾննդավայրՌոչեսթեր (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ
ԿրթությունԲոուլդերի Կոլորադոյի համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և պրոդյուսեր
shereejwilson.com

Շիրի Ժուլյեն Ուիլսոն (անգլ.՝ Sheree J. Wilson, դեկտեմբերի 12, 1958(1958-12-12)[1], Ռոչեսթեր (Մինեսոտա), Մինեսոտա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և պրոդյուսեր, առավել հայտնի է «Դալլաս» (1986-1990) հեռուստասերիալում Էյփրիլ Սթիվենս Յուինգ և «Ուոքեր՝ Տեխասի ռենջեր»-ում՝ (1993-2001) Ալեքս Կեխիլով դերերով։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրի Ժուլեն Ուիլսոնը ծնվել է Մինեսոտա նահանգի Ռոչեսթեր քաղաքում, ինը տարեկան հասակում տեղափոխվել է Կոլորադո, որտեղ ավարտել է Բոուլդերում Կոլորադոյի համալսարանը[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլսոնը իր կարիերան սկսել է որպես մոդել՝ նկարահանվելով գովազդներում և նորաձևության ամսագրերի համար։ Երեք տարի մոդել աշխատելուց հետո, Ուիլսոնը տեղափոխվել է Լոս-Անջելես, որտեղ առաջնաելույթ է ունեցել «Հանցագործության ալիք» կինոֆիլմում։ Հաջորդ տարի նա նկարահանվել է «Ուսանողական արձակուրդներ» ֆիլմի գլխավոր դերում, նաև հայտնվել է մի քանի հեռուստաֆիլմերում։ Նրա առաջին կանոնավոր հեռուստատեսային դերն է դարձել «Մեր ազնիվ ընտանիքը» սերիալը, որը փակվել է 1986 թվականի սկզբին՝ առաջին եթերաշրջանից հետո։

1986 թվականին Ուիլսոնը ստացել է Էյփրիլ Սթիվենսիի՝ խելացի, հարուստ և ճակատագրական կնոջ դերը հայտնի «Դալլաս» հեռուստասերիալում։ Չնայած ի սկզբանե պրոդյուսերները մտադիր էին իրենց հերոսուհուն ներկայացնել որպես չարագործ, բայց սյուժեի զարգացման ընթացքում նրա բնավորությունը բավականին փոխվել է։ Վերջիվերջո Էյփրիլը դարձել է Բոբի Յուինգի երկրորդ կինը, ինչպես նաև վերջին եթերաշրջանների գլխավոր հերոսուհին[3]։

Ուիլսոնը նկարահանվել է «Դալլաս»-ի հետագա հինգ եթերաշրջաններում, մինչ 1990-1991-ի եթերաշրջանի կեսից, որոնք եզրափակչային էին սերիալի համար, ստիպված էր հեռանալ հղիության պատճառով։ Նրա կերպարին սպանել էր Սյուզան Լուչին՝ Բոբի և Էիյփրիլի մեղրամսի ժամանակ։ Դա Ուիլսոնին բերել է Սերիալների դայջեսթ մրցանակ՝ մահվան լավագույն տեսարանի համար։ 1988-1991 թվականներին նա չորս անգամ առաջադրվել է այդ մրցանակին այլ կատեգորիաներում[4]։

1933 թվականին Շիրի Ուիլսոնը վերադարձել է հեռուստատեսություն՝ «Ուոքեր՝ Տեխասի ռենջեր» սերիալի գլխավոր կանացի դերով՝ Չակ Նորիսի հետ միասին[3]։ Նա նկարահանվել է սերիալում մինչև եզրափակիչը՝ 2001 թվականը։ 1994 թվականին նա նորից նկարահանվել է Չակ Նորիսի հետ միասին «Դժոխքի ծնունդ» ֆիլմում, իսկ հետո կրկնել է իր դերը «Ուոքեր։ Փորձություն կրակով» հեռուստաֆիլմում։ Հետագա տարիներին Ուիլսոնը էկրաններին հազվադեպ է հայտնվել, հիմնականում պարբերաբար նկարահանվել է անկախ և հեռուստատեսային ֆիլմերում, որոնց պրոդյուսերը եղել է հենց ինքն։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլսոնը ամուսանլուծված է, ունի երկու երեխա։ Ապրում է Մարինա-դել-Ռեյում՝ Կալիֆորնիա նահանգում, իր երեխաների հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Роль Примечания
1984 Թավիշ Velvet Էլեն Սթոքկվելլ
Թաքնված փաստ Cover Up Ռաշել 1 էպիզոդ
1985-1986 Մեր ազնիվ ընտանիքը Our Family Honor Ռիտա Դանզիգ 13 էպիզոդներ
1985 Հանցագործության ալիք Crimewave Նենսի
Ուսանողական արձակուրդներ Fraternity Vacation Էշլի Թեյլոր
1986-1991 Դալլաս Dallas Էյփրիլ Սթիվենս Յուինգ 109 էպիզոդներ
1991 Մեթլոկ Matlock Քլեր Մայֆիլդ 1 էպիզոդ
1992 Ուրացողը Renegade Լիսա Սթոն 1 էպիզոդ
1994 Անցած ժամանակ Past Tense Էմիլի Թալբերթ
Ուոլկեր 3․ մահացու հաշտեցում Walker Texas Ranger 3: Deadly Reunion]] Ալեքս Քեհիլ
Դժոխքի ծնունդ Hellbound Լեսլի
1999 Որդի ամպրոպ Sons of Thunder Ալեքս Քեհիլ 2 էպիզոդ
1993-2001 Ուալկեր, Տեխասի ռեյնջեր Walker, Texas Ranger Ալեքս Քեհիլ 189 էպիզոդներ
2003 Կեսգիշերային արտահայտություն Midnight Expression Մերի Դրեյք
2004 Թռչուն և խրտվիլակ Birdie and Bogey Շելիա
2005 Ուոքեր։ Փորձություն կրակով Walker, Texas Ranger: Trial by Fire Ալեքս Քեհիլ
2006 Միակ վկան Killing Down Րաշել
Փխրունություն Fragile Սոֆի
2007 Դժոխային անձրև Anna’s Storm Mayor Anna Davenport-Baxter
2011 Պատահական գնդակ The Gundown Սարահ Մորգան Նաև պրոդյուսեր
2012 Անսովոր պեղումներ Dug Up Մոնա Վոքեր Նաև պրոդյուսեր
Բանտապետի սայլը Jail Wagon Մարթա Նաև պրոդյուսեր
2013 Փրկել Սանտային Saving Santa Բոննի Բրանսոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. «Sheree J. Wilson biography»։ AllRovi։ Արխիվացված օրիգինալից 2012-09-18-ին։ Վերցված է 2012-04-16 
  3. 3,0 3,1 «Sheree J Wilson- Biography»։ Yahoo!։ Արխիվացված օրիգինալից 2013-05-16-ին։ Վերցված է 2013-05-02 
  4. «Awards for Sheree J. Wilson»։ Internet Movie Database։ Արխիվացված օրիգինալից 2013-05-16-ին։ Վերցված է 2013-05-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]