Շեֆիկա Գասպիրալի
| Շեֆիկա Գասպիրալի Ղրիմի թաթարերեն՝ Şefiqa Gaspıralı և ռուս.՝ Шефика Исмаиловна Гаспринская | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 14, 1886 |
| Ծննդավայր | Բախչիսարայ, Սիմֆերոպոլի շրջան, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | օգոստոսի 31, 1975 (88 տարեկան) |
| Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա[1] |
| Գերեզման | Զինջիրլիքույու գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | Ղրիմի թաթարերեն |
| Կրոն | իսլամ |
| Մասնագիտություն | խմբագիր, հասարակական գործիչ, ակտիվիստ, լրագրող և ֆեմինիստ |
| Ամուսին | Նասիբ Յուսիֆբեյլի[1] |
| Ծնողներ | հայր՝ Իսմայիլ Գասպրինսկի[1], մայր՝ Զուխրա Ակչուրինա |
| Երեխաներ | Niyazi Kürdemir? և Zühre Gökgöl? |
Շեֆիկա Գասպիրալի (Ղրիմի թաթարերեն՝ Şefiqa Gasprinskaya, Şefiqa Gaspıralı, հոկտեմբերի 14, 1886, Բախչիսարայ, Սիմֆերոպոլի շրջան, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 31, 1975, Ստամբուլ, Թուրքիա[1]), Ղրիմի թաթար ֆեմինիստ առաջնորդ, որը եղել է կանանց առաջին ամսագրի գլխավոր խմբագիր և հրատարակիչ, Կուրուլտայի նախագահական խորհրդի անդամ և երկու ժամկետ Ղրիմի Ժողովրդական Հանրապետությունում պատգամավոր։ Նա նաև մանկավարժ էր մանկապարտեզում։
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Շեֆիկա Գասպիրալին ծնվել է 1886 թվականի հոկտեմբերի 14-ին Ղրիմի Բախչիսարայում (Թաուրիդայի նահանգ, Ռուսական կայսրություն)։ Հայրը՝ Իսմայիլ Գասպրինսկին (1851–1914) Ղրիմի թաթար մտավորական էր, հրատարակիչ, մանկավարժ, քաղաքական գործիչ և բարեփոխիչ, 20-րդ դարի սկզբի թուրքական մշակութային և քաղաքական զարթոնքի առաջնորդներից մեկը։ Նրա մայրը Զյուհրե Գասպիրալին էր՝ Ակչորա դինաստիայի անդամ[2]։ Ընտանիքում յոթ երեխա էին․ չորս եղբայր՝ Ռեֆաթ, Դանյալ, Մանսուր, Հայդար և երեք քույրեր՝ Բեհիյե, Լեյլա, Նիգար[3]։
Գասպիրալին գրել-կարդալ սովորել է հորից։ Այնուհետև շարունակել է կրթությունը Ղրիմի «Usûl-ü Cedit» դպրոցում։ Հայրը առանձնահատուկ նշանակություն է տվել նրա կրթությանը։ Մայրը մահացել է, երբ նա 17 տարեկան էր։ Աղջիկը ստանձնել է նաև տան պատասխանատվությունը[3]։
Չնայած կենցաղային պարտականություններին, Շեֆիկան դարձել է հոր ամենակարևոր օգնականը Terciman («Թարգմանիչը») թերթի հրատարակությունների, ռուսերենից նամակագրության և թարգմանության, ինչպես նաև փոստային առաքման և տարածման հարցերում։ 1903 թվականին նա գրել է իր առաջին հոդվածը Terciman-ում[4]։
Այդ ընթացքում նա ծանոթացել է Գյանջայի Նասիբ բեկ Յուսիֆբեյլիի հետ՝ ադրբեջանցի երիտասարդի, որը հաճախ էր այցելում իր հորը։ Քաղաքական հարցերի շուրջ նրա նամակագրությունը Յուսիֆբեյլիի հետ վերածվել է մտերմության, և նրանք ամուսնացել են 1906 թվականին[4]։
Իսմայիլ Գասպիրալին հիմնադրել է Alem-i Nisvan («Կանանց աշխարհ») ամսագիրը 1906 թվականին այն բանից հետո, երբ հասկացել է, որ Terciman-ը բավարար չէ Ռուսաստանում կանանց սոցիալական ցածր կարգավիճակը բարելավելու, կանանց կրթության և զբաղվածության հարցերում։ Շեֆիկան նշանակվել է ամսագրի ղեկավար։ Հրապարակված հոդվածները տեղեկացրեցին, ուղղորդեցին, խրախուսեցին և կազմակերպեցին թուրք կանանց՝ մանրամասն տեղեկություններ տալով թուրքական և իսլամական աշխարհում կանանց շարժումների մասին[3]։
1908 թվականին Շեֆիկան դուստր է ունեցել՝ Զոհրեն, իսկ մեկ տարի անց՝ Նիյազիին։ Այս ընթացքում նա ամուսնու՝ Նասիբի և ավագ եղբոր՝ Ռըֆաթի հետ միասին ստանձնել է Terciman-ի ամբողջ բեռը[3]։
1912 թվականին Շեֆիկան Յուսիֆբեյլիի հետ տեղափոխվել է Գյանջա, հաստատվել այնտեղ, երբ փակվեց «Ալեմ-ի Նիսվան» ամսագիրը։ Այդ տարվա վերջում նա վերադարձել է տուն, քանի որ ոչ ոք չգտնվեց, որ իրականացներ Terciman թերթի աշխատանքները։ Նրա հայրը՝ Իսմայիլ Գասպիրալին մահացել է 1914 թվականի սեպտեմբերի 11-ին[3]։
1917 թվականի մայիսի 1-11-ը Շեֆիկա Գասպրինսկայան Ղրիմի պատվիրակության կազմում մասնակցել է Մոսկվայում Համառուսաստանյան մուսուլմանների առաջին համագումարի աշխատանքներին։ Հետագայում ընտրվել է Ղրիմի թաթարների առաջին Կուրուլտայի պատվիրակ, որը տեղի է ունեցել Բախչիսարայում 1917 թվականի դեկտեմբերի 9-ին և նշանակվել Ղրիմի թաթարների ազգային կառավարության կողմից որպես Սիմֆերոպոլի կանանց մանկավարժական դպրոցի տնօրեն։ Ղրիմի թաթարների առաջընթացը կանանց հարցը քաղաքական և իրավական դաշտում լուծելու հարցում 1917 թվականի դեկտեմբերին Ղրիմի Ժողովրդական Հանրապետության Սահմանադրության մեջ տղամարդկանց և կանանց իրավահավասարության մասին կետի ներառումն էր։ Բայց այս նախաձեռնությունները կյանքի չկոչվեցին[5].
Ղրիմի թաթարների ազգային ինքնակառավարման շարժման պարտությունից հետո նա թողնում է Ղրիմը և տեղափոխվում Բաքու, որտեղ կազմակերպում է մանկավարժական դպրոց։
Ադրբեջանի ազգային կառավարության տապալումից հետո նրա ամուսինը՝ Նասիբ-բեկը գնդակահարվել է, և նա գաղթել է Թուրքիա, որտեղ հետագայում աշխատել է որպես մանկատան վարիչ։ 1930 թվականին Շեֆիկա Գասպիրալին Ստամբուլում հիմնել և ղեկավարել է «Ղրիմի թաթար կանանց միությունը»։ Բացի այդ, նա զբաղվել է Ղրիմի թաթար գաղթականների խնդիրներով և բարեգործությամբ։
Շեֆիկա Գասպիրալին մահացել է 1975 թվականի օգոստոսի 31-ին Ստամբուլում և թաղվել Զինջիրլիքույու գերեզմանատանը[6]։
Գասպիրալին մեծ նպատակ ուներ հրատարակել «Թուրքական կանանց շարժումը Ռուսաստանում» որպես գիրք[3]։ Շեֆիկա Գասպիրալին ամբողջ կյանքում իր դպրոցների, կազմակերպությունների և քաղաքական մասնակցության միջոցով պայքարել է հանուն թուրք կանանց զարթոնքի, ինչի մասին շատերը հոգ չէին տանում[3][7], և կանանց իրավահավասար դարձնել տղամարդկանց՝ իրավական, սոցիալական, մշակութային բոլոր առումներով[3]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ганкевич В. Ю. Роль И. Гаспринского и его семьи в развитии народного образования среди крымскотатарских женщин на рубеже XIX—XX веков/ Крым и Россия: неразрывные исторические судьбы и культура. Материалы республиканской научно-общественной конференции. — Симферополь, 1994, стр. 19—21.
- Абдульваапов. Н. Гапринская Шефика / Деятели крымскотатарской культуры (1921—1944): Библиографический словарь. — Симферополь: Доля, 1999, стр. 69.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեֆիկա Գասպիրալի» հոդվածին։ |
| ||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ «Büyük Bir Kayıp [Şefika Gaspiralı]» (թուրքերեն). Emel Kırım Vakfı. Վերցված է 2022 թ․ հունիսի 19-ին.
- 1 2 3 4 5 6 7 8 Doç. Dr. Hablemitoğlu, Şengül; Dr. Hablemitoğlu, Necip (2005 թ․ հունվարի 12). Şefika Gaspıralı ve Rusya'da Türk Kadın Hareketi (1893–1920) (թուրքերեն). Toplumsal Dönüşüm Yayınları. էջ 672. ISBN 975-6-44880-6.
- 1 2 Tonar, Ayda (2020 թ․ հոկտեմբերի 18). «Şefika Hanım Gaspıralı'nın Hayatı». Misak-ı Zafer (թուրքերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Губернский, Богдан (2016 թ․ մարտի 3). ««Грешно оставлять их темными, как животных»». Крым Реалии. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Хаблемитоглу, Шенгюл, Хаблемитоглу, Наджип Шефика Гаспирали и тюркское женское движение в России (1893—1920) = Şefika Gaspiralı ve Rusya'da Türk Kadın Hareketi (1893-1920). — Стамбул: Toplumsal Dönüşüm, 2004. — С. 672. — ISBN 975-6-44880-6
- ↑ Pımarer, Şengül. «Rusya'daki Türk Kadın Hareketi'nin Öncüsü Şefika G<spiralı» (թուրքերեն). JeoPoliTürk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 19-ին.
- Հոկտեմբերի 14 ծնունդներ
- 1886 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Օգոստոսի 31 մահեր
- 1975 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Զինջիրլիքույու գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ղրիմի թաթարներ
- Ֆեմինիստներ
- Իսլամական ֆեմինիզմի հետևորդներ
- Ուկրաինայի կին քաղաքական գործիչներ
- Ուկրաինացի հասարակական գործիչներ
- Ուկրաինացի խմբագիրներ