Շառլ Ռոլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շառլ Ռոլեն
ֆր.՝ Charles Rollin
Charles Rollin.jpg
Ծնվել էհունվարի 30, 1661(1661-01-30)[1][2][3]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 14, 1741(1741-09-14)[2][1] (80 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
ՔաղաքացիությունՖրանսիա[4]
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտությունպատմաբան, պրոֆեսոր, գրող և թարգմանիչ
ԱշխատավայրԿոլեժ դե Ֆրանս[5] և Փարիզի համալսարան
Charles Rollin Վիքիպահեստում

Շարլ Ռոլեն (ֆր.՝ Charles Rollin, հունվարի 30, 1661(1661-01-30)[1][2][3], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - սեպտեմբերի 14, 1741(1741-09-14)[2][1], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի պատմաբան և մանկավարժ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հռոմեական պատմության» տիտղոսաթերթը

Կաշեգործի որդի է, իր ունակությունների շնորհիվ և ծանոթ միաբանի օգնությամբ կրթաթոշակ է ստացել Պլեսսիի քոլեջում, Սորբոննայում ուսումնասիրել է աստվածաբանություն և ձեռնադրվել վանական: 1684 թվականին նա սկսել է դասավանդել՝ փոխարինելով իր ուսուցիչ Մարկ Էրսանին: 1687 թվականին քոլեջում նշանակվել է հռետորաբանության պրոֆեսոր, իսկ 1688 թվականին Թագավորական քոլեջում դարձել է ճարտասանության պրոֆեսոր: 1694 թվականին ընտրվել է Փարիզի համալսարանի ռեկտոր: 1696 թվականից նա ղեկավարել է Բովեի քոլեջը: Ռոլենը եղել է Գրերի և գեղեցիկ բանահյուսության ակադեմիայի անդամ:

Որոշ ժամանակ նա ենթարկվել է հալածանքների, որոնց պատճառը եղել է յանսենիստների հետ մտերմությունը և Unigenitus կոնդակին դեմ լինելը: Կրոնական համոզմունքների պատճառով նա զրկվել է ռեկտորությունից, բայց 1719 թվականին կրկին վերընտրվել է:

Նա իր կյանքի վերջին տարիները նվիրել է գրական գործունեությանը` աշխատելով կրթության և պատմության բնագավառում: Ուսուցիչների համար նախատեսված աշխատությունը, որը կոչվում է «Traité des études» (Փարիզ, 1726-1731), նա սկսել է գրել 59 տարեկան հասակում: 67 տարեկան հասակում Ռոլին սկսել է գրել «Հին պատմություն» աշխատությունը (Փարիզ, 1730-1738, 13 հատոր[6]) և 76 տարեկանում` «Հռոմեական պատմությունը» (1738, 9 հատոր):

«Traité des études»-ում նա ներկայացրել է հումանիտար գիտությունների ուսումնասիրության նոր միջոցներ, հետևողականորեն քննել լեզվաբանություն, պոեզիա, հռետորաբանություն, պերճախոսություն, պատմություն և փիլիսոփայություն: Նոր մոտեցումը դարձել է ձգտում դպրոցական ուղեցույցները ոչ թե լատիներեն, այլ ֆրանսերեն լեզվով ստեղծելու, ինչպես նաև հայրենական պատմության դասավանդմանն ավելի շատ ժամանակ հատկացնելու առաջարկություններ: Շառլ Ռոլենի գիրքը շարադրվել է այդ ժամանակի համար բացառիկ լեզվով, որը դրական է գնահատվել Վոլտերի կողմից:

«Հին պատմության» և «Հռոմենական պատմության» հեշտ գրելակերպը, հետաքրքրականությունը և շարադրանքի կապակցվածությունը տարբերվում են, թեև երկու գրվածքները ներկայացնում են կոմպիլյացիա: Տեքստի շրջանակներում տեղադրվել են հին աղբյուրների և հեղինակների բազմաթիվ հղումներ և հետևաբար Ռոլենի աշխատանքը մեծ աղբյուրագիտական արժեք ունի[6]:

Ռոլենը, կրճատելով և ավելացնելով ծանոթագրություններ, հրատարակել է նաև Քվինթիլիանուսի «Institutiones»-ը: Մահից հետո լույս է տեսել նրա նամակների, ելույթների, բանաստեղծությունների «Opuscules» ժողովածուն (Փարիզ, 1771): Ռոլենի աշխատանքների ամբողջական ժողովածուի հրատարակումը հետագայում ձեռնարկվել է երկու անգամ` Գիզոյում (30 հ, 1821-1827) և Լետրոննում (30 հ, 1821-1827):

Ռոլենի «Համաշխարհային պատմությունը» Վասիլի Տրեդիակովսկու կողմից թարգմանվել է ռուսերեն[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]