Շահզադե այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շահզադե այգի
ՏեսակՊարսկական այգիներ և մշակութային արժեք
Երկիր Իրան[1]
ՎարչատարածքՔերմանի նահանգ[1]
ՏեղագրությունMahan?
Բացվել է1897[2]
Ճարտարապետական ոճքաջարական ճարտարապետություն
Մակերես5,5 հեկտար և 6181,5 հեկտար
Շահզադե այգիը գտնվում է Իրանում
Շահզադե այգի

Շահզադե այգի (պարս.՝ باغ شاهزاده) կամ Շահզադեի այգի (պարս.՝ باغ شازده), պատմական պարսկական այգիի, որը գտնվում է Իրանի Քերման նահանգի Մահան քաղաքից 2 կմ հեռավորության վրա, Տիգրան լեռան ստորոտում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Շահզադե այգին ևս 8 պատմական այգիների հետ (Չեհել Սոթուն, Սպահան, Էրամ այգի, Շիրազ, Ֆին և այլն) ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ Համաշխարհային ժառանգության ցանկում՝ Պարսկական այգիների օբյեկտի կազմում[3]։

2013 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտոնական նախազգուշացում է հրապարակել՝ այգին համաշխարհային ժառանգության ցանկից հեռացնելու մասին, քանի որ նրա մի մասը գտնվում է մասնավոր մարդկանց տիրապետության տակ, որոնք կարող են այգու տարածքում կառուցել սեփական առանձնատներ և հյուրանոցներ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեկլարացիայում մասնավորապես նշվում է, որ նախնական տեսքի ցանկացած փոփոխության դեպքում այգին կհեռացվի համաշխարհային ժառանգության ցանկից[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահզադե այգի, Իրան

Շահզադե այգին 5.5 հա ընդհանուր մակերեսով ուղղանկյուն այգի է։ Համալիրն իր մեջ ներառում է հիմնական դարպասները, ոչ մեծ պալատ այգու մի ծայրում և երկհարկանի բնակելի պալատ շրջապատված մի քանի օժանդակ շինություններով՝ մյուս ծայրում։ Պալատների միջև ողջ տարածությունը զարդարված է շատրվաններով, որոնք գտնվում են այգու կենտրոնում։ Դրանք կառուցված են աստիճանաձև, քանի որ այգին գտնվում է տարբեր բարձրությունների վրա։ Ընդհանուր առմամբ կա շատրվանների ութ մակարդակ։ Պատերի ողջ երկայնքով տնկված են ծառեր (սոսի, մայրի, թեղի և մրգատու ծառերի բազմաթիվ տեսակներ)[5], իսկ երկու պալատներին մոտ կան ծաղկաթմբեր։ Այգու երկայնքով կան մի քանի պահեստային ելք[6]։

Ոռոգման համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերման նահագի մեծ մասը գտնվում է անապատային և կիսաանապատային գոտում, հենց այստեղ է գտնվում Իրանի ամենաչոր անապատը՝ Դաշթե Լութը։ Այգու տակ ստեղծվել է ստորգետնյա քյարիզների ընդարձակ համակարգ, որը Տիգրան լեռան բարձունքից ջուր է հասցնում անմիջապես գետին։ Հենց այդ պատճառով Շահզադեի այգու բուսականությունը շատ փարթամ է։

Քյարիզի ջուրը մտնում է այգու վերին հատվածում գտնվող հատուկ ջրամբար և այնտեղից իջնում ներքև՝ ոռոգելով ծառերը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտողները կարծում են, որ Շահզադեի այգին կառուցվել է 1850 թվականին Մոհամմադ Հասան Խան Քաջար Սարդար Իրավանիի համար։ 1870-ական թվականներին այն վերակառուցվել է Աբլոլհամիդ Միրզա Նասեր օդ-Դուլի համար, որը տասնմեկ տարի եղել է Քերմանի նահանգապետը։ Այգու գտնվելու վայրը պատահական չի ընտրվել։ Այն ռազմավարական կարևոր դիրք է զբաղեցնում Քերմանի, նահանգի կենտրոնի և Բամի միջնաբերդի միջև (Քերմանից 200 կմ հեռավորության վրա)։

1890-ականների սկզբին նահանգապետի մահվամբ պայմանավորված, այգու վերակառուցումը կանգնեցվել է։ Որոշ գիտնականներ կարծում են, որ լսելով ղեկավարի մահվան մասին, բոլոր որմնադիրները լքել են աշխատավայրը և գնացել տուն։ Այն, որ տվյալ պնդումը կարող է ճիշտ լինել, վկայում են գլխավոր մուտքի անավարտ հատվածները[7]։ Այգու մեծ մասը կառուցվել է 20-րդ դարի առաջին տասնամյակում։

Հետագա ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին այգու բոլոր շինությունները լիովին վերանորոգվել են հայտնի բանաստեղծ և սուֆիզմի գաղափարակից Հաջի Քերմանի հիշատակի արարողության համար։ Հատուկ այդ իրադարձության պատվին Մահանում ժամանող հյուրերի համար հյուրանոց է կառուցվել։

2004 թվականին Մահանում տեղի է ունեցել ոչ մեծ երկրաշարժ, որը հանգեցրել է շինությունների մի մասի ավերմանը[8]։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բամ քաղաքի մոտ՝ Մահանից 130 կմ հարավ-արևելք, որի հետևանքով այգին շատ չի տուժել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. https://www.cgie.org.ir/fa/news/8564
  3. «باغ شاهزاده ماهان کرمان، دانشنامه شهری ایران»
  4. باغ شاهزاده ماهان در خطر خروج از فهرست آثار جهانی شبکه ایران
  5. باغ شاهزاده ماهان
  6. معرفی باغ شاهزاده(ماهان ـ كرمان)
  7. مسعودی، عباس (بهار ۱۳۸۳)، بررسی باغ شازده در ماهان کرمان، معماری و فرهنگ، شماره ۱۷، صص. ۱۶۸-۱۷۲
  8. آشنایی با باغ شاهزاده ماهان - کرمان