Երամ (այգի)
| Տեսակ | Պարսկական այգիներ և մշակութային արժեք |
|---|---|
| Կազմված է | Էրամ առանձնատուն[1][2][3] և Eram Pond? |
| Երկիր | |
| Վարչատարածք | Ֆարս[4][3] |
| Տեղագրություն | Շիրազ[4][1][3] |
| Բացվել է | 1824[5][6][7] |
| Ճարտարապետական ոճ | քաջարական ճարտարապետություն[1] |
| Մակերես | 12,7 հեկտար[3] և 70,5 հեկտար[3] |
| 29°38′09″N 52°31′32″E / 29.635833333333°N 52.525555555556°E | |
| Lua error in Մոդուլ:Location_map at line 526: Unable to find the specified location map definition: "Module:Location map/data/Իրան" does not exist. | |
Էրամ (այգի) (պարս.՝ باغ ارم, Bāgh-e Eram), պատմական պարսկական այգի Իրանի Շիրազ քաղաքում։ Այն պատկանում էր Քաշկայ ցեղի առաջնորդներին, նախքան կենտրոնական կառավարության կողմից բռնագրավելը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվ շենքը, և այգին կառուցվել են XIII դարի կեսերին Իլհանատի կամ Քաշքայական պարսկական ցեղերի գերագույն առաջնորդի կողմից։ Սակայն պարսկական դրախտային այգու քառակողմ կառուցվածքով սկզբնական հատակագիծը, ամենայն հավանականությամբ, դրվել է XIX դարում սելջուկների կողմից, և այն ժամանակ այն կոչվում էր Բախ-է-Շահ («կայսրի պարտեզ» պարսկերեն) և շատ ավելի քիչ դեկորատիվ էր[8]։ Հոլանդացի ճանապարհորդ Կոռնելիոս Դե Բրյուն տասնութերորդ դարում գրել է այգիների նկարագրությունը։
150 տարիների ընթացքում կառույցը վերափոխվել ու տարբեր ոճաբանների կողմից փոփոխվել է։ Սա Շիրազ Կավամիի նշանավոր ընտանիքի կալվածքներից մեկն էր։ Այն նախագծվել է տեղի ճարտարապետ Հաջի Մոհամմադ Հասանի կողմից[9]։ Շենքի երկու հարկերում կա 32 սենյակ, որոնք զարդարված են բանաստեղծ Հաֆեզի բանաստեղծություններով։ Շենքը վերակառուցվել է Զանդ և Քաջար տոհմերի օրոք։
1965 թվականին Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Դենիս Ռայթը հրավիրվել է Շիրազի համալսարանի ռեկտոր Ասադոլա Ալամի կողմից Երամի այգում կազմակերպված երեկույթին՝ ի պատիվ արքայադուստր Ալեքսանդրա Օգլիվսկայայի[8]։ Այդ համալիրը պահվել է Փեհլևի համալսարանի պահպանության տակ և օգտագործվել որպես իրավաբանական քոլեջ։ Շենքում տեղակայված էր նաև Ասիական ինստիտուտը։
Այսօր Երամ պարտեզն ու շենքը գտնվում են Շիրազի Բուսաբանական այգու (հիմնադրվել է 1983 թվականին) սահմաններում։ Նրանք բաց են հանրության համար որպես պատմական լանդշաֆտային այգի։ Դրանք Համաշխարհային ժառանգության օբյեկտ են և պահպանվում են Իրանի մշակութային ժառանգության կազմակերպության կողմից։
- Քավամ տունը Երամ այգում
- Մեծ տեսարան շինությունից
- Լողավազանը
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 https://iranicaonline.org/articles/bag-e-eram-a-famous-and-beautiful-garden-at-shiraz
- ↑ https://iranicaonline.org/articles/garden-iv
- 1 2 3 4 5 6 https://whc.unesco.org/uploads/nominations/1372.pdf
- 1 2 3 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ https://iranicaonline.org/articles/garden-ii
- ↑ https://books.google.com/books?id=G0vRAgAAQBAJ&pg=PA192
- ↑ https://books.google.com/books?id=PgbjhGwfXBEC&pg=PA191
- 1 2 Penelope Hobhouse; Erica Hunningher; Jerry Harpur (2004). Gardens of Persia. Kales Press. էջ 126.
- ↑ Hobhouse, Penelope (2004). The Gardens of Persia. California: Kales Press. էջեր 126. ISBN 978-0967007663.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://web.archive.org/web/20140922071450/http://www.eramgarden.org/
- https://web.archive.org/web/20131219025742/http://eramgarden.shirazu.ac.ir/
- Iran Tourism Center: Eram garden
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երամ (այգի)» հոդվածին։ |
|