Շախմատի թանգարան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շախմատի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան և Կենտրոն վարչական շրջան
ՀասցեԵրևան, Տերյան 74
Հիմնադրվել է1998
Քարտեզ
Քարտեզ

Շախմատի թանգարան, հիմնադրվել է 1998 թվականին՝ շախմատի ակումբի բազայի հիման վրա, պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2001 թվականին[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի Շախմատի թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2001 թվականին։ Թանգարանի հիմնադիրն ու աշխատանքների կազմակերպիչը եղել է տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի անդամ Ռաֆայել Չատինյանը[2]։ Թանգարանը տեղակայված է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 1-ին մասնաշենքում՝ 130 սենյակում։

Թանգարանում անցկացվում են շախմատի հանրապետական, միջբուհական առաջնություններ՝ մրցաշարեր և օլիմպիադաներ, միաժամանակյա մրցախաղեր և միջոցառումներ, ինչպես նաև հանդիպումներ գրոսմայստերների հետ։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում գտնվում են շախմատային խոշոր իրադարձությունների մասին պատմող նյութեր, լուսանկարներ, հայ շախմատիստների հաղթանակների պատմությունը և այլ տեղեկություններ[3]։

Թանգարանի տպավորությունների մատյանում գրառումներ են կատարել գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Վլադիմիր Հակոբյանը, Լևոն Արոնյանը, Սմբատ Լպուտյանը, Կարեն Ասրյանը, Գաբրիել Սարգսյանը, Աշոտ Անաստասյանը, Արտաշես Մինասյանը, Արշակ Պետրոսյանը, Տիգրան Նալբանդյանը, Արսեն Եղիազարյանը, Տիգրան Պետրոսյանը, էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը և Հայաստանի այլ նշանավոր գործիչներ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. DVahagn. «ՇԱԽՄԱՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ – idiscoverarmenia». Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.(չաշխատող հղում)
  2. ««Ազնիվ խաղեր»․ Հայ շախմատիստների մասին հետաքրքիր հավաքածու Երևանի շախմատի թանգարանում». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  3. Ramella. «Սերժ Սարգսյանն այցելել է գյուղինստիտուտ». yerevan.today. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.
  4. «Շախմատի թանգարան». Գլխավոր. Վերցված է 2022 թ․ մայիսի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]