Նևին Չոքայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նևին Չոքայ
Nevin Çokay Atölye.jpg
Ծնվել է1930
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Վախճանվել էհուլիսի 24, 2012(2012-07-24)
Մահվան վայրՖոչա, Իզմիրի նահանգ, Թուրքիա
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
ԿրթությունՄիմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան
Մասնագիտություննկարչուհի
Կայքnevincokay.com
Nevin Çokay Վիքիպահեստում

Նևին Չոքայ (թուրք.՝ Nevin Çokay, 1930, Ստամբուլ, Թուրքիա - հուլիսի 24, 2012(2012-07-24), Ֆոչա, Իզմիրի նահանգ, Թուրքիա), թուրք նկարիչ, ավագ դպրոցի արվեստի և արվեստի պատմության ուսուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նևին Չոքայը ծնվել է 1930 թվականին Ստամբուլում։ Մանությունն անցել է Թուրքիայի տարբեր շրջաններում։ 1947 թվականին ընդունվել է Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան, սովորել Բեդրի Ռահմի Էյուբօղլու[1] ստուդիայում։ Համալսարանն ավարտել է 1953 թվականին։ Եղել է նաև ՊԵՆ ակումբի անդամ։ Առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1953 թվականին Ստամբուլի «Մայա» պատկերասրահում։ 1950-1953 թվականներին եղել է Նեդիմ Օթյամի ղեկավարությամբ գործող թուրքական ժողովրդական երաժշտության պետական երգչախմբի անդամ։ Բացի Իտալիայում համերգներին և ազգագրական միջոցառումներին մասնակցելուց, Նևին Չոքայն աշխատել է նաև որպես հնչյունային դերասան և հանդես եկել Yurda Dönüş ֆիլմում։

1954 թվականից Չոքայն ամբողջությամբ նվիրվել է նկարչությանը։ Նրա նկարները ցուցադրվել են Անկարայի Կերպարվեստի և քանդակի պետական թանգարանում հատուկ ցուցահանդեսների ժամանակ և Փարիզի երիտասարդ նկարիչների բիենալեում։ 1961 թվականին արժանացել է Ստամբուլի արվեստի փառատոնի երկրորդ մրցանակին։ 1979 թվականին Չոքայը հրավիրվել է Հոլանդիա, որտեղ նրա նկարները ցուցադրվել են Դեյվենտերի, Հաագայի և Ռոտերդամի տարբեր թանգարաններում ու պատկերասրահներում ամբողջ տարվա ընթացքում։ Նևին Չոքայի կտավները գտնվում են Գերմանիայի և Նիդերլանդների հանրային և մասնավոր հավաքածուներում, Անկարայի Կերպարվեստի և քանդակի պետական թանգարանում, Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունում, Ստամբուլի քաղաքային վարչությունում, Ստամբուլի համալսարանում, նախկին Հարավսլավիայի Umjetnicka Galerij-ում։

Չոքայը 17 տարի ավագ դպրոցներում աշխատել է որպես արվեստի և արվեստի պատմության ուսուցիչ, 10 տարի նկարչության մասնավոր դասեր է տվել տարբեր ստուդիաներում։ Կյանքի վերջին 10 տարիներին աշխատել է Զմյուռնիայի նահանգի Ֆոչա քաղաքի իր մասնավոր ստուդիայում։

Չոքայը մահացել է Ֆոչայում 2012 թվականին 82 տարեկան հասակում։ Ամուսնացած է եղել, ունեցել է մեկ որդի[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nevin Çokay, Biyografya.com, Retrieved 14 May 2016
  2. «Ressam Nevin Çokay hayatını kaybetti»։ Sabah (Turkish)։ 2012-07-26։ Վերցված է 2012-08-17 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]