Նևենկա Ուրբանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նևենկա Ուրբանովա
Ծնվել էմարտի 28, 1909(1909-03-28)[1]
ԾննդավայրԲեչեյ, Ավստրո-Հունգարիա
Մահացել էհունվարի 7, 2007(2007-01-07)[1] (97 տարեկան)
Մահվան վայրԲելգրադ, Սերբիա
ԿրթությունԲելգրադի արվեստի համալսարան
Քաղաքացիություն Սերբիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և օպերային երգչուհի
Ամուսին(ներ)Dušan Jovanović Čukin?
Երեխա(ներ)Սոֆյա Յովանովիչ

Նևենկա Ուրբանովա (սերբ.՝ Невенка Урбанова, մարտի 28, 1909(1909-03-28)[1], Բեչեյ, Ավստրո-Հունգարիա - հունվարի 7, 2007(2007-01-07)[1], Բելգրադ, Սերբիա), սերբական և հարավսլավական թատրոնի և կինոյի արտիստուհի, երգչուհի։ Սերբ ամենահայտնի դերասանուհիներից մեկը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նևենկա Ուրբանովային նվիրված Սերբիայի փոստային բացիկ, 2009 թ.
Նևենկա Ուրբանովայի հուշատախտակը Բելգրադի քաղաքային թանգարանի պատին

Նևենկա Ուրբանովան ծնվել է Բեչեյում 1909 թվականին։ 1925 թվականից հանդես է եկել Բելգրադի ազգային թատրոնի բեմում։ Խաղացել է ավելի քան 150 դերեր, 1936 թվականից համարվում է առաջին պլանի դերասանուհի, նրա ամպլուան ճակատագրական կնոջ դերն է։ Մինչև 1959 թվականին թոշակի անցնելն աշխատել է Բելգրադի Ազգային թատրոնում։ Վերջին անգամ բեմ է դուրս եկել 1965 թվականի ապրիլին։ Խաղացել է ազգային և արտասահմանյան դրամատուրգների պիեսներում, այդ թվում, Բորիսավ Ստանկովիչի, Միրոսլավ Կռլեժայի, Բրանիսլավ Նուշիչի, Ալֆրեդ Վայդենմանի, Մոլիերի, Տերենս Ռետտիգենի, Օսկար Ուայլդի, Թենեսի Ուիլյամսսի[3]։

Կյանքի վերջին տարիներին գրել է հուշեր։ 2000 թվականին հրատարակել է «Svici koji slovima svetle» գիրքը։ Մահվան պահին նա համարվում էր ամենատարեց սերբ պրոֆեսիոնալ դերասանուհին։ Կտակի համաձայն Ուրբանովայի մահվան լուրը հայտնել են նրա դիակիզումից և թաղումից 3 օր անց, հունվարի 10-ին։

Ֆիլմագրության ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1926՝ Sve rad osmaha
  • 1928՝ Da sam ranije znala
  • 1948՝ Սոֆկա
  • 1961՝ Sreća u torbi
  • 1962՝ Երեք սրտերով մեդալիոնը

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեղծագործական ներդրումների համար 1984 թվականին նա արժանացել է սերբական ամենահեղինակավոր դերասանական «Դոբրիչին պրստեն» մրցանակին
  • 2005 թվականին արժանացել է Իվո Անդրիչի անվան դրամատիկական մրցանակի դափնեկրի կոչման

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նևենկա Ուրբանովա» հոդվածին։