Սոյա Յովանովիչը նշանակալի ներդրում է ունեցել 20-րդ դարի երկրորդ կեսի Հարավսլավիայի և Սերբիայի թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ստեղծագործական զարգացման գործում։ Սովորել է Բելգրադի արվեստների համալսարանի թատերական բաժնում, երկար տարիներ աշխատել Բելգրադի թատրոնի ակադեմիայում։ Սերբիայի թատերական բեմերում բեմադրել է մոտ 50 ներկայացում, մի շարք գեղարվեստական կինոնկարներ և հեռուստատեսային ֆիլմեր, հեռուստատեսային պիեսներ և շոուներ («Ութերորդ հարձակում», «Տոսա կատուն», «Երկու տրամվայ», «Փոփ Չիրա և փոփ սպիրա»), բազմաթիվ տիկնիկային և ռադիոներկայացումներ։ Հարավսլավիայի առաջին գունավոր «Փոփ Չիրա և փոփ սպիրա» ֆիլմի հեղինակն է[2]։
Սոֆյա Յովանովիչին շնորհվել են կինեմատոգրաֆիական մի շարք մրցանակներ, այդ թվում՝ Պուլայում (1975) միջազգային գեղարվեստական կինոփառատոնի «Ոսկե արենա» մրցանակը, Սինեմատիկա հատուկ դիպլոմը, կինոարվեստում ունեցած զգալի ավանդի համար, Հարավսլավիայի թատերական փառատոնում լավագույն ռեժիսուրայի համար մրցանակը, «Бојан Ստուպիցա» մրցանակը և բազմաթիվ այլ մրցանակներ։